Jump to content

Կոնգրես (ֆիլմ, 2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնգրես
եբրայերեն՝ כנס העתידנים[1]
Երկիր Գերմանիա
 Ֆրանսիա
 ԱՄՆ
 Իսրայել
 Լյուքսեմբուրգ
 Բելգիա
 Լեհաստան
Ժանրդրամա[2][3][4][…], ֆանտաստիկ ֆիլմ[2][3][5], հակաուտոպիական ֆիլմ, վեպի էկրանավորում, կինոֆանտաստիկա և կենդանի դերասաններով մուլտֆիլմ
Թեմաէսկապիզմ[6], ժամանցային արդյունաբերություն[6], կինեմատոգրաֆ[1], հոգեներգործուն նյութեր[1], ծնող-երեխա հարաբերություններ[6], իրականություն[1], իսկություն[1] և պատրանք[1]
ՀիմքՖուտուրոլոգիական կոնգրեսը
Թվական2013, սեպտեմբերի 12, 2013[7][8] և հունվարի 23, 2014[9][10]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱրի Ֆոլման[3][11][4][…] և Յոնի Գուդման[8]
Սցենարի հեղինակԱրի Ֆոլման[12]
ԴերակատարներՌոբին Ռայթ[2][11][13][…], Փոլ Ջամատի[11][14], Դեննի Հյուսթոն[2][11][14][…], Հարվի Քեյթել[2][11][14][…], Քոդի Սմիթ-ՄաքՖի[2][11][14] և Սեմի Գեյլ[11][14]
ՕպերատորՄիխալ Էնգլերտ
ԵրաժշտությունՄաքս Ռիխտեր
ՄոնտաժՆիլի Ֆելլեր
Պատմվածքի վայրԱՄՆ[6]
Տևողություն123 րոպե
Շահույթ455 815 $[15]
Պաշտոնական կայքէջ

«Կոնգրես» (եբրայերեն՝ כנס העתידנים‎), 2013 թվականի ֆրանս-իսրայելական գիտաֆանտաստիկ կինոնկար, որը բաղկացած է խաղարկային և անիմացիոն մասերից։ Ֆիլմի պրոդյուսերն ու սցենարի հեղինակը Արի Վոլմանն էր։ Պրեմիերան տեղի է ունեցել 66-րդ Կաննի կինոփառատոնում 2013 թվականի մայիսի 15-ին[16]։ Կինոյի դիստրիբյուտորները Հյուսիսային Ամերիկայում եղել են Drafthouse Films և Films We Like In Toronto ընկերությունները

Ռեժիսորը ֆիլմը կոչել է Ստանիսլավ Լեմի «Ֆուտուրոլոգիական կոնգրես» գեղարվեստական վեպի էկրանավորում[17]։ Վեպից վերցվել է հալուցինոգենների զանգվածային օգտագործման գաղափարը, որը լրացվել է ռեժիսորի՝ դերասանների թվային սկանավորման գաղափարներով[18]։

Ֆիլմը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում իրադարձությունները տեղի են ունենում ժամանակակից աշխարհում։ Դերասանուհի Ռոբին Ուայթը պայմանագիր է կնքում Miramount կինոստուդիայի հետ (անունը կազմվել է Miramax և Paramount անունների համադրումից) իր նկարի օգտագործման վերաբերյալ։ Էլեկտրոնային սկանավորումից հետո դերասանուհու կերպարը պահպանվում է այնպես, որ հնարավորություն է ստեղծվում նրա կերպարն օգտագործել ցանկացած ֆիլմում՝ առանց նրա մասնակցության և թույլտվության։

Երկրորդ մասում, որի գործողությունները ծավալվում են ապագայում՝ 20 տարի անց անիմացիոն աշխարհում, դերասանուհին ժամանում է հսկայական հյուրանոց, որտեղ սկսվում է կոնգրեսը։ Հետո, ինչպես Լեմի գրքում, կերպարները գործում են իրականության և հալյուցինացիաների սահմանագծին՝ փորձելով պահպանել իրենց անհատականությունը։ Հերոսուհին փորձում է գտնել Աշերի համախտանիշով (ուղեկցվում է լսողության և տեսողության կորուստով) տառապող որդուն, նախ՝ անիմացիոն, ապա իրական կյանքում և վերջապես վերադառնալով հնարովի աշխարհ։

  • Ռոբին Ռայթ – Ռոբին Ռայթ
  • Հարվի Քեյթելը – Ալ
  • Դենի ՀյուսթոնՋեֆ Գրին, Miramount ստուդիա
  • Փոլ Ջամատի – Դոկտոր Բարքեր, օտոլարինգոլոգ
  • Ջոն Հեմ – Դիլան Թրուլայներ (հնչյունավորում), Ռոբին Ռայթի անիմացիոն ստուդիայի ղեկավար
  • Քոդի Սմիթ-Մաքֆի – Աարոն Ռայթ, հերոսուհու որդին
  • Սեմի Գեյլ – Սառա Ռայթ, հերոսուհու դուստրը

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի որոշ տարրեր փոխառվել են Ստանիսլավ Լեմի «Ֆուտուրոլոգիական կոնգրես» վեպից[19]։

Ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Բելգիայում։ Անիմացիոն մասն ստեղծել է Bridgit Folman Films Gang ընկերությունը (Իսրայել), որն աշխատել են 6 ստուդիայի հետ՝ «studio 352» (Լյուքսեմբուրգ), «walking the dog» (Բելգիա), «bitteschoen» (Բեռլին), «studio Rakete» (Համբուրգ), «Studio Orange» (Լեհաստան), «Snipple» (Ֆիլիպիններ)։ Ինչպես «Վալս Բաշիրի հետ» (Waltz with Bashir) ֆիլմի դեպքում, Վոլմանն աշխատել է նկարիչ Դևիդ Պոլոնսկու և անիմացիայի ռեժիսոր Յոն Գուդմանի հետ։ Դերասանների մասնակցությամբ նկարահանումները տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում և Գերմանիայում 2011 թվականիի փետրվարից մինչև մարտ[20][21]։ Ֆիլմի վրա աշխատանքներն սկսվել են 2008 թվականին[22], 2011 թվականին լրացուցիչ ֆինանսավորում է ստացել ֆրանսիական Coficine-Natixis բանկից[23]։ Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2013 թվականին[16]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատները դրական են գնահատել ֆիլմը, և Rotten Tomatoes կայքում այն ստացել է 84% վարկանիշ (44 գրախոսական)։ Դրական է գնահատվել նաև Ռոբին Ռայթի աշխատանքը[24]։ Metacritic կայքում ֆիլմը 9 գրախոսականների հիման վրա ստացել է 100-ից 82 վարկանիշ[25]։

  • Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար[26]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://web.archive.org/web/20200609174016/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/the-congress.6030
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.metacritic.com/movie/the-congress
  3. 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt1821641/
  4. 4,0 4,1 http://www.adorocinema.com/filmes/filme-141806/
  5. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=141806.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 כנס העתידנים — 2013.
  7. Internet Movie Database — 1990.
  8. 8,0 8,1 filmportal.de — 2005.
  9. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  10. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 http://bbfc.co.uk/releases/congress-film
  12. http://filmspot.pt/filme/the-congress-152795/
  13. http://www.telerama.fr/cinema/films/le-congres,440071.php
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 http://www.imdb.com/title/tt1821641/fullcredits
  15. http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=congress.htm
  16. 16,0 16,1 Richford, Rhonda (2013 թ․ ապրիլի 19). «Cannes: Ari Folman's 'The Congress' to Open Directors' Fortnight». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  17. Комментарий режиссёра (Director’s note) Արխիվացված 2019-08-09 Wayback Machine // Официальный сайт фильма: «Into the psychochemical whirlwind foreseen by Lem, the film adaptation of his novel introduces the current cinematic technologies of 3-D and motion capture»
  18. Андрей Газин (21 октября 2013). «Гид Фестиваль «Молодость»». Афиша. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին. «наполовину игровое, наполовину анимационное кино, вдохновленное «Футурологическим конгрессом» Станислава Лема. Впрочем, описанная Лемом футурология здесь существует лишь как предлагаемые обстоятельства»
  19. Ari Folman on the Genius of Stanislaw Lem — interview Արխիվացված 2013-10-04 Wayback Machine (March 2011)
  20. Heron, Ambrose (2011 թ․ մայիսի 17). «First footage from Ari Folman's The Congress». FILMdetail. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.
  21. «The Congress». 'Robin Wright' – a fan site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.
  22. Fischer, Russ (2011 թ․ դեկտեմբերի 23). «'The Congress,' From 'Waltz With Bashir' Director, Will Be Roughly 60% Live-Action, 40% Animated». /Film. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.
  23. Hopewell, John (2011 թ․ սեպտեմբերի 7). «Ari Folman's 'The Congress' rounds up coin». Variety. Reed Business Information. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.
  24. «The Congress». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  25. «The Congress Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  26. «Winners 2013». European Film Awards. European Film Academy. Արխիվացված է օրիգինալից 2019-09-01-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]