Jump to content

Հիմա ժամանակներն ուրիշ են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիմա ժամանակներն ուրիշ են
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Ճիաուրելի
Սցենարի հեղինակՄիխայիլ Ճիաուրելի
ԴերակատարներՍոֆիկո Ճիաուրելի, Գեորգի Շենգելայա[1], Կախի Կավսաձե[1] և Ակակի Խորավա
ԵրաժշտությունՌևազ Լագիձե
Տևողություն85 րոպե[2]

«Հիմա ժամանակներն ուրիշ են», 1965 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական կատակերգություն։ Ֆիլմի ռեժիսորն է Միխայիլ Ճիաուրելին, բեմադրող նկարիչն է Սերապիոն Վացաձեն։

Ֆիլմը նկարահանվել է Ավքսենտի Ցագարելիի համանուն պիեսի հիման վրա։ Այն հեղինակի առաջին պիեսն էր, իսկ ֆիլմը դարձել է Միխայիլ Ճիաուրելիի նկարահանած վերջին ֆիլմը։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1861 թվականին Թիֆլիսում։ Պատկերված է վրացական անկրկնելի կոլորիտը՝ վարպետ արհեստավորներ, հովանոցներով տիկիններ, կինտոներ։ Քիչ առաջ քաղաքային հրապարակում հայտարարվել է, որ Ռուսական կայսրությունում չեղյալ են համարվել ճորտատիրական կարգերը։

Երիտասարդ արհեստավոր Գոգիան (Գեորգի Շենգելայա) սիրահարված է Տասիային (Սոֆիկո Ճիաուրելի), ով հասարակ գյուղացու աղջիկ է։ Նրանց երջանկությամբ ուրախանում են նաև նրանց ընկերներն ու հարևանները, սակայն ծեր կոմսն ուզում է կնության վերցնել Տասիային։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Internet Movie Database — 1990.