Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 5, 2016 թ.
Բեթղեհեմյան աստղ, Բեթղեհեմի աստղ, սուրբծննդյան աստղ, Հիսուս Քրիստոսի ծնունդը մոգերին ավետող աստղ, որը մոգերին առաջնորդել է Բեթղեհեմ: Աստղը հիշատակված է միայն Մատթեոսի ավետարանի սուրբծննդյան պատմության մեջ, որում արևելքի աստղաբանները, ոգեշնչված աստղով, ուղևորվում են Երուսաղեմ: Այնտեղ նրանք հանդիպում են Հուդայի թագավոր Հերովդեսին և հարցնում, թե որտե՞ղ է ծնվել հրեաների թագավորը: Հերովդեսը մեջբերում է Միքիայի գրքի մարգարեությունը, ուղղորդում նրանց Երուսաղեմից հյուսիս՝ Բեթղեհեմ: Աստղը առաջնորդել է մոգերին դեպի Հիսուսի տուն, որտեղ մոգերը երկրպագել են նրան և ընծաներ տվել: Այնուհետև իմաստունները աստվածային զգուշացում են ստացել չվերադառնալ Հերովդեսի մոտ, որի պատճառով տուն վերադարձել են այլ ուղով:
Շատ քրիստոնյաներ համարում են, որ աստղը Մեսիայի կամ Քրիստոսի ծնունդը փաստող կախարդական նշան է: Որոշ աստվածաբաններ կարծում են, որ աստղն իրականացրել է մարգարեությունը, և անվանել այն Մարգարեության աստղ: Աստղագետները փորձեր են կատարել աստղը կապել աստղագիտական գործընթացների հետ, ինչպիսին օրինակ՝ գերնոր աստղերն են, երկնաքարը կամ Յուպիտերի և Սատուրնի միացումը:
Շատ ժամանակակից գիտնականներն աստղի հայտնվելը չեն համարում պատմական փաստ, այլ... Ավելին⇒