Jump to content

Հեքսակոսիոիհեքսեկոնտահեքսաֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սատանայի թիվը 666-ն է». Ուիլյամ Բլեյքի նկարը

Հեքսակոսիոիհեքսեկոնտահեքսաֆոբիա, հիվանդագին վախ 666 թվից[1]։ Այն կոչվում է հեքսակոսիոիհեքսեկոնտահեքսաֆոբիա, քանի որ հունարեն վեց հարյուր վաթսուն վեց թիվը գրվում է «hexakosioi hexēkonta hex» (հին հունարեն՝ ἑξακόσιοι ἑξήκοντα ἕξ

Այս ֆոբիան կարող է ինչպես առաջանալ արտաքին իրադարձությունների (տրավմատիկ դեպքեր), այնպես էլ ներքին նախահակումների արդյունքում։ Կարող է առաջանալ հատկապես փոքր տարիքում տեղի ունեցած դեպքի արդյունքում[2]։

Ինչպես յուրաքանչյուր ֆոբիայի դեպքում, հեքսակոսիոիհեքսեկոնտահեքսաֆոբիայի սիմպտոմները տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել, կախված վախի մակարդակից։ Ախտանիշները սովորաբար ներառում են ծայրահեղ անհանգստություն, ահ ու խուճապ, արագ շնչառություն, անկանոն սրտի աշխատանք, սրտխառնոց, չոր բերանի խոռոչ, նախադասությունները հստակ ձևակերպելու անկարողություն, դողէրոցք։

666-ը Աստվածաշնչում, Նոր Կտակարանում հիշատակված է որպես գազանի կամ սատանայի թիվ։

Կա կարծիք, որ հավանաբար առաջին դարերում Սուրբ Հովհաննեսը Հայտնության արտագրությունների ժամանակ սխալ է թույլ տվել, քանի որ մի շարք ավելի հին աղբյուրներում (այդ թվում նաև պեղումների ժամանակ գտած Ապոկալիպսի պապիրուսե ցուցակում), գազանի թիվը ոչ թե 666 է, այլ 616։ Սակայն այս փաստը ճշտելը հնարավոր չէ[3]։

Հեքսակոսիոիհեքսեկոնտահեքսաֆոբիան շարժառիթ է եղել մի քանի սարսափ ֆիլմերում, օրինակ «Օմեն»-ում։ Այս հիվանդության նոպան ցույց է տրվել Ֆուտուրամա մուլտսերիալի «The Honking» դրվագում։ Մուլտսերիալի հերոս Բենդերը վախենում է «0101100101» (10100110102 = 66610) նիշերի հայելային արտացոլումից[4]։ Սատանայի թիվը հայտնվել է նաև «Քրեական ընթերցվածք», «DOOM սերունդը», «Աշխարհի վերջը», «Ցանկություններով կուրացածը» և «Օպերայի ուրվականը» ֆիլմերում։

2006 թվականի հունիսի 6-ը կամ 06.06.06-ը «ճակատագրական» օր էր և ճանաչում էր ստացել միայն այն բանի շնորհիվ, որ օր/ամիս/տարի ֆորմատով գրելու դեպքում՝ 6/6/06, նման էր գազանի թվին։ Այս փաստը լայն հասարակական ռեզոնանս ստացավ այն երկրներում, որտեղ քրիստոնեությունը լուրջ ազդեցություն էր ունեցել կուլտուրայի ձևավորման վրա։ Ուկրաինայի Գերագույն Ռադան տեղափոխեց իր նիստը 2006 թվականի հունիսի 6-ից - հունիսի 7-ը։ 06.06.06 ամսաթվից օգտվեցին Սատանայի Եկեղեցու անդամները և ԱՄՆ-ում պետականորեն գրանցված ու այլ երկրների սատանիստական կազմակերպությունները, որպեսզի տոնեն իրենց եկեղեցու հիմնադրման 40 ամյակը։ Ընդ որում, Սատանայի Եկեղեցու գերագույն քուրմ Պիտեր Գիլմորը հայտարարեց, որ իր կազմակերպության անդամների համար այս ամսաթիվը ոչ մի խորհրդանշական նշանակություն չունի և որ այդ փաստը պաշտոնապես տոնելու համար 2006 թվականի հունիսի 6-ը ընտրվել է միայն այն բանի համար, որ «ծաղրեն նախախնամությանը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Благовест-Инфо. Голландские евангелисты встретили «день 666» 24-часовым молитвенным марафоном. Агентство религиозной информации». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «What is Hexakosioihexekontahexaphobia?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. «Բազմազան փաստեր 666 թվի մասին». life.mediamall.am. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. Վախ 666 թվից

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]