Հեռուստատեսային գովազդ
Հեռուստատեսային գովազդ, գովազդ հեռուստատեսությամբ[1]։
Համարվում է գովազդի ամենազանգվածային (ամենադիտվող)[1] և ամենաարդյունավետ տեսակը[2][3], սակայն դրանով իսկ ամենաթանկ տեսակն է գովազդատուի համար[1][4]։ Բացի այդ պարզվել է, որ հեռուստագովազդը բարձրացնում է նաև նույն ապրանքի այլ տեսակների արդյունավետությունը, այսինքն՝ օրինակ գովազդի դիտումից հետո տպագիր մամուլում տեսած նույն տեսողական կերպարները ավելի մեծ տպավորություն են թողնում[3]։
Իր ձևով հեռուստագովազդը կարող է լինել գովազդային հաղորդագրություն կամ տեսաֆիլմ (տեսահոլովակ)[1][5]։
Հեռուստագովազդի թերություններից է դրա հակիրճությունը, որի պատճառով դրա շրջանակներում հնարավոր չէ ապրանքի մասին լիարժեք տեղեկություն հայտնել և հնարավոր չէ պատմել շատ ապրանքների մասին․ ի տարբերություն տպագիր գովազդի, որը մնում է թղթի վրա, հեռուստագովազդը, հայտնվելով էկրանին, այնուհետև անհետանում է։ Թերություններից մեկն է նաև դրա արժեքը[1]։
Հեռուստագովազդի ամենազանգվածային տեսակը գովազդային հոլովակն է։ Գովազդային հոլովակները տարբերակվում են ըստ լայնածավալ (30 վայրկյան և ավել) և կարճ հոլովակներ (15-20 վայրկյան)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում առաջին պաշտոնական վճարովի հոլովակը ցուցադրվել է 1941 թվականի հուլիսի 1-ին Նյու Յորքի WNBT հեռուստատեսությամբ՝ Բրուքլին Դոջերս և Ֆիլադելֆիա Ֆիլիս բեյսբոլի խաղից առաջ[6]։ Այնտեղ գովազդվում էր Bulova ձեռքի ժամացույց, որի արտադրող ընկերությունը, ըստ տարբեր աղբյուրների, վճարել է գովազդի համար 4-9 դոլար (2016 թվականի տվյալներով՝ 67-151 դոլար)։
Մեծ Բրիտանիայում առաջին հեռուստագովազդը ցուցադրվել է 1955 թվականին սեպտեմբերի 22-ին ITV հեռուստաընկերությամբ։ Գովազդվում էր Gibbs SR ատամի մածուկ։
Ճապոնիայում առաջին գովազդային հոլովակը ցուցադրվել է 1963 թվականի օգոստոսի 28-ին Տոկիոյի Nippon Television հեռուստաալիքով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Г. Багиев, В. Тарасевич; Георгий Леонидович Багиев (2010). Маркетинг. Издательский дом "Питер". էջեր 497–. ISBN 978-5-498-07589-1.
- ↑ Андрей Толкачев (2015 թ․ մարտի 4). Реклама и PR в бизнесе. Эксмо. էջեր 188–. ISBN 978-5-457-05044-0.
- ↑ 3,0 3,1 О.А. Феофанов. США: реклама и общество. Рипол Классик. էջեր 114–. ISBN 978-5-458-36077-7.
- ↑ Л. Ю Гермогенова; Л. Ю Гермогенова (1994). Эффективная реклама в России: практика и рекомендации. Руспартнер Лтд. ISBN 978-5-900733-01-2.
- ↑ Реклама для "чайников". Издательство Диалектика. էջեր 99–. ISBN 978-5-8459-0461-4.
- ↑ «Inflation Calculator» (անգլերեն). Dollar Times.