Հայիթիի զինանշան
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Հայիթիի Հանրապետություն |
Հաստատված | 1986 (1807) թվական |
Սաղավարտ | Փռյուգիական գլխարկ |
Կարգախոս | L'Union falt la force <<Միասնությունն ուժ է>> |
Հայիթիի զինանշանը առաջին անգամ ներկայացվել է 1807 թվականին, իսկ ներկայիս ձևով՝ 1986 թվականին։
Յուրաքանչյուր կողմում երեք երկրի փաթաթված դրոշներն են, որոնք գտնվում են գազոնի վրա գտնվող արմավենու և թնդանոթների ետևում։ Գազոնի վրա բազմաթիվ իրեր կան, ինչպիսիք են թմբուկ, բյուգելհոռններ և նավի խարիսխներ։ Արմավենու վերևում փռյուգիական գլխարկ՝ որպես ազատության խորհրդանիշ։
Ժապավենը կրում է կարգախոս. ֆր.՝ L'Union fait la force («Միասնությունն ուժ է»), որը նաև մի քանի այլ երկրների կարգախոսն է։ Դա չպետք է շփոթել Հայիթիի ազգային կարգախոսի հետ, որն ըստ Հայիթիի Սահմանադրության՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» է։
Հայիթիի զինանշանի ամենավաղ օգտագործումը հայտնի է 1807 թվականից։ Զինանշանի վրա կան մի քանի ազգային դրոշներ՝ երկու թնդանոթով և արմավենու ծառերով։ Զինանշանը խորհրդանշում է հանրապետության անկախության համար մղվող ճակատամարտը։ Կարգախոսը ֆրանսերեն նշանակում է «Ուժ միասնության միջոցով»։ Խորհրդանիշի օգտագործումը երկու անգամ ընդհատվեց. մեկ անգամ եղել է Հենրի I-ի ժամանակաշրջանում։ Այն ժամանակվա նախագահ Հենրի Քրիստոֆն իրեն հռչակեց որպես Հայիթիի թագավոր և ընդունեց թագավորական զինանշան։ Զինանշանի դեղին վահանի վրա իր բոցերից վեր էր խոյանում մի փյունիկ, որի շուրջը հնգաթև աստղեր էին, և ժապավենի վրա Je renais de mes cendres (Ես կբարձրանամ մոխրի միջից) գրությունը։ Երկու արքայական թագադրված առյուծներ կրում էին վահանը երկու կողմերից, և ներքևում մեկ այլ ժապավենի վրա Dieu ma cause et mon épée (Աստված, իմ գործը ու թուրը) գրությունը։ 1814 թվականին Հենրի I-ը փոքր-ինչ փոխեց իր թագավորական զինանշանը, առյուծները հեռացվեցին և կարգախոսը փոխվեց լատինականի. Ex cineribus nascitur (Վերածնված մոխրից)[1]։ Մեկ այլ փոփոխություն տեղի ունեցավ 1849 թվականին, երբ գեներալ-նախագահ Ֆաուստին Սուլուկը թագադրվեց որպես կայսր Ֆաուստին I: Նա ընդունեց նոր կայսերական զինանշան՝ ցույց տալով երկու թնդանոթ և ֆրանսիական կայսերական արծիվը։ Երկու առյուծ կրկին օգտագործվեց որպես վահանը կրողներ, և ամբողջը դրվեց մանուշակագույն թիկնոցի մեջ, որի նշանաբանը նման էր Հենրի I-ի օգտագործած նշանաբանին. Dieu, ma patrie et mon épée (Աստված, իմ երկիրն ու թուրը)։ Կայսրը ստիպված էր լքել երկիրը 1859 թվականին, իսկ հին խորհրդանիշը հետագայում վերականգնվեց։ Այդ ժամանակվանից ի վեր զինանշանը նույնն էր, բայց գույներն ու իրերը որոշակիորեն փոխվել են[2]։
Զինանշանը Հայիթիի ազգային դրոշի վրա է, բայց ոչ նրա քաղաքացիական դրոշի վրա։
Պատմական զինանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Զինանշանը նախքան Ֆրանսիական հեղափոխությունը (1625–1803)
-
Հայիթիի առաջին կայսրության զինանշանը (1804–1806)
-
Հայիթիի պետության զինանշանը (1807–1811)
-
Հայիթիի թագավորության զինանշանը (1811–1820)
-
Հայիթիի երկրորդ կայսրության զինանշան (1849–1859)
-
Հայիթիի Հանրապետության զինանշան (1859–1957)
-
Զինանշան, որը օգտագործվել է Դուվալիերյան դինաստիայի կողմից (1964–1986)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Haiti
- ↑ «National Arms of Haiti». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 15-ին.