Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 9, 2017 թ.
ՆԱՏՕ-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններ, Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները սկզբնավորվել են 1991 թվականին Հյուսիսատլանտյան Համագործակցության Խորհրդի շրջանակներում: 1994 թվականին Ռուսաստանը միացավ Համագործակցություն հանուն խաղաղության (անգլ.՝ Partnership for Peace) ծրագրին և այդ պահից սկսած ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը ստորագրել են համագործակցության վերաբերյալ մի շարք կարևոր փաստաթղթեր: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել է 2002 թվականին անվտանգության և համատեղ ծրագրերի հարցերով զբաղվելու համար: Համագործակցությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև այժ զարգանում է մի քանի գլխավոր ուղղություններով. պայքար ահաբեկչության դեմ, ռազմական համագործակցություն, համատեղ գործողություններ և համագործակցություն Աֆղանստանում, արդյունաբերական համագործակցություն և զենքերի չտարածման դեմ ծարագրեր: 2014 թվականի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ն միակողմանիորեն որոշեց դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ... Ավելին⇒