Կա’ Կորներ դելլա Ռեջինա
Արտաքին տեսք
Տեսակ | պալացցո |
---|---|
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ |
Հասցե | Calle Corner, 2214a-2229a, Santa Croce |
Փողոց | Մեծ ջրանցք |
Ճարտարապետական ոճ | նեոդասականություն |
Սեփականատեր | Fondazione Prada? |
Կա’ Կորներ դելլա Ռեջինա (իտալ.՝ Ca' Corner della Regina) կամ Պալացցո Կորներ դելլա Ռեջինա (իտալ.՝ Palazzo Corner della Regina), պալացցո (պալատ) Վենետիկի Սանտա Կրոչե պատմական շրջանում, Մեծ ջրանցքի վրա[1], Կա’ Պեզարոյի, Կա’ Ֆավրետտոյի և Պալացցո Կորրեջոյի հարևանությամբ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալացցոն անվանվել է Կիպրոսի թագուհի Կատերինա Կորնարոյի անվամբ, քանի որ 1454 թվականին այս վայրում է ծնվել նա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա’ Կորներ դելլա Ռեջինան կառուցվել է 1724-1727 թվականներին Կորնարո ընտանիքի համար, ճարտարապետ Դոմենիկո Ռոսիի կողմից։ Ճարտարապետությունը հիշեցնում է Բալդասսարե Լոնգենեի նախագծած հարևան Կա’ Պեզարոյի ոճը։ Առաջին հարկի որմնանկարներում պատկերված են դրվագներ Կատերինա Կորնարոյի կյանքից։
Տես նար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Venezia | Ca' Corner della Regina per Fondazione Prada». Venezia.net (իտալերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.