Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 31, 2016 թ.
Ջավախեցի, Ղազարոս Սուքիասի Տեր-Գրիգորյան, (1874, Գանձա, Ռուսական կայսրություն - 1937, Երևան, ՀԽՍՀ), հայ արձակագիր, գյուղագիր, ուսուցիչ, հայ մամուլի երկարամյա թղթակից, քահանա, մտավորական, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից, Վահան Տերյանի ավագ եղբայրը:
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, զբաղվել ուսուցչությամբ: 1900 թվականից հանդես է եկել «Մշակ»-ում («Գյուղացու ցավերից» հոդվածաշարը և այլն): Լույս են տեսել «Ջավախքի աղետը» (1900), «Կրակը» (1903), «Պատկերներ» (գիրք 1-2, 1905, 1930) պատմվածքների գրքույկները: Ջավախեցու արձակը ներկայացնում է 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի հայ գյուղաշխարհի սոցիալական կյանքը:
Ջավախեցին ծնվել է 1874 թվականին Ջավախքի Գանձա գյուղում: Հոր` Սուքիաս Տեր-Գրիգորյանի ընտանիքում ծնված տասներկու երեխաներից երեք աղջիկը և մեկ որդին վաղ հասակում մահացել էին, մնացյալ ութից չորսն աղջիկներ էին, չորսը` արու զավակներ: Որդիներից Ղազարոսն ավագն էր, կրտսերը` Վանիկը, ապագա բանաստեղծ Վահան Տերյանը: Գյուղական դպրոցն ավարտելուց հետո պատանի Ղազարոսը շարունակում է իր ուսումը և ավարտում... Ավելին⇒