Հայոց պաշտամունքային վայրեր
Հայոց պաշտամունքային վայրեր | |
---|---|
Հեղինակ | Ստեփան Մելիք-Բախշյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հանրագիտարանային բառարան |
Թեմա | հայկական կրոնական կառույցներ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 432 + 10 էջ ներդիր |
Խմբագիր | Ստեփան Մելիք-Բախշյան |
Նկարազարդող | Հարություն Երանոսյան, Մելիք Բաղդասրյան և այլն |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | ԵՊՀ հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2009 |
ԳՄՍՀ | 978-5-8084-1068-8 |
ՀՏԴ | 941 (479.25) : 23/28 |
ԳՄԴ | 63.3 (2Հ) + 86.37 |
Հայոց պաշտամունքային վայրեր, Ստեփան Մելիք-Բախշյանի կողմից կազմված հանրագիտարանային բառարան, որը համառոտ տեղեկություն է բովանդակում հայկական գրեթե բոլոր կրոնական կառույցների մասին[1]։
Գրքի խմբագրական խորհրդի մեջ էին մտնում. Արամ Սիմոնյանը (գլխավոր խմբագիր), Հայկ Ավետիսյանը, Գեղամ Բադալյանը և Մհեր Մելիք-Բախշյանը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ականներին Երևանի պետական համալսարանի չորս երիտասարդ դասախոսներ§ Գևորգ Ջահուկյանը, Թադևոս Հակոբյանը, Ստեփան Մելիք-Բախշյանը և Հովհաննես Բարսեղյանը ձեռնամուխ եղան ստեղծելու Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Երբ ավարտվեց այդ հինգհատորյակի տպագրությունը, հեղինակներից ողջ էր միայն Հովհաննես Բարսեղյանը։ Այդ բառարանի ստեղծման տարիներին վաստակաշատ պատմաբան Ստեփան Մելիք-Բախշյանն առանձնացրել է հայոց պաշտամունքային վայրերին վերաբերվող նյութերը, կատարել լրացումներ§ ծրագրելով հետագայում հրատարակել «Հայոց պաշտամունքային վայրերի հանրագիտարան»։ Սակայն մահը հնարավորություն չտվեց նրան ավարտի հասցնել այդ գործը, բայց արված աշխատանքն էլ ուշագրավ ու արժեքավոր էր և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության Հայկական բաժանմունքի տնօրեն, դոկտոր Զավեն Եկավյանի հովանավորության շնորհիվ ԵՊՀ հրատարակչությունը Մելիք-Բախշյանի հավաքած նյութերի հիման վրա լույս ընծայեց «Հայոց պաշտամունքային վայրեր» հանրագիտարանը[1]։
Գրքում զետեղված լուսանկարների մեծ մասի հեղինակը Հարություն Երանոսյանն է։ Օգտագործված են նաև Մելիք Բագդասրյանի և ուրիշների լուսանկարները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 3, էջեր 3 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։