Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 20, 2017 թ.
Թեոդոր Ռոբերտ (Թեդ) Բանդի (անգլ.՝ Theodore Robert «Ted» Bundy, նոյեմբերի 24, 1946, Բյորլինգտոն - հունվարի 24, 1989, Ֆլորիդայի նահանգային բանտ և Սթարք), ամերիկացի սերիական մարդասպան, առևանգող և նեկրոֆիլ, ով գործել է 1970-ական թվականներին: Նրա զոհերն են դարձել երիտասարդ աղջիկներն ու կանայք: Զոհերի հստակ թիվն անհայտ է: Իր մահապատժից որոշ ժամանակ առաջ խոստովանել է 30 մարդասպանությունների կատարումը, որոնք իրականացրել է 1974-ից 1978 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Զոհերի իրական թիվը կարող է ավելին լինել (ավելի քան 100 մարդ):
Բանդին օգտագործել է իր հմայքը զոհերի վստահությունը շահելու նպատակով: Սովորաբար տղամարդը նրանց հետ ծանոթանում էր հասարակական վայրերում՝ կեղծ վնասվածք ցույց տալով կամ իրեն ներկայացնելով որպես իշխանության ներկայացուցիչ, որպեսզի հետո առևանգեր, կտտանքների ենթարկեր, բռնաբարեր և սպաներ նրանց առանձին վայրում: Երբեմն նա ներխուժում էր զոհերի տներ, ծեծում էր նրանց մահակով, բռնաբարում և խեղդամահ էր անում: Առևանգված աղջիկների սպանությունից հետո Բանդին աղջիկների դիակները... Ավելին⇒