Հարություն Գավաֆյան
Ծնվել է | 1885 |
---|---|
Մահացել է | 1915 |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Հարություն (Վահրամ, Վահ) Մինաս Գավաֆյան (Գաֆաֆյան) (1885 - 1915), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Գավաֆյանը ծնվել է 1885 թվականին, Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի կենտրոն Նիկոմիդիա քաղաքում կամ Կոստանդնուպոլսում, հայ առաքելական ընտանիքում։
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում։ Ավարտել է ամերիկացի միսիոներների Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի Պարտիզակ (Բաղչեջիկ) ավանի բարձրագույն վարժարանը (պաշտոնական անունով՝ Բյութանիայի բարձրագույն վարժարան)։
1911 թվականին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1911 թվականին վերադարձել է Նիկոմիդիա և բժիշկ աշխատել։
1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել Երզնկայի Ազիզիեի զինվորական հիվանդանոցում, որի բժշկապետն էր հայատյաց թուրք դոկտոր Սանի Յավերը։ Սրա հրամանով էլ 1915 թվականի հունիսի (կամ հուլիսի) 10-ին նույն հիվանդանոցում (կամ դրա բակում) սրախողխող է արվել մոտ 30 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, “Ազդակ”, 01-112012
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։