Հեթանոս երգեր (ժողովածու)
Արտաքին տեսք
Հեթանոս երգեր | |
---|---|
Հեղինակ | Դանիել Վարուժան |
Տեսակ | բանաստեղծությունների ժողովածու |
Կազմված է | Հարճը |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակում(ներ) | 1912 |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Հրատարակման վայր | Կ. Պոլիս |
Հրատարակման տարեթիվ | 1912 |
Թվային տարբերակ | haygirk.nla.am/upload/1512-1940/1901-1940/hetanos_erger_1912.pdf |
Հեթանոս երգեր, Դանիել Վարուժանի բանաստեղծությունների ժողովածուն, որ լույս է ընծայվել 1912[1] թ. Կ.Պոլսում։
Ժողովածուն գրված է հեթանոսական շարժման սկզբունքներին համապատասխան։ Ժողովածուն բաղկացած է երեք բաժնից՝ «Գողգոթայի ծաղիկներ» ու «Հեթանոս երգեր» շարքերից և «Հարճը» պոեմից։ Առաջին շարքում պատկերված են իրականությունը, բուրժուական իրականության զոհ բանվորներն ու աշխատավորները (Աստուծո լացը, Մեռնող բանվորը, Խաբված կույսեր, Միջոն, Սպասում, Ընկեցիկը, Պատգամավորներս և այլն)։
«Հեթանոս երգեր» շարքում պատկերված է իդեալը, մարդու պաշտամունքը։ Այս շարքի բանաստեղծությունները կնոջ ու գեղեցկության գովերգեր են (Կղեոպատրա, Օ, Տալիթա, Հեթանոսական, Արևելյան բաղնիք, Օրհնյալ ես դու ի կանայս, Անահիտ և այլն)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դանիել Վարուժան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.