Jump to content

Կոնդեսա (Մեխիկո)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեխիկոյի շրջան
Կոնդեսա
Condesa
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
ՔաղաքՄեխիկո
ՀամայնքԿուաուտեմոկ
Փոստային ինդեքս06140 (Col. Condesa); 06100 (Col. Hipódromo); 06170 (Col. Hipódromo Condesa)
Կոնդեսա (Մեխիկո) (Մեքսիկա)##
Կոնդեսա (Մեխիկո) (Մեքսիկա)

Կոնդեսա, Մեխիկոյի Կվատեումոկ ավանի շրջաններից մեկը։ Գտնվում է Զոնա Ռոսայից հյուսիս, Սոկալո հրապարակից 4-5 կմ արևմուտք։ Բաղկացած է երեք թաղամասերից կամ հարևանություններից՝ Colonia Condesa, Colonia Hipódromo և Colonia Hipódromo Condesa։

Կոնդեսա նշանակում է կոմսուհի, անվանվել է ի պատիվ Միրավալի կոմսուհի Մարիա Մագդալենա Դավալոս դե Բրակամոնտես Օրոզկոյի, որի հողատարածքները ձգվում էին ներկայիս Colonia Roma և Tacubaya վայրերով։ Գաղութային շրջանում տարածքը պատկանում էր երկու կոմսուհիների։ 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում սկսվեց հողատարածքների տարանջատումը և Colonia Condesa հիմնադրվեց 20-րդ դարի սկզբում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնդեսան համարվում է ժամանակակից տարածք, հայտնի է երիտասարդ գործարարներով, արվեստագետներով, ուսանողներով և մտավորականներով։ Այստեղ են գտնվում մեծ թվով միջազգային ռեստորաններ, գիշերային ակումբներ, չնայած որ տարածքը հիմնականում բնակեցված է։

2011 թվականին Կոնդեսան և հարակից Colonia Roma շրջանը համարվեցին «Տուրիստական մոգական վայր» ("Barrio Mágico Turístico")[1][2]։ Պողոտաները լայն են, կանաչապատ։ Հիմնականում բնակեցված է, սակայն կան բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ, խանութներ, պատկերասրահներ[3]։ Հայտնի է Rosario Castellanos գրախանութը, որտեղ կա սրճարան, թատրոն, մանկական ժամանցի վայր[4][5], Café La Gloria սրճարանը, որը գործում է տասնամյակից ավել[6]։ Սրճարաններն ու բարերը հիմնականում կենտրոնացած են Ամստերդամ և Միչոական պողոտաներում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «"Barrios Mágicos Turísticos", Distrito Federal official website. Retrieved 2013-04-23». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  2. «Colonia Condesa» (Spanish). Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «En el Corazón de Colonia Condesa» [In the Heart of Colonia Condesa] (Spanish). Mexico: Estilos de Vida Magazine. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  4. «Librerias mexicanas incorporan elementos de diversion; [Source: Expansion]» [Mexican bookstores incorporate fun elements]. NoticiasFinancieras (Spanish). Miami. 2006 թ․ մարտի 7. էջ 1.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Esta el bar Malverde de moda en la Condesa» [Malverde bar is in fashion in Condesa]. Reforma (Spanish). Mexico City. 2006 թ․ մարտի 26. էջ 14.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Escaparate» [Escape]. Reforma (Spanish). Mexico City. 2004 թ․ դեկտեմբերի 12. էջ 2.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Para variar... visite la Ciudad de Mexico» [For a change of pace… visit Mexico City]. Reforma (Spanish). Mexico City. 2000 թ․ հոկտեմբերի 6. էջ 2.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնդեսա (Մեխիկո)» հոդվածին։