Jump to content

Կարա Մբոջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարա Մբոջ
Serigne Modou Kara Mbodj
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերին Մոդու Կարա Մբոջ
Քաղաքացիությունը  Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 11, 1989(1989-11-11)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Ndiass, Ndiass, Sindia (arrondissement), M'bour Department, Thiès Region, Սենեգալ[3]
Հասակ 191 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նանտ
Համար 5
Պատանեկան կարիերա
Ակումբ
2008—2010 Սենեգալ Դիամբարս
2010—2012 Նորվեգիա Տրոմսյո 71 (8)
2013—2015 Բելգիա Գենկ 74 (4)
2015—մ․հ․ Բելգիա Անդերլոեխտ 74 (6)
2018—մ․հ․ Ֆրանսիա Նանտ 0 (0)
Ազգային հավաքական
2011—2012 Սենեգալ Սենեգալ (մնիչև 23) 7 (1)
2013—այժմ Սենեգալ Սենեգալ 45 (4)

Սերին Մոդու Կարա Մբոջ (ֆր.՝ Serigne Modou Kara Mbodj, նոյեմբերի 11, 1989(1989-11-11)[1][2], Ndiass, Ndiass, Sindia (arrondissement), M'bour Department, Thiès Region, Սենեգալ[3]), սենեգալցի ֆուտբոլիստ, Սենեգալի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան։ 2012 թվականին Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերի և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մբոջը Գենկ ակումբի կազմում

Մբոջը ֆուտբոլ խաղալ սկսել է սենեգալական «Դիամբարս» ակումբի ակադեմիայում։ 2010 թվականի փետրվարին հրավիրվել է նորվեգական «Տրոմսյո» ակումբ, որի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Մարտի 28-ին «Կոնգսվինգեր» ակումբի դեմ խաղի ժամանակ Մբոջը կատարել է իր նորամուտը Թիփելիգայում[4]։ 2011 թվականի ապրիլի 3-ին «Մոլդե» ակումբի դեմ խաղում Մբոջը խփել է իր առաջին գոլը «Տրոմսյո» ակումբի կազմում[5]։ 2012 թվականին Մբոջն օգնել է իր թիմին հասնել Նորվեգիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ։

2013 թվականի սկզբին Մբոջը տեղափոխվել է բելգիական «Գենկ» ակումբ՝ կնքելով երեքուկես տարվա պայմանագիր։ Փետրվարի 24-ին «Ստանդարտ» ակումբի դեմ խաղի ժամանակ Մբոջը կատարել է իր նորամուտը Ժյուպիլե Լիգայում[6]։ Ապրիլի 1-ին «Անդերլեխտ» ակումբի դեմ խաղի ժամանակ Մբոջը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[7]։ 2012/2013 մրցաշրջանում Մբոջն օգնել է «Գենկին» նվաճել Բելգիայի գավաթը։

2015 թվականի ամռանը Մբոջը չորս տարվա պայմանագիր է կնքել «Անդերլեխտ» ակումբի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 4,5 մլն եվրո։ Օգոստոսի 16-ին «Օստենդե» ակումբի դեմ խաղում Մբոջը կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[8]։ 2016 թվականի փետրվարի 18-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում անցկացված հունական «Օլիմպիակոս» ակումբի դեմ խաղում Մբոջը խփել է իր առաջին գոլը «Անդերլեխտ» ակումբի կազմում[9]։ 2017 թվականին նա դարձել է Բելգիայի չեմպիոն։

2018 թվականի Ամռանը Կարա Մբոջը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ֆրանսիական «Նանտ» ակումբ։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Մբոջը մասնակցել է Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է ԱՄԷ-ի[10], Ուրուգվայի[11] և Մեքսիկայի[12] հավաքականների դեմ խաղերին։

2013 թվականի հունիսի 8-ին 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի՝ Անգոլայի հավաքականի դեմ խաղում Մբոջը կատարել է իր նորամուտը Սենեգալի հավաքականի կազմում[13]։ 2014 թվականի նոյեմբերի 19-ին Աֆրիկայի գավաթի խաղարկության՝ Բոտսվանայի հավաքականի դեմ խաղի ժամանակ Մբոջը խփել է իր առաջին գոլը Սենեգալի ազգային հավաքականի կազմում[14]։

2015 թվականին Մբոջը երկրորդ անգամ մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Գանաի[15], Հարավաֆրիկյան Հանրապետություն[16] և Ալժիրի[17] հավաքականների դեմ խաղերին։ Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի դեմ խաղի ժամանակ Մբոջը գոլ է խփել։

2017 թվականին Մբոջը Գաբոնում մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Զիմբաբվեի[18], Ալժիրի[19], Թունիսի[20] և Կամերունի[21] հավաքականների դեմ խաղերին։ Թունիսի հավաքականի դեմ խաղի ժամանակ Մբոջը գոլ է խփել։

2018 թվականին Մբոջն ընդգրկվել է Սենեգալի հավաքականի կազմում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն անցկացվել է Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստայինների նստարանին, և ոչ մի խաղի չի մասնակցել։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Բելգիա «Գենկ»

  • Բելգիայի գավաթի դարփնեկիր — 2012/2013

Բելգիա «Անգերլեխտ»

  • 1st Բելգիայի ֆուտբոլի առաջնություն — 2016/2017

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «Տրոմսյո VS. Կոնգսվինգեր 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ մարտի 28.
  5. «Մոլդե VS. Տրոմսյո 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 3.
  6. «Ստանդարտ VS. Գենկ 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 24.
  7. «Անդերլեխտ VS. Գենկ 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 1.
  8. «Օստենդե VS. Անդերլեխտ 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 16.
  9. «Անդերլեխտ VS. Օլիմպիակոս 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 18.
  10. «Սենեգալ (մինչև 23) VS. ԱՄԷ (մինչև 23) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 1.
  11. «Սենեգալ (մինչև 23) VS. Ուրուգվայ (մինչև 23) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 29.
  12. «Մեքսիկա (մինչև 23) VS. Սենեգալ (մինչև 23) 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 4.
  13. «Անգոլա VS. Սենեգալ 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 8.
  14. «Սենեգալ VS. Բոտսվանա 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 19.
  15. «Գանա VS. Սենեգալ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015—01—19.
  16. «ՀԱՀ VS. Սենեգալ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—01—23.
  17. «Սենեգալ VS. Ալժիր 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015—01—26.
  18. «Սենեգալ VS. Զիմբաբվե 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 19.
  19. «Սենեգալ VS. Ալժիր 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 23.
  20. «Թունիս VS. Սենեգալ 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 15.
  21. «Սենեգալ VS. Կամերուն 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 28.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարա Մբոջ» հոդվածին։