Jump to content

Կոկոսի ջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտասարդ կոկոս, պատրաստ է ձողիկով ըմպելու համար։
Հասուն կոկոսի ջուր
Կոկոսի ջրի վաճառող ավանակի սայլի վրա, 1950 թվական, Իսպանիայի նավահանգիստ.

Կոկոսի ջուր (նաև կոկոսի հյութ), կոկոսների ներսում մաքուր հեղուկ (կոկոսի արմավենու պտուղներ)։ Զարգացման վաղ շրջանում՝ զարգացման միջուկային փուլում, այն ծառայում է որպես կոկոսի էնդոսպերմի սուսպենզիա։ Աճը շարունակվելուն պես՝ էնդոսպերմը հասունանում է, մտնում է բջջային փուլ և նստում կոկոսի միջուկի կեղևի մեջ[1]։ Երիտասարդ կոկոսի հեղուկը հաճախ նախընտրելի է հասած կոկոսի հեղուկից։ Երիտասարդ կանաչ կոկոսների ջուրը նաև մասնավորապես հայտնի է որպես բուկո հյութ Ֆիլիպինյան անգլերենում[2]։

Սովորաբար թարմ կոկոսները քաղվում են ծառից, երբ դրանք դեռ կանաչ են։ Կոկոսի վրա կարելի է անցք բացել «մսին» (հեղուկին և միջուկին) հասնելու համար։ Երիտասարդ կոկոսներում հեղուկը և օդը կարող են որոշ ճնշման տակ լինել և թեթևակի ցայտել, երբ առաջին անգամ դիպչեն ներքին կեղևին։ Այն կոկոսները, որոնք գետին են ընկել, ենթակա են փտելու կամ միջատների և կենդանիների կողմից վնասվելու։

Արտադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական կոկոսի ջուրը արևադարձային երկրներում վաղուց հայտնի ըմպելիք է, որտեղ այն հասանելի է թարմ վիճակով՝ տարաներով կամ էլ շշալցված։

Խմելու համար կոկոսը մատուցվում է սառեցված, թարմ կամ փաթեթավորված։ Սրանք հիմնականում վաճառում են փողոցային վաճառողները, որոնք դրանք հիմնականում բացում են մաչետեներով կամ նմանատիպ պարագաներով հաճախորդների առջև։ Մանրածախ կոկոսի ջուրը կարելի է գտնել սովորական այլումինե տարաներով, Tetra Pak-ով, ապակե կամ պլաստիկե շշերով, երբեմն պարունակելով կոկոսի միջուկ կամ կոկոսի դոնդող։

Կոկոսի ջուրը կարող է խմորվել՝ վերածվելով կոկոսի քացախի։ Այն նաև օգտագործում են նատա դե կոկո՝ դոնդողանման մթերք պատրաստելու համար։

Սննդային արժեք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոսի հյութը 79 կիլոջոուլ (19 կկալ) սննդային էներգիա ունի։ 100 միլիլիտր քանակությամբ կոկոսի ջուրը բաղկացած է 95% ջրից և 4% ածխաջրերից, 1%-ից պակաս սպիտակուցներից և ընդհանուր ճարպից. Կոկոսի ջուրը պարունակում է քիչ քանակությամբ վիտամիններ և սննդային հանքանյութեր՝ ընդհանուր Օրական արժեքի (ՕԱ) 10%-ից պակաս։

Կոկոսի ջրի չափից շատ օգտագործման հնարավոր առաջացող (բայց, ըստ երևույթին, բավականին հազվադեպ) առողջական ռիսկերից մեկը արյան մեջ կալիումի գերառատությունն է (հիպերկալեմիա), որը առաջացնում է երիկամների սուր անբավարարություն, սրտի առիթմիա, գիտակցության կորուստ և ի վերջո մահ[3][4]։ Մի քանի լիտր կոկոսի ջուր խմելուց հետո հիպերկալեմիայի և գիտակցության կորստի մասին զեկուցվել է միայն որպես կլինիկական դեպքի ուսումնասիրում՝ մեկ անձի տվյալ արտադրանքի օգտագործումը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո[4]։

Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը հայտնաբերել է կոկոսի ջրի բակտերիալ վարակման վտանգ, քանի որ այն վաճառվում է «հում»։

Անեկդոտային աղբյուրները կոկոսի ջուրը նկարագրում են որպես սենիցի՝ տարեց մարդկանց սպանելու միջոց, Հնդկաստանի հարավային մասում, որը ինչպես նաև հայտնի է որպես թալայկութալ[5]։ Այս սովորության համաձայն, տարեց մարդուն ստիպում են խմել մեծ քանակությամբ կոկոսի ջուր, ինչը ի վերջո հանգեցնում է տենդի և մահվան, որոնց հստակ պատճառները պարզված չեն[5]։

Կոմերցիոնացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

21–րդ դարի սկզբից, կոկոսի ջուրը արևմտյան երկներում վաճառվում էր որպես բնական էներգետիկ կամ սպորտային ըմպելիք՝ ունենալով քիչ քանակությամբ ճարպեր, ածխաջրեր, կալորիաներ և զգալի էլեկտրոլիտներ։

Կոկոսի ջրի օգտակարության մասին մարքեթինգային պնդումները հիմնված չեն գիտական ապացույցների վրա և արգելված են որոշ կարգավորող կազմակերպությունների կողմից՝ ինչպիսիք են Միացյալ Նահանգների Սննադամթերքի և դեղամիջոցների վարչությունը, որը արտադրողներին զգուշացրել է մոլորեցնող մարքեթինգային պնդումների մասին, թե կոկոսի ջուրն ունի հակավիրուսային հատկություններ, կարող է իջեցնել խոլեսթերինը, կարող է կարգավորել արյան գլյուկոզի մակարդակը, և այլ կեղծ պնդումներ, որոնք չեն համապատասխանում արտադրանքին[6][7]։

Որոշ ընկերություններ բախվել են խմբակային հայցերի կեղծ գովազդային պնդումների պատճառով, այն մասին, թե ապրանքը «գերխոնավեցնող է», «սնուցող» և «մեգաէլեկտրոլիտ է»[8]։ Հայցվորները նաև պնդում էին, որ մի ընկերություն՝ Վիտա Կոկոն, կեղծ պնդում է, որ իր արտադրանքը պարունակում է «15 անգամ ավելի շատ էլեկտրոլիտներ, քան սպորտային ըմպելիքները» և խեղաթյուրել է նատրիումի և մագնեզիումի գովազդվող մակարդակը։ Ընկերությունը հերքել է որևէ օրինազանցություն և 2012 թվականի ապրիլին կարգավորել է 10 միլիոն ԱՄՆ դոլարի հայցը[8]։

Բժշկական օգտագործումը Կամբոջայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև այսօր բժիշկները չեն թույլատրում փոխարինել աղի լուծույթը կոկոսի ջրով, ինչը Կարմիր քմերների ռեժիմի ժամանակ սովորություն է եղել Կամբոջայում 1975 -1979 թվականններին[9][10]։ Կամբոջայի փաստաթղթային կենտրոնը Պոլ Պոտի ժամանակ մարդկության դեմ հանցագործություն է անվանել այն սովորությունը, որի համաձայն անփորձ բուժքույրներին թույլ էր տրվում կանաչ կոկոսի ջուրը որպպես դեղամիջոց օգտագործել[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Janick J, Paull RE (2008). Cocos in The Encyclopedia of Fruit and Nuts. էջեր 109–113. ISBN 978-0851996387. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  2. Chanco, Boo (2009 թ․ սեպտեմբերի 16). «Buko juice: The next big thing!». PhilStar Global. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  3. Rees, Richard; Barnett, Joe; Marks, Daniel; George, Marc (2012 թ․ սեպտեմբեր). «Coconut water-induced hyperkalaemia». British Journal of Hospital Medicine. 73 (9): 534. doi:10.12968/hmed.2012.73.9.534. PMID 23124410.
  4. 4,0 4,1 Hakimian, J; Goldbarg, SH; Park, CH; Kerwin, TC (2014). «Death by coconut». Circulation: Arrhythmia and Electrophysiology. 7 (1): 180–181. doi:10.1161/CIRCEP.113.000941. PMID 24550410. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին.
  5. 5,0 5,1 Shahina, KK (2010 թ․ նոյեմբերի 20). «Mother, shall I put you to sleep?». Tehelka Magazine. 7 (46). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  6. Martinez-Belkin N (2014 թ․ դեկտեմբերի 2). «"Raw" Coconut Water Under Scrutiny of the FDA». BevNet.com.
  7. Crawford, Elizabeth (2014 թ․ հոկտեմբերի 29). «Coconut products can never claim to be 'healthy' because of the saturated fats, says legal expert». foodnavigator-usa.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. 8,0 8,1 «Vita Coco coconut water settles class action lawsuit». Lexology. Manatt Phelps & Phillips LLP. 2012 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  9. Barclay, Eliza (2011 թ․ օգոստոսի 15). «Coconut Water To The Rescue? Parsing The Medical Claims». NPR. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  10. Short, Philip (2006). Pol Pot: Anatomy of a Nightmare. New York: Henry Holt. ISBN 978-0805080063.
  11. Vilim, Laura (2012). «'Keeping Them Alive, One Gets Nothing; Killing Them, One Loses Nothing': Prosecuting Khmer Rouge Medical Practices as Crimes against Humanity» (PDF). Georgetown University Law Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)