Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 3, 2016 թ.
Ռուալ Ամունդսեն (նորվ.՝ Roald Engelbregt Gravning Amundsen, հուլիսի 16, 1872, Ֆրեդրիկստադ և Բորգե - հունիսի 18, 1928, Արկտիկա և Արջի կղզի), նորվեգացի ճանապարհորդ, հետախույզ, ըստ Ռոլանդ Հանթֆորդի՝ «բևեռային երկրների Նապոլեոն», բևեռային հետազոտությունների ամենանշանավոր դեմքերից մեկը: Առաջին ճանապարհորդն է, որ կատարել է ծովային անցում Հյուսիսարևմտյան անցումով (Կանադական արշիպելագի նեղուցներով), իսկ ավելի ուշ՝ Հյուսիսարևելյան ճանապարհով (Սիբիրի ափերի երկայնքով)՝ առաջին անգամ ավարտելով շուրջերկրյա տարածությունը Բևեռային շրջագծից այն կողմ: Արկտիկական ճանապարհորդություններում ավիացիայի (հիդրոինքնաթիռներ և դիրիժաբլներ) կիրառման պիոներներից է: 1903 թվականին կազմակերպում է իր առաջին արշավախումբը, որը բաղկացած էր 7 անդամներից: Գիտարշավը տևում է 3 տարի. 1906 թվականին ճանապարհորդները վերադառնում են՝ գիտական հարուստ պաշարով: Այնուհետև՝ 1910 թվականին, ուղևորվում է Հյուսիսային բևեռ, բայց այնտեղ նրանից առաջ արդեն եղել էր ամերիկացի Ռոբերտ Պիրին: Ամունդսենը «Ֆրամ» նավով ճանապարհորդել է դեպի Անտարկտիկա. առաջին մարդն էր, որ 1911 թվականի դեկտեմբերի 14-ին հասավ Հարավային բևեռ. Օսկար Վիստինգի հետ եղել է Երկրի երկու աշխարհագրական բևեռներում: Առաջինն էր, որ 1926 թվականին «Նորվեգիա» դիրիժաբլով Շպիցբերգեն կղզուց Հյուսիսային բևեռի վրայով անցավ մինչև Ալյասկա՝ ուսումնասիրելով Արկտիկայի օդային ուղիները: 1928 թվականին Արկտիկայում... Ավելին⇒