Jump to content

Հարության եկեղեցի (Կալինինգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարության եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակlutheran church?
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿալինինգրադ
Դավանանքլյութերականություն
ԹեմEvangelical Lutheran Church of European Russia?[1]
ՃարտարապետՊավել Գորբաչ
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Resurrection Church (Kaliningrad) Վիքիպահեստում
propstei-kaliningrad.info

Հարության եկեղեցին Կալինինգրադում (ռուս.՝ Церковь Воскресения), ավետարանական-լյութերական եկեղեցի, Կալինինգրադի գլխավոր եկեղեցին[2] (մտնում է ավետարանական լյութերական եկեղեցիների միության մեջ)։

Կալինինգրադի մինչպատերազմական եկեղեցիներից որևէ մեկն ավետարանական համայնքին վերադարձնելու փորձերի ձախողումից հետո 1996 թվականի դեկտեմբերին սկսվեց նոր Հարության եկեղեցու շինարարությունը։ Առաջին եկեղեցական արարողությունը տեղի ունեցավ 1998 թվականի նոյեմբերի 29-ին։ Եկեղեցին պաշտոնապես օծվեց 1999 թվականի ապրիլի 11-ին[3]։

Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Պավել Միխայլովիչ Գորբաչի նախագծով։ Եկեղեցու շինության մակերեսը կազմում է 1550 քառակուսի մետր, բարձրությունը` 28 մետր։ Եկեղեցին նախատեսված է 400 ծխականների համար։ Ներդրումները կազմեցին 2.1 միլիոն եվրո։ Եկեղեցու հիմքում դրվեցին ավերված ավետարանական եկեղեցու աղյուսներից կազմված խաչ[3]։ 2008 թվականին եկեղեցուն փոխանցվեց 1960 թվականի արտադրության երգեհոնը, որը մինչ այդ գտնվում էր գերմանական Նորդորֆ քաղաքի ավետարանական եկեղեցում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.propstei-klg.com/nashi-obshiny
  2. «Калининградское Пропство» (ռուսերեն). www.lutherancathedral.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 Manfred Höhne. «Kirchen und Sozialeinrichtungen in Königsberg - Ostpreussen» (գերմաներեն). www.ostpreussen.net. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]