Jump to content

Հակոբ Արապյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Արապյան (այլ կիրառումներ)
Հակոբ Արապյան
ԾննդավայրԱֆիոն Գարահիսար
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Հակոբ Արապյան (, Աֆյոնքարահիսար), հայ բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Արապյանը ծնվել է Փոքր Ասիայի արևմուտքի Աֆիոն Գարահիսար քաղաքում։ Բժշկական կրթություն է ունեցել։ 1907 թվականի դրությամբ Սիվրիհիսար քաղաքում բժիշկ է աշխատել։ 1907 թվականի նոյեմբերին, ի թիվս 14 հայ մտավորականների, ձերբակալվել է Սիվրիհիսար քաղաքում։ Մեղադրվել է 1905 թվականի օգոստոսի 7-ին սելամլըքիատեն Յըլդըզի մեջ ուրբաթ օրվա աղոթքի արարողության ժամանակ սուլթան Աբդուլ Համիդ II-ին սպանելու մահափորձին մասնակցելու մեղսակցության համար։ Բանտարկվել է Սիվրիհիսարի քաղաքապետարանի սենյակներից մեկում։ Առավոտյան տեսել է, որ թաղապետարանի բոլոր սենյակները լցված են հայերով։ Այդ օրը բոլոր ձերբակալվածների տներում կատարվել է խուզարկություն։ Հետագայում պարզվել է, որ նրանց մատնիչները եղել են երկու հոգի. Քել Պողոսը (կեղծ բժիշկ Պողոս Թեսթիճյանը) և ասորահայ Հեքիմ Աբդալլահը։ Երեք օր հետո ձերբակալվածներին և երկու լրտեսներին շղթայակապ տեղափոխել են Անկարայի կենտրոնական բանտ։ Մեկ ու կես տարի բանտարկության ընթացքում բանտարկյալ հայերը բազմաթիվ հարցաքննությունների են ենթարկվել։ Նրանց հայհոյել են, ծեծել, վրաները սառը ջուր լցրել, չարչարել և այլն։ 1909 թվականի մայիսին յուրաքանչյուր բանտարկյալից 500-ական ոսկեդրամ վերցնելով, փաստաբանների օգնությամբ, Կ. Պոլսի պատրիարքարանի միջնորդությամբ բոլորն ազատ են արձակվել՝ նյութապես, ֆիզիկապես ու հոգեպես քայքայված վիճակում։ 1926 թվականի դրությամբ Կ. Պոլսի Բերա թաղամասի Սինե օպերայի դիմաց, Հաճի Պեքիր փողոցում գտնվող բուժարանում կատարել է միզածորանային հիվանդություններով հիվանդների մասնավոր ընդունելություն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մասնավոր հայտարարություն, «Կավ­ռօշ», Կ. Պոլիս, 1926։
  • Տէր Յովհաննէսեան Գրիգոր, Պատմագիրք Սիվրի-Հիսարի հայոց, Պէյրութ, 1965։
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։