Կոոպերատիվ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կոոպերատիվ, քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը։ Կոոպերատիվների նպատակներն հիմնականում տնտեսական են։ Կոոպերատիվի ստեղծումն ու զարգացումը բավականին դժվար գործընթաց է։ Կոոպերատիվների զարգացմանը կարող են նպաստել շուկայական պայմանները, իրավական դաշտը, ինչպես նաև կառավարության քաղաքականությունը։ Դրա հետ մեկտեղ, կարևոր նախապայման են կառավարման հմտություններ և ունակություններ ունեցող ուժեղ առաջնորդների ընտրությունը և բավարար ֆինանսական ռեսուրսների առկայությունը։
Լայնորեն տարածված մոտեցում է կոոպերատիվները որպես աղքատության հաղթահարման գործիք դիտելը։
Կոոպերատիվի կառավարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոոպերատիվի կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է։
Հիսունից ավելի անդամ ունեցող կոոպերատիվում կարող է ստեղծվել դիտորդ խորհուրդ, որը վերահսկողություն է իրականացնում կոոպերատիվի գործադիր մարմինների գործունեության նկատմամբ։ Դիտորդ խորհրդի անդամներն իրավունք չունեն գործել կոոպերատիվի անունից։
Կոոպերատիվի գործադիր մարմիններն են նրա վարչությունը և նախագահը։ Նրանք ղեկավարում են կոոպերատիվի ընթացիկ գործունեությունը և հաշվետու են դիտորդ խորհրդին ու կոոպերատիվների ընդհանուր ժողովին։
Կոոպերատիվի անդամը չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի և վարչության անդամ կամ կոոպերատիվի նախագահ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոոպերատիվ կատեգորիայում։ |