Կոռլեոնե
Բնակավայր | ||
---|---|---|
Կոռլեոնե | ||
իտալ.՝ Corleone | ||
Երկիր | Իտալիա | |
Համայնք | Metropolitan City of Palermo? | |
Մակերես | 229,46 կմ² | |
ԲԾՄ | 553 մետր | |
Բնակչություն | ▼10 364 մարդ (հունվարի 1, 2023)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 091 | |
Փոստային դասիչ | 90034 | |
Ավտոմոբիլային կոդ | PA | |
Պաշտոնական կայք | comune.corleone.pa.it | |
| ||
Կոռլեոնե (իտալ.՝ Corleone [korleˈone], սից.՝ Cunigghiuni, Curliuni), սիցիլիական քաղաք Պալերմո գավառում։ Բնակչությունը կազմում է 11 158 մարդ (հունվարի 1, 2017)։ 2016 թվականի օգոստոսի 12-ից քաղաքապետը Լեոլուչինա Սավոնան է[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվանումը, ըստ էության, ունի արաբական ծագում, թեև քաղաքը հիմնադրվել է բյուզանդական ժամանակաշրջանում[3]։ Մյուս կողմից, համարվում է, որ «Կորլեոնե» անունը Կուորե դի Լեոնե (իտալ.՝ Cuore di Leone)՝ «Առյուծի սիրտ») անվան կրճատ տարբերակն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է նահանգի հարավ-արևմտյան մասում։ Զբաղեցնում է 229.46 կմ2 տարածք և գտնվում է լեռնային հատվածում՝ ծովի մակարդակից շուրջ 600 մ (2,000 ֆուտ) բարձրության վրա՝ Ռոսա Բուսամբրա գագաթից 10 կմ (6,2 մղոն) հարավ։
Կորլեոնեն սահմանակից է Բիզակվինո, Կամպոֆելիչե դի Ֆիտալիա, Կամպոֆիորիտո, Կոնտեսա Էնտելինա, Կիուզա Սկլաֆանի, Գոդրանո, Մեցոյուզո, Մոնրեալ, Պալացցո Ադրիանո, Պրիցի և Ռոկամենա կոմունաներին։ Միակ ֆրակցիան Ֆիկուզա գյուղն է, որն անկլավ է Մոնրեալ կոմունայի տարածքում[4][5][6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում քաղաքն ամրացրել են սիցիլիական հոհենշտաուֆները։ 19-րդ դարում Կորլեոնեի բնակիչները երեք անգամ կռվել են Բուրբոնների դեմ[7][8]։ 1943 թվականին Եթովպիայի գրավման հաջողությունների համար իտալացի գեներալ Արտուրո Ֆաինին արժանացավ Կորլեոնեի կոմսի կոչմանը։
Ժամանակակից Կորլեոնեն առավել հայտնի է իբրև սիցիլիական մաֆիայի կենտրոններից մեկը։ 2006 թվականի ապրիլի 11-ին Կորլեոնեում բերման ենթարկվեց 40 տարի թաքստոցում գտնվող Բերնարդո Պրովենցանոն։ Այդ օրը իշխանությունների կողմից հայտարարվեց իբրև «ազատագրման օր»։ Ավելին, քաղաքի փողոցներից մեկը կրում է «ապրիլի 11-ի փողոց» անվանումը։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կնքահայրը» վեպում և ֆիլմում Կորլեոնեն ներկայացվում է որպես գլխավոր հերոսի՝ դոն Վիտո Կոռլեոնեի (իսկական ազգանունը՝ Անդոլինի) ծննդավայրը։ Պատահական համընկնմամբ Ալ Պաչինոյի (ով խաղում էր նրա ժառանգի՝ Մայքլ Կոռլեոնեի դերը) նախնիները արտագաղթել էին ԱՄՆ հենց այդ վայրերից։
Վիկտոր Հյուգոյի «Մարդ, որը ծիծաղում է» վեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Գուինպլենը, ի թիվս այլ բաների, կրում էր նաև Սիցիլիական Կորլեոնե մարկիզի կոչումը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://demo.istat.it/?l=it
- ↑ «Comune di Corleone - Sito Ufficiale». Comune.corleone.pa.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
- ↑ John Follain (2009 թ․ հունիսի 8). The Last Godfathers. Hachette UK. ISBN 9781848942493. «Corleone, whose name is believed to derive from Kurliyun (Lionheart), an Arab fighter who conquered it in AD 840, has a proud tradition of standing up for its rights, and violently so...»
- ↑ 39340 (x a j h) Corleone on OpenStreetMap
- ↑ 113941372 Ficuzza on OpenStreetMap
- ↑ 605499160 Ficuzza on OpenStreetMap
- ↑ Dana Facaros; Michael Pauls (2008). Sicily (illustrated ed.). New Holland Publishers. էջ 242. ISBN 9781860113970.
- ↑ Touring Club of Italy (2005). Authentic Sicily (illustrated ed.). Touring Editore. էջ 63. ISBN 9788836534036.
- ↑ Виктор Гюго Человек, который смеется (полный текст). — Alvalite LLC, 2014-10-27. — 366 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (իտալ.)
- Կորլեոնեն comuni-italiani.it կայքում (իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռլեոնե» հոդվածին։ |
|