Jump to content

Հին Փիփ գյուղատեղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղատեղի
Հին Փիփ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
Բնակչություն357 մարդ
Ազգային կազմնախքան բռնագաղթը`հայեր
Հին Փիփ գյուղատեղի (Ադրբեջան)##
Հին Փիփ գյուղատեղի (Ադրբեջան)

Հին Փիփ գյուղատեղի, նախկին հայկական բնակավայր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում[1][2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Փիփ գյուղատեղին գտնվում է Փիփ գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Շամխոր գետի աջ ափից 0,8 կմ հեռավորության վրա՝ վերջինիս աջ վտակ Փիփ գետակի աջակողմյան հարավահայաց ձորալանջին, ծովի մակերևույթից 1000-1050 մ բարձրության վրա[1][2]։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատեղիում են գտնվում մի շարք հայկական պատմամշակութային հուշարձաններ, որոնցից են Սուրբ Փեփրոնյա եկեղեցին, Բարսամ Ճգնավոր մատուռը, Հուսկան նահատակ մատուռը և այլն[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ» RAA գիտական ուսումնասիրություններ, Գիրք Զ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3, (հայերեն տարբերակ), (English version)։
  2. 2,0 2,1 2,2 «Վարձք» հանդես, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, 2022 թվական, N 17, ISSN 1829-2003: