Jump to content

Կանանց երթ (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանանց երթ
Մաս Հակաթրամփյան ցույցեր
Կանանց երթը Վաշինգտոնում
Ամսաթիվ2017 թվականի հունվար
ՎայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մեթոդցույցեր, երթ, ինտերնետ- ակտիվիզմ
Արդյունքանհաջող, հիմնական նպատակների ոչ մեկը չի իրականացվել

Կանանց երթ (անգլ.՝ 2017 Women's March), ցույցերի շարք, որը տեղի է ունեցել աշխարհի մի շարք երկրներում։ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության հաջորդ օրը մայրաքաղաք Վաշինգտոնում և ԱՄՆ մնացած քաղաքներում տեղի են ունեցել լայնամասշտաբ բողոքի ցույցեր, որոնք կոչվել են «Կանանց երթ»։ Ցույցերին մասնակցել են շուրջ երկու միլիոն մարդ[1]։ «Կանանց երթը» դարձավ ԱՄՆ պատմության ամենազանգվածային բողոքի ցույցը[2]։ Երթին մասնակիցների թվում եղել է հայտնի փոփ երգչուհի Մադոննան, ով մշտապես հանդես է եկել հակաթրամփյան հայտարարություններով։ Երթի ժամանակ երգչուհին հայհոյել է ԱՄՆ նորընտիր նախագահին, ինչպես նաև հայտարարել է, որ կպայթեցնի Սպիտակ տունը[3]։ Երթին նաև մասնակցել են Քեթի Փերրին, Հոլզին, Թրոյ Սիվանը, Բո Բյորնեմը, Սքարլեթ Յոհանսոնը, Էմի Շումերը, Պատրիսիա Արքեթ և Մայքլ Մուրը[4]։ Ցույցին բացասական արձագանք է տվել Ջեսսի Ջեյմսը[5]։

Երթերը տեղի են ունեցել Միացյալ Նահանգների խոշոր քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Չիկագոյում, Բոստոնում, Սիեթլում, Դենվերում, Դալլասում, Նեշվիլում, Փարք սիթիում, Քլիվլենդ (Օհայո)ում, Լաս Վեգասում և այլ քաղաքներում։ Երթեր տեղի են ունեցել նաև աշխարհի 66 երկրների տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Տորոնտոյում, Վանկուվերում, Քեյփթաունում, Բանգկոկում, Բուենոս Այրեսում, Լոնդոնում, Դուբլինում, Փարիզում, Ամստերդամում, Հռոմում, Լիսաբոնում, Մադրիդում, Բեռլինում, Ստոկհոլմում, Հելսինկիում, Օսլոյում, Թել Ավիվում, Թբիլիսիում, Նայրոբիում և այլ քաղաքներում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Домашняя революция: кто спонсировал «Марш женщин» против Трампа
  2. Мужчины объяснили, зачем пришли на Марш женщин против Трампа
  3. «Мадонна на «Марше женщин», матерясь, захотела взорвать Белый дом». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  4. В Вашингтоне сотни тысяч вышли на «Марш женщин» против Трампа
  5. ЭКС-СУПРУГ САНДРЫ БУЛЛОК РЕЗКО ВЫСКАЗАЛСЯ ОТНОСИТЕЛЬНО МАРША ЖЕНЩИН ПРОТИВ ТРАМПА
  6. «Лозунги с марша «Женщины против Трампа» в Лондоне». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]