Jump to content

Հերհեր (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերհեր (այլ կիրառումներ)
Հերհեր
Տեսակգետ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՎայոց Ձորի մարզ
Երկարություն28 կմ
ԳետաբերանԱրփա
ԱկունքԹեքսարի լեռնաշղթա
Հոսող հոսքերԲերդաձոր, Գնդաձոր և Քարավազ
Ավազանի տարածք174 կմ²
Ավազանի երկիր Հայաստան
Ջրի ծախս1,89 մ³/վ
Քարտեզ
Քարտեզ

Հերհեր, Գուդենի, Գուտենի, Գուդենվո գետ, Երեր, Երերն, Կաբախլըչայ, Կաբախլիչայ, Կարմրաշեն, Հերհերչայ, Ղաբախլի, Ղաբախլու, Ղաբաղլի, Ղաբաղլու, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Թեքսարի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 3040 մ բարձրությունից։ Երկարությունը 28 կմ է, ջրհավաք ավազանը 174 կմ²։ Վերին հոսանքում առաջացնում է V-աձև հովիտ, 150-200 մ խորությամբ ձոր և մի ջրվեժ 17 մ բարձրության։ Սնումը խառն է, վարարումը՝ մայիսին։ Տարեկան միջին ծախսը՝ 1.89 խոր.մ/վրկ, հոսքը՝ 6 միլիոն խոր.մ։ Ջրերն օգտագործում են ոռոոգման նպատակով։ Հորդանում է մայիսի սկզբներին։ Գետակում հաջողությամբ բազմանում է կարմրախայտը։ Մայր գետին միանում է Վայք քաղաքից 7-8 կմ հյուսիս[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 74 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 406 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 379