Jump to content

Կետորսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանված կետ

Կետորսություն, կետորսական արդյունագործություն, արդյունաբերության ճյուղ, զբաղվում է կետերի որսով և հումքի մշակմամբ, ինչպես նաև դրանից ստացվող արտադրանքի թողարկմամբ։ Հայտնի է եղել դեռևս IX-X դարերում, Կոլա և Պիրենեյան թերակղզիների բնակիչներին։

XVI-XVIII դարերում կետեր են սկսում որսալ Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային կիսագնդի մերձանտարկտիդյան գոտիներում, XVIII-XIX դարերում՝ Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների բարեխառն գոտիներում։

Ներկայումս կետորսությամբ զբաղվում են ճապոնիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ։

Կետորսությունը լինում Է առափնյա և ծովային (պելագիկ)։ Առաջին դեպքում նավերը կայանից հեռանում են մինչև 100 մղոն, իսկ երկրորդի դեպքում արդյունահանումը կատարվում Է բաց օվկիանոսում՝ խոշոր նավ-կետաբազայից և կետորս նավերից կազմված նավատորմիղներով։ 1960-ական թվականներին ստեղծվել են կոմբինացված նավեր՝ որսի և հումքի մշակման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 390