Jump to content

Հայոց ցեղասպանության հուշարձան (Կարակաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Կարակաս)
Տեսակհուշարձան
Երկիր Վենեսուելա
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Վենեսուելայի Կարակաս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում։

Հուշարձանը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կառուցվել է Գոգիկյան, Զարիկյան ընտանիքների և տեղի հայ համայնքի անդամների ջանքերով 2002 թվականի ապրիլի 24-ին։ Հուշարձանին իսպաներենով մակագրված է.

Հայ համայնքի կողմից 1915 թվականի ապրիլի 24-ի 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին։ Միլիոնավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ անօգնական մահացան` աչքերը հառած իրենց եկեղեցու խաչին, իսկ անողոք թուրքն արմատախիլ էր անում նրանց իրենց բիբլիական Հայաստան երկրից։ Առաջին քրիստոնեական եկեղեցին կառուցվեց Հայաստանում` որպես Քրիստոսի առաքյալների ապաստան։ Այսօր մեր սրտերում ատելություն չկա, այլ միայն սեր միմյանց նկատմամբ։ Այս հուշարձանը մտորումների վայր է, որտեղ մենք հիշում ենք այս ոճրագործության զոհերին, և այստեղ մենք աղոթում ենք, որ նման սարսափելի ոճրագործություններ այլևս երբեք չկրկնվեն։ Հուշարձանը կառուցել ենք Վենեսուելայում, մեր գեղեցիկ նոր հայրենիքում, որը մեզ հյուրընկալեց ու տվեց այն մասնիկը, որ մենք կորցրել էինք։

[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]