Հայաստանի կոչնակ
Արտաքին տեսք
Հայաստանի կոչնակ | |
---|---|
Տեսակ | թերթ |
«Հայաստանի կոչնակ», քաղաքական, տնտեսական, գրական-գեղարվեստական և կրոնաբարոյական շաբաթաթերթ (1960-ից՝ ամսաթերթ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1900-1968-ին, Բոստոնում, Նյու Յորքում (ԱՄՆ, 1900-1919-ին՝ «Կոչնակ», 1919-1920-ին՝ «Կոչնակ Հայաստանի» անվանումներով)։
Խմբագիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ․ Քյուրքչյան
- Հ․ Սանդիկյան
- Խ․ Պեննեյան
- Հ․ Ավագյան
- Հ․ Խազոյան
- Վահե Հայկ
- Ա․ Պետիկյան
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աջակցել է հայապահպանման ջանքերին, նպաստել սփյուռքահայության կապերի ամրապնդմանը հայրենիքի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդես է եկել հակաֆաշիստական դիրքերից, լուսաբանել միավորված ազգերի պայքարը ընդդեմ հիտլերյան Գերմանիայի։ Ունեցել է իրավաբանական-օրենսդրական ծանոթությունների և խորհրդատվությունների բաժին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 147)։ |