Կոսմոս-419
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | [1] 1971-042A[1] |
NSSDCA ID | 1971-042A |
SCN | 05221 |
Գործարկման ամսաթիվ | 1971 մայիսի 10, 16:58:42 UTC |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Զանգված | 4549 կգ[2] |
Կոսմոս 419 (ռուս.՝ Космос 419, կամ 3ՄՍ համար 170, Մարս-3ՄՍ), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի հետազոտությունների համար, սակայն արագացուցիչի խնդրի պատճառով մնաց Երկրի ուղեծրում։ 1971 թվականին Խորհրդային Միության կողմից արձակված երեք Մարսի հետազոտման համար նախատեսված կայաններից մեկն էր, մյուսները՝ Մարս-2 և Մարս-3։ Ի տարբերություն մյուս երկուսին, որոնք կառուցված էին նոր 4ՄՎ հենքի վրա, Կոսմոս 419 կայանը կառուցված էր 3ՄՎ հենքի վրա, և կազմված էր միայն ուղեծրակայանից, առանց իջեցվող սարքի[3][4]։
Արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1971 թվականի մայիսի 10-ին, արձակման համար օգտագործվեց Պրոտոն կրող հրթիռ։ Կրող հրթիռի առաջին երեք աստիճանները աշխատեցին նորմալ, և կայանը դուրս բերվեց Երկրի ուղեծիր։ Այնուհետև պետըք է աշխատեր Բլոկ Դ արագացուցիչ աստիճանը, սակայն նրա մեկնարկի ժամը սխալ էր ծրագրավորված, 1,5 ժամի փոխարեն, տրված էր 1,5 տարի։ Քանի որ կայանը գտնվում էր ցածր ուղեծրում, այն սկսեց կորցնել արագություն, մտավ մթնոլորտ և այրվեց 1971 թվականի մայիսի 12-ին՝ մեկնարկից երկու օր անց[1]։
Կոսմոս 419 անվանումը Երկրի ուղեծրում գործող խորհրդային արբանյակների ընդհանուր անվանումն էր. այն ժամանակ խորհրդային միջմոլորակային կայանները, որոնք չէին կարողանում հեռանալ Երկրի ուղեծրից, նշանակվում էին «Կոսմոս» անունով, ձախողումը քողարկելու նպատակով[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «NASA—NSSDC—Spacecraft—Details». Nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «In Depth | Kosmos 419». Solar System Exploration: NASA Science. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Космические аппараты серии Марс-71 НПО им. С.А.Лавочкина». Laspace.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Chronology of Mars Missions». ResearchGate (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
|