Համալսարանների մատարիկի ցանց (ՀՄՑ) համալսարանների միջազգային խումբ, որի ուշադրության կենտրոնում են գտնվում հետազոտական և բակալավր ուսուցման կապերը[1]։ Յուրաքանչյուր անդամ համալսարանն ունի առաջատար միջազգային փորձ և խարսխված է ակադեմիական ավանդույթների վրա[2]։ ՀՄՑ ստեղծվել է 2010 թվականին, բուհերի բազմազանության բարձրացման, գաղափարների և փորձի տարածման, միջազգային լավագույն փորձի փոխանակման, կրթության գերազանցության էթիկական նորմերի կիրառման, կրթաթոշակների հնարավորությունների ապահովման համար[3]։
Մատարիկի (Matariki) մաորի լեզվում նշանակում է «Պլեյադներ»՝ աստղերի խումբ, որը հայտնի է նաև «Յոթ քույրեր» անվամբ։ Այն արտացոլում է ՀՄՑ 7 հիմնադիր անդամ համալսարաններին[4]։
Ձևավորված ցանցի պոտենցիալ գործողությունները ներառում են[5]՝
ուսանողների փոխանակման ընդլայնված ծրագրեր
համատեղ հետբուհական ծրագրեր
սոցիալ-պատասխանատվության ծրագրեր
հետազոտական համագործակցություն
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով համաժողովներ և աշխատակարգեր