Jump to content

Հիպերինֆլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱԽՍՖՀ 250 միլիոն ռուբլի 1924 թվական
ԱԽՍՖՀ 75 միլիոն 1924 թվական

Հիպերինֆլյացիա, գնաճ բարձր, կամ չափից ավելի բարձր տեմպերով: Տարբեր աղբյուրներում տարբեր չափանիշներ են սահմանվում։ Դա կարող է լինել 3 տարվա ընթացքում գների բարձրացում 100 %-ից ավելի (այսինքն 3 տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս 2 % բարձրացում)[1], ավելի քան 50% ամսվա կտրվածքով (այսինքն 129.7 անգամ տարվա ընթացքում)[2], տարվա ընթացքում բարձրացում 10 անգամից ավել (+900%)[3]:

50 միլիոն արժողությամբ մարկ, նոթգելդ, 1923

Հիպերինֆլյացիան դասակարգում են որպես առանձին տեսակ, քանի որ այն կործանման է տանում ապրանքա-դրամային հարաբերությունը և երկրի ֆինանսական համակարգը, քանի որ վստահությունը փողի նկատմամբ կորում է։ Փողը կորցնում է իր ուրույն դերը տնտեսության մեջ, որպես արժեքի չափանիշ, շրջանառության միջոց, կուտակման միջոց, վճարման միջոց։ Հիպերինֆլյացիայի պայմաններում նկատվում է գների արագ և անընդհատ բարձրացում, մարդիկ փորձում են ազատվել արժեզրկվող փողից որքան հնարավոր է շուտ։ Հիպերինֆլյացիայի շրջանը պետությանը ճգնաժամի մեջ է գցում։ Հիպերինֆլյացիային կարող է ուղեկցել պետության պարտքերը, զանգվածային սնանկությունը, բարտերի ավելացում առավելագույն չափով և դրամական միջոցներ գործածելուց հրաժարում, բնակչության աղքատացում`չկարողանալով գումար տնտեսել։

Հիպերինֆլյացիայի պատճառներն ու հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին Ֆիլիպ Կագանը գրեց «Հիպերինֆլյացիայի դրամական դինամիկան» գիրքը, որը հաճախ դիտում են հիպերինֆլյացիայի և նրա հետևանքների առաջին լուրջ հետազոտությունը (չնայած «Ինֆլյացիայի տնտեսությունը» Կ.Բրեշիանի-Տուրրոնի գերմանական հիպերինֆլյացիան հրատարակվել է իտալերենով 1931 թվականին)։ Իր գրքում Կագան սահմանել էր հիպերինֆլյացիայի դեպք, սկսելով ամսից, երբ ինֆլյացիայի ամսական մակարդակը գերազանցում էր 50%, և ավարտում էր, երբ ինֆլյացիայի ամսական մակարդակը 50%-ից ցածր էր ընկնում և այդ տվյալները պահպանվում են առնվազն մեկ տարի։ Տնտեսագետները սովորաբեր հետևում են Կագանի նկարագրությանը այն մասին, որ հիպերինֆլյացիա առաջանում է, երբ ամսական մակարդակը ինֆլյացիայի գերազանցում է 50%-ը։ Գործնական տեսակետից, մենք հիպերինֆլյացիա եզրույթը կարող ենք կիրառել բոլոր դեպքերին, երբ ինֆլյացիան բավականին արագ է, որպեսզի լուրջ խաթարի դրանի հնարավորությունները իրականացնելու իր դասական գործառույթները որպես խնայողության միջոց, հաշվարկայյին միավոր և փոխանակման միջոց։ Դա արդեն կարող է սկսել տեղի ունենալ ինֆլյացիայի ավելի դանդաղ տեմպերի դեպքում:Այդպիսի սահմանումը կիրառելի կլինի այդպիսի դեպքերում, ինչպես Ռուսաստանը, Արգենտինան և Բուլղարիան 1990-ական թվականներին, եթե նույնիսկ ինֆլյացիան այդ երկրներում տարվա մեջ հասել էր ընդամենը մի քանի հազար տոկոսի, ինչը զգալիորեն փոքր է ամսական կտրվածքով 50 տոկոսը։

Որոնք են հիպերինֆլյացիայի առաջացման պատճառները? Պատասխանը մենք կարող ենք գտնել պարզ բանաձևի միջոցով, որը կոչվում է «փոխանակման հավասարում»` MV=PQ: Այս հավասարման մեջ M նշանակում է արժույթի քանակը, V նշանակում է արժույթի շրջանառության արագությունը, P նշանակում է գների մակարդակը և Q նշանակում է իրական ՀՆԱ։ Արագությունը` շատ թե քիչ հայտնի եզրույթ է։ Ներըմբռնողաբար, մենք դրա մասին կարող ենք մտածել ինչպես արագության, որով դրամական զանգվածը շրջանառվում է տնտեսության մեջ։ Փաստացի, սա ավելի ստույգ սահմանում է հարաբերակցությունը ՀՆԱ-ին (այսինքն P անգամ Q), բաժանումը դրամական զանգվածի վրա, M: Եթե ՀՆԱ-ի հավասրեցումը դրամական զանգվածին արտահայտենք P = MV / Q բանաձևի տեսքով, ապա կտեսնենք, որ գնի մակարդակի բարձրացումը կարող է առաջանալ հետևյալ գործոններից որևէ մեկի հետևանքով՝ դրամական զանգվածի ավելացում, արագության մեծացում, իրական ՀՆԱ-ի անկում, կամ դրանց ցանկացած կոմբինացիայի հետևանքով։ Փոխանակման հավասարեցման այս տարբերակը կարելիւ է անվանել «գնաճի հաշվառման հավասարեցում»։

«Գնաճի հաշվառման հավասարեցում» մեզ չի հուշում, որ հիպերինֆլյացիայիհստակ որևէ փուլ է։ Օրինակ Վենեսուելայի դեպքում, ավելի հավանական է, որ առաջնային պատճառը եղել է ՀՆԱ-ի անկումը, որը արդյունք էր սխալ վարած տնտեսական քաղաքականության և երկրի նավթային արդյունաբերության անկման։ Սակայն հիպերինֆլյացիայի պայթուն տեղի է ունենում երեք պատճառահետևանքային կապերի արդյունքում, որոնք P փոփոխականին վերագրում են գնաճի հաշվառման M, V և Q փոփոխականների արժեքները։ Հետադարձ կապ նշանակում է, որ ինֆլյացիայի մակարդակը կախված է ոչ միայն փոփոխման արագությունից՝ M, V և Q, այլ նաև այս երեք միավորների փոփոխման տեմպերը կախված են ինֆլյացիայի մակարդակից։ Հետադարձ կապի առաջին ուղին, որը գործում է արագության միջոցով(V), որը առաջանում է փողի գործառույթից՝ որպես արժեքի ժամանակավոր խնայողություն։ Հիպերինֆլյացիան խարխլում է արժեքի պահպանման գործառույթը, քանի որ այն հանգեցնում է նրան, որ աշխատավարձը բանկում կամ գրպանում պահելու փոխարեն նպատակահարմար է այն արագ ծախսել, քանի դեռ ապրանքի գները չեն բարձրացել։ Տնտեսագետները այս վարքագիծը անվանում են ակտիվների փոխարինում։ Դուք դադարում եք կիրառել բանկային հաշվեկշիռները որպես կարողության ապահով ժամանակավոր կուտակիչ և դրա փոխարեն, որքան հնարավոր է արագ, այն փոխարինում եք մեկ այլ ակտիվով, որը կպահպանի իր արժեքը։ Սպառողական ապրանքները հանդիսանում են այլընտրանքային տարբերակներից։

Այն բանից հետո, երբ մարդիկ ձեռք են բերում անհրաժեշ քանակությամբ սպառողական ապրանքներ, ակտիվների փոխարինումը անցնում է արտարժույթի։ Որքան հնարավոր է արագ, մարդիկ իրենց ռուբլին փոխում են վենեսուելական բոլիվարի կամ դոլարի կամ եվրոյի հետ։ Դա Ռուսաստանում տեղի ունեցավ 1990-ական թվականներին։ Կառավարությունը կարող է դանդաղեցնել ակտիվների փոխարինումը՝ սահմանելով հսկողություն սպառողական գների (օրինակ՝ քարտային համակարգ) և արտարժույթի նկատմամբ, սակայն սա իր թերությունները ունի:Նախ, այդպիսի ղեկավարման տարրեը ունեն հակված են լինել «չկնքված», մարդիկ այսպես թե այնպես կգտնեն եղանակ սպառողական ապրանք կամ արտարժույթ կուտակելու։ Երկրորդ, վերահսկողությունը մեծացնում է բիզնեսի վարման ծախսերը և դանդաղեցոնւմ է տնտեսության աճը։ Երրորդ, նույնիսկ, եթե ի սկզբանե վերահսկողության միջոցները արդյունավետ են, դրանք առաջացնում են ճնշված գնաճ, որը ավելի ակնհայտ ձևով կարտահայտվի, երբ վերահսկողությունը հանվի։ Հենց դա էլ տեղի ունեցավ Ռուսաստանում։ Վերակառուցման ժամանակ՝ մինչև 1991թվականի ավարտը վերահսկողությունը գների նկատմաբ հանգեցրեց ճնշված գնաճի, սակայն անընդհատ աճող ճնշված գնաճի, երբ 1992թվականի սկզբին վերահսկողությունը հանվեց, գնաճը մի քանի օրվա ընթացքում տարվա կտրվածքով հասավ ավելի քան 2000 տոկոսի։

Հետադարձ կապի երկրորդ ուղին, որը սնում է հիպերինֆլյացիան, գնաճի ազդեցությունն է արտադրության իրական ծավալների աճի վրա:Հարաբերությունները տարբերվում են նրանով, որ ավելի բարձր գնաճը կապված է ավելի ցածր գործազրկությանհետ, հետևաբար այլ հավասար պայմաններում՝ արագ արտադրության աճով։ Ինֆլյացիայի և աճի դրական հարաբերությունը կիրառելի է միայն ինֆլյացիայի չափավոր մակարդակում։ Միջին մակարդակից բարձր ինֆլյացիայի դեպքում, որպես կանոն, կապված է ՀնԱ-ի իրական աճի հետ։ 1990-ական թվականների տվյալները ցույց են տալիս, որ ինֆլյացիայի արագ աճի տեմպերը կապված են ՀՆԱ-ի նվազմամբ։ Դժվար չէ հասկանալ, թե ինչու է բարձր ինֆլյացիան բացասաբար ազդում տնտեսության վրա։ Այն դժվարացնում է բիզնես-պլանավորումը, քանի որ, որպես կանոն, ինֆլյացիան բարձր մակարդակում անկանխատեսելի է։ Հիպերինֆլյացիան խախտում է նաև ֆինանսական միջնորդությունը, քանի որ բանկերը բժկամորեն են կարճաժամկետ վարկեր տրամադրում։ Սա խարխլում է վճարային համակարգը, քանի որ մեծանում է ուշացած վճարումների թիվը։ Դա էլ իր հերթին հանգեցնում է աշխատանքային կոնֆլիկտի առաջացմանը, սոցիալական ծանրաբեռնվածության աճին և քաղաքական անկայունությանը։ Բոլոր վերը թվարկածները հանգեցնում են կապիտալի կորստի։ Եթե կիրառում է գնի վերահսկողությունը և արժույթի հսկողություն ինֆլյացիայի դեմ պայքարելու համար, այդ միջոցները ավելի շատ են խախտում շուկայական գործընթացները։ Քանի որ տնտեսական աճի տեմպերը Q արտացոլվում են ինֆլյացիայի հաշվարկման հավասարման աջ մասին, հետևաբար ցանկացած տեսակի աճի դանդաղում կամ նվազում հանգեցնում է ինֆլյացիայի արագացման, որը ավարտում է հետադարձ կապի երկրորդ ուղին։

Հետադարձ կապի երրորդ ուղին ինֆլյացիայի վրա ազդում է վերահսկող քաղաքականության միջոցով։ Գործընթացը ուղիղ է, սակայն հիպերինֆլյացիայի պայմաններում այն կարող է հուժկու լինել։ Հետադարձ կապի երրորդ ուղին սկսվում է, երբ հարկային մուտքերը աճում են ինֆլյացիայի ազդեցության տակ։ Որևէ կառավարություն դեռևս չի գտել այնպիսի հարկահավաքման եղանակ, որը թույլ կտա ակնթարթորեն հավաքել հարկերը։ Հարկերը, որոնք ստանում է պետությունը, միշտ հիմնված է տնտեսական գործունեության(եկամուտ, մանրածախ վաճառք, անշարժ գույքի արժեք կամ ինչ-որ բան) վրա։ Եթե ինֆլյացիան բացակայում է, ապա հարկերի ուշացումը չի ազդում դրա իրական արժեքի վրա։ Սակայն բարձր ինֆլյացիայի դեպքում գնողունակությունը ընկնում է։ Եթե ծախսերը մշտական են, ապա եկամուտները նվազում են, ինչն էլ հանգեցնում է բյուջետային դեֆիցիտի։ Տնտեսագետները ինֆլյացիայի միտումը անվանում են «Օլիվեր-Տանզիի էֆեկտ»։ Տանզիի էֆեկտի արդյունքներից մեկը հանդիսանում է դրամական միջոցների աճի տեմպերը։ Երբ պետությունը գումար է վատնում ընթացիկ գնման գործընթացների վրա՝ դրամական միջոցները մեծանում են, սակայն, սովորաբար նման ավելացումները հանգեցնում են դրամական միջոցների կրճատման, որը տեղի է ունենում, երբ պետությունը հավաքագրում է հարկերը։ Հիպերինֆլյացիայի Օլիվեր-Տանզիի էֆեկտը նվազեցնում է հարկային մուտքերի արժեքը։ Ծայրահեղ դեպքերում՝ պատերազմ, հեղափոխություն, հնարավոր չէ հարկերը հավաքել, որի հետևանքով բյուջետային դիֆիցիտը վերածվում է ֆիատ փողերի։

Ավստրիական դպրոցի մեկնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոտբարդ Մյուրեյի սահմանմամբ, բանկերի կողմից (այսուհետ Կենտրոնական բանկ) թղթադրամների թողարկումը ավելի քան «Կոշտ արտարժույթի» (ոսկի, արծաթ, մետաղադրամներ թանկարժեք մետաղներից պատրաստված) պահուստային ֆոնդն է, կարող է կոչվել ինֆլյացիա[4]։

Երբ կառավարությունը և բանկերը սկսում են նոր թղթադրամներ տպագրել, որը կարող է հանգեցնել որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանը, հասարակության մտածելակերպը կօգնի թուլացնելու առաջարկված ավելորդ փողի ազդեցությունը։ Քաղաքացիներին թվում է, որ գների բարձրացումը ժամանակավոր երևույթ է։ Այդ պատճառով մարդիկ սկսում են փող գնել, քանի որ նրանք հույս ունեն ապագայում դրանցով ձեռք բերեն մեծ քանակությամբ ապրանք։ Դրա արդյունքում գները բարձրանում են ավելի դանդաղ, քան փողի առաջարկի աճն է։ Կառավարությունը մարդկանցից ստանում է ավելի շատ ռեսուրսներ, քան սպասում էր, քանի որ այդ ռեսուրսների պահանջը ավելի է պակասում։

Սակայն շուտով քաղաքացիները սկսում են հասկանալ կատարվելիքը։ Նրանց մոտ առաջանում է տպավորություն, որ կառավարությունը փորձում է կիրառել ինֆլյացիան որպես լրացուցիչ հարկ և, որ գները այլևս չեն վերադառնալու նախկին մակարդակին։ Մարդիկ սկսում են ակտիվորեն ապրանքներ գներ, որը հանգեցնում է փողի պահանջարկի նվազմանը, և տեղի է ունենում գների բարձրացում, ինչը պայմանավորված է դրամական միջոցների պահանջարկի մեծացման հետ։ Դրական արդյունքը դրամական միջոցների պահանջարկի հետ կապված, կառավարության համար նվազում է։ Այս փուլը հանդիսանում է անկառավարելի գների աճի սկիզբ։

Արագ գների բարձրացումը, իր հերթին, հանգեցնում է դժգոհությունների` «փողի պակաս», և ստիպում է կառավարությանը տպել ավելի շատ անապահով գումար, որն էլ իր հերթին, հանգեցնում է ավելի մեծ արագությամբ գների բարձրացման։ Որոշ ժամանակ անց փողի արժեքը հավասարվում է զրոյի, գները դառնում են աստղաբաշխական, մարդիկ հրաժարվում են փողից և վերադառնում են բարտերին, արտադրությունը կանգնում է, մարդկանց այն մասը, ովքեր ֆիքսված եկամուտ ունեին (թոշակառուներ, հաշմանդամներ և այլն) հայտնվում են գոյատևման եզրին, մարդիկ կորցնում են աշխատանքի նկատմամբ, քանի որ նրանք ստիպված են մեծ ջանքեր գործադրել, որպեսզի կարողանան ազատվել աշխատած փողից փոխարինելով կոնկրետ ապրանքի հետ։

Այս փուլում տնտեսությունը գրեթե կործանված է, շուկան կաթվածահար, իսկ հասարակությունը գտնվում է կոլապսի եզրին[5]։

Հիպերինֆլյացիայի ռեկորդային օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիա (1921-23)
  • Գերմանիա (1921-23)` 1923 թվականին Գերմանիայում ինֆլյացիան ամսական կազմում էր 3,25×106 տոկոս (3,25 млн.%) (այսինքն գները կրկնապատկվում էին յուրաքանչյուր 49 ժամը մեկ)։
  • Հունաստանը գերմանական շրջափակման ժամանակ (1941-44): Ինֆլյացիան ամսական կազմում էր շուրջ 8,55×109 տոկոս (այսինքն գները կրկնապատկվում էին 28 ժամը մեկ)։
  • Հունգարիան Երկրորդ Համաշխարհային պատերզմից հետո (1945-46): Ամսվա կտրվածքով ինֆլյացիան կազմում էր շուրջ 4,19×1016 տոկոս (շուրջ 42 կվադրիլիոն կամ մլն միլիարդ տոկոս), այսինքն գները կրկնապատկվում էին յուրաքանչյուր 15 ժամ;
  • Հարավսլավիայում սկսվեց 1990-ական թվականներին։ 1993 թվականի հոկտեմբերից մինչև 1994 թվականի հունվարի 24-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս ինֆլյացիան կազմում էր շուրջ 5 ×1015 տոկոս (շուրջ 5 կվադրիլիոն կամ մլն միլիարդ տոկոս), այսինքն գները կրկնապատկվում էին յուրաքանչյուր 16 ժամը։
  • Զիմբաբվեն 2000 թվականին։ Սպիտակ ֆերմերների հողերի սեփականազրկումից հետո 2008 թվականի հոկտեմբերին, տարեկան կտրվածքով կազմում էր 231 միլիոն տոկոս[6] (պաշտոնական տվյալներով)։ Ոչ պաշտոնական տվյալներով ինֆլյացիան կազմում էր շուրջ 6,5×10108 տոկոս։ Գները կրկնապատկվում էին մոտավորապես 1,5 ժամում։

XX դարում հիպերինֆլյացիայի շատ թե քիչ վառ օրինակներ են, սակայն մինչ այդ էլ հիպերինֆլյացիայի դեպքեր ևս եղել են[7]։

Ընթացք Երկիր / Նշումներ
213-395 և ավելի ուշ Հռոմեական կայսրություն, ոսկե և արծաթե մետաղադրամների թողարկման հետ կապված նվազեցին սոկու և արծաթի պաշարները, որից հետո առաջ եկավ հիպերինֆլյացիան` դենարիայի արժեքը ընկավ միլիոն անգամ և ավելի, ինֆլյացիայի պիկին ընդհանուր տոկոսը կազմում էր 199000000%։
1166 Չինաստան, կապված չինական թղթադրամների թողարկման հետ կապված[8]։
1294 Իլխանություն

Չինաստանի օրինակով թողարկվեցին Չաու թղթադրամներ հարկաիդր կուրսով`մահապատժի սպառնալիքի տակ։ Գները աճեցին ավելի քան 10 անգամ։ Վաճառողները հրաժարվում էին ապրանք բաց թողնել չաուի դիմաց, շուկաներում վաճառքը կանգնել էր։

25 հուլիսի 1662 Պղնձի ապստամբություն` Մոսկվայում տեղի ունեցած ապստամբություն, որը ուղղված էր արծաթե մետաղադրամների համեմատությամբ պղնձե մետաղադրամների արժեզրկմանը, որոնց փոխարինման համար 1655 թվականից պղնձե մետաղադրամները հատվում էին ռուսական դրամահատարաններում։ Ապստամբությունից մեկ տարի անց դադարեցվեց պղնձե մետաղադրամների հատումը։
1719—1720 Ֆրանսիա, շոտլանդական ֆինանսիստ Ջոն Լոն առաջարկեց խնամակալ Ֆիլիպ Օռլեանցուն ֆինանսական վիճակի բարելավման համար կիրառել թղթադրամներ։ 21 միլիոն կանխիկ լիվրի, 28 լիլիոն լիվր ձուլակտորների, 240 միլիոն վաճառքի վարրանտի անվան տակ բանկը թողարկեց 3 լիլիարդ լիվր արժողությամբ բանկային արժեթղթեր։ Լոի համակարգը սկզբում հանգեցրեց տնտեսության ժամանակավոր վերականգնման, սակայն ավարտվեց ճգնաժամով և շատ ավելի վատթարացավ երկրի վիճակը։
1789—1796 Ֆրանսիա, Ֆրանսիական մեծ հեղափոխությունը իր հետևից տնտեսության մեջ մեծ փոփոխություններ առաջ բերեց, պետական պարտքի մարման և մի շարք այլ խնդիրների լուծման համար սկսեցին մեծ քանակությամբ թղթադրամներ թողարկել, որն էլ տնտեսությանը մեծ վնաս պատճառոց։
1861—1865 Ամերիայի Միացյալ Նահանգներ, քաղաքացիական պատերազմի արդյունքում հակամարտող երկու կողմերն էլ կրեցին վնասներ, հիմնականում հիպերինֆլյացիան հարվածեց վերհսկող կոնֆեդերացիային, կոնֆեդերացիայի դոլարը 4 տարվա ընթացքում արժեզրկվեց մուտավորապես 4000 %[9]։

Հունգարիայի դրամական միավոր պենգյոն 1945-1946 թվականներին դրամական շրջանառության ողջ պատմության մեջ հայտնի դարձավ ինֆլյացիայի ամենաբարձր մակարդակով։

1946 թվականի հունվարին շրջանառության մեջ դրվեց ադոպենգյո դրամական միավորը, որի արժեքը սկզբում հավասար էր պենգյո դրամական միավորի արժեքին, իսկ նույն թվականի հուլիսին այն կազմում էր արդեն 2000 տրիլիոն պենգյո։ Նույն ամսում թողարկվեց 1 միլիարդ արժողությամբ թղթադրամը։ Պենգյո (սեքստիլիոն կամ 1021 պենգյո)`Երկրի վրա ամենամեծ անվանական գնով թղթադրամը։ Հունգարիայում հիպերինֆլյացիան սահմանեց իր ժամանակների ռեկորդը ինֆլյացիայի ամսական կտրվածքով աճի մակարդակով, երբ 1946 թվականի հուլիսին այն կազմում էր 4,19×1016 %, այսինքն գները կրկնապատկվում էին 15 ժամը մեկ։

Սակայն հունգարական ինֆլյացիան դադարեցվեց միայն մեկ ամիս անց։ 1946 թվականի օգոստոսի 1-ին տպագրվեց նոր դրամական միավոր`ֆորինտ, որի փոխարժեքի կուրսը կազմում է մեկը 4×1029 -ի, որը ևս հանդիսանում էր բացարձակ «ռեկորդ» աշխարհի բոլոր դրամական համակարգերում։

Սեկստիլիոն(միլիարդ տրիլիոն), այսինքն 1021 1946 հիպերինֆլյացիայի ավարտին։ Աշխարհում թղթադրամի ամենամեծ նոմինալ արժեքը։
ԱՄՆ դոլարի փոխարժեքի կուրսը պենգյոի նկատմամբ
Ամսաթիվ Պենգյոն 1 դոլարով
1 հունվարի 1927 5,70
1 հունվարի 1938 5,40
մարտ 1941 5,06
1 հունիսի 1944 թվական 33,51
1 օգոստոսի 1945 թվական 1320
1 հոկտեմբերի 1945 թվական 8200
1 նոյեմբերի 1945 թվական 108 000
1 դեկտեմբերի 1945 թվական 128 000
1 հունվարի 1946 թվական 795 000
1 մարտի 1946 թվական 1 750 000
1 մայիսի 1946 թվական 59 000 000 000 (5,9×1010)
1 հունիսի 1946 թվական 42 000 000 000 000 000 (4,2×1016)
1 հուլիսի 1946 թվական 460 000 000 000 000 000 000 000 000 000 (4,6×1029)
Վայմարյան Հանրապետության բնակիչը պատերին սոսնձում է արժեզրկված թղթադրամներ
փոստային նամականիշ Վայմարյան Գերմանիան հիպերինֆլյացիայի ընթացքում ( 1920-ական թվականներին)։ Նոմինալ արժեքը 500 հազարից մինչև 50 միլիարդ գերմանական մարկ

Հիպերինֆլյացիայի առավել հայտնի օրինակ է հանդիսանում Գերմանիայի 1921-23 թվականների շրջափուլը, տնտեսության ճգնաժամի ծանրագույն շրջանը` ինֆլյացիայի միջին մակարդակը օրական կազմում էր մոտ 25 % (3 օրվա ընթացքում գները աճում էին կրկնակի, իսկ մեկ ամսվա մեջ` հազար անգամ)։ 1919-ից 1923 թվականներին կային, այսպես կոչված, թղթային մարկ (Papiermark) շատ բարձր անվանական գնով։ Նոր թղթադրամները`բարձր արժեքով, տպագրվում էին շաբաթական 2 անգամից ոչ քիչ, որը շատ շուտ արժեզրկվեց։ Խանութներում գները փոփոխվում էին օրը մի քանի անգամ և հաճախ մարդիկ ստիպված էին իրենց աշխատավարձը սպառել միանգամից, որպեսզի գնեին ինչ-որ ապրանքներ, այլապես մեկ օր անց աշխատավարձը արդեն արժեզրկված կլիներ։ Այդ ամենը հանգեցրեց բարտերի և փոխնակ փողի` նոտգելդների, համատարած կիրառմանը։ Հիպերինֆլյացիան հաջողվեց կասեցնել միայն 1923 թվականի նոյեմբերին ի շնորհիվ դրամական բարեփոխումների`դրամական բարեփոխման արդյունքում 1924 թվականին հին մարկը փոխարինվեց նոր փոխարժեքով` տրիլիոնը մեկի հարաբերակցությամբ։

Ամսաթիվ ԱՄՆ դոլարի արժեքը գերմանական մարկով
1 հունվարի 1920 50 մարկ
1 հունվարի 1921 75 մարկ
1 հունվարի 1922 190 մարկ
1 հուլիսի 1922 թվական 400 մարկ
1 օգոստոսի 1922 թվական 1000 մարկ
1 դեկտեմբերի 1922 թվական 7000 մարկ
1 հունվարի 1923 թվական 9000 մարկ
1 հունիսի 1923 թվական 100 000 մարկ
1 սեպտեմբերի 1923 թվական 10 000 000 մարկ
10 հոկտեմբերի 1923 թվական 10 000 000 000 մարկ
25 հոկտեմբերի 1923 թվական 1 000 000 000 000 մարկ
15 նոյեմբերի 1923 թվական 4 200 000 000 000 մարկ

Թղթադրամի անվանական գնի բարձրացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա, 1923—1924` փոստային նամականիշերի վերատպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոստային նամականիշ, աճել է 10 հազար անգամ՝ 200-ից մինչև 2 միլիոնգերմանական մարկ
…նոմինալը աճել է 10000-ից մինչև 2 միլիոն գերմանական մարկ

Անվանական գնի ֆիլատելիա կամ նամականիշի արժեք (անգլ.`surcharge)` վերատպություն, փոփոխվող կամ հաստատվող փոստային նամականիշերի անվանական գին։ Սովորաբար այդ նամականիշերն էին վերցնում, երբ անհրաժեշտ տեսքի նամականիշը առկա չէր, կամ դրոշմանիշերի առաքման ուշացման պատճառով, կամ իրավիճակի կտրուկ փոփոխման պատճառով, որ ժամանակ չի եղել պատրաստել կամ ստանալ համապատասխան նոր նամականիշ, կամ պարզապես եղած նամականիշերը օգտագործելու նպատակով։

Լայն տարածում ունի 1921-1923 թվականներին Գերմանիայում հիպերինֆլյացիայի անցման օրինակը։

10-20 պֆենիգ անվանական գնով դրոշմանիշերը այլևս պիտանի չէին փոստային վճարների վճարման համար (սովորական նամակի ծրարի վրա պետք է սոսնձեին հարյուրավոր այդպիսի նամականիշեր), այդ պատճառով սկզբում կառավարությունը գոյություն ունեցող նամականիշերի վրա կատարեց վերատպություն մինչև 10 գերմանական մարկ անվանական գնով, քանի դեռ չէր թողարկվել նոր նամականիշեր, բայց 1923 թվականին անիմաստ դարձավ նույնիսկ տպագրել նոր նամականիշեր մինչև 75 հազար գերմանական մարկ անվանական գնով, և ստիպված դրանց վրա տպագրեցին ավելի բարձր անվանական գին`մինչև 2 միլիոն գերմանական մարկ, ապա, հաջորդ փուլում` մինչև 50 լիլիարդ անվանական գնով, մինչև տեղի կունենար ֆինանսական համակարգի բարեփոխումները։

Նիկարագուա, 1987—1990

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին Նիկարագուայում, ըստ երևույթին, տեղի էին ունենում քաղաքացիական պատերազմ իշխանության եկած ձախ «սանդիստների» և ամերիակմետ «սամոսացիների» միջև։ Սանդիստները խնդիրներ ունեին ԱՄՆ հետ, որոնք, որպեսզի խորտակեին ԽՍՀՄ ազդեցությունը երկրում, կազմակերպեցին և ֆինանսավորեցին պարտիզանական պատերազմ երկրի սահմաններին (այնպես ինչպես Արգենտինայում) հատկապես հեռավոր սահմանին Սալվադորի հետ, որտեղ գտնվում էին ամերիկյան մատակարարման բազաները։

Դա հանգեցրեց արագ հիպերինֆլյացիայի, որը 1988 թվականին հասավ 30%-ի։ Արդյունքում, չորս տարիների ընթացքում անընդհատ նախորդ տարիներին թողարկված թղթադրամների վրա կատարվում էին վերատպություններ, տվյալ թողթադրամների անվանական գինը հազարից բարձրացավ մինչև 10 հազար։

1987-1991 թվականներին թղթադրամների վրա մակագրությունները կատարվում էին հասարակ սև տպագրական ներկով։ Այս մակագրությունները հաճախ շատ անորակ ձևով էին կատարվում` կամ թղթադրամի մի կողմում, կամ ծուռ, կամ վերև-ներքև շրջված, կամ էլ վատ տպված։ Այնքան հեշտ էր կեղծելը, որ շատ էին տարածված կեղծ թղթադրամները։

Մերձդնեստր, 1996 և 1998

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձդնեստրյան 10000 ռուբլին թողարկվել է 1996 և 1998 թվականներին, 50000 ռուբլին`1996 թվականին և 100000 ռուբլին տպագրել են 1996 թվականին, որի գույնը համապատասխանում էր մեկ, հինգ և տաս ռուբլիանոցների գույնին, որոնք թողարկվել էին 1994 թվականին։

Դա կատարվեց այն հանգամանք հետ կապված, որ մակագրությունները, որոնք տպագրված էին մանրագին արժեթղթերի վրա, 1993/94 թվականների օրինակները անմիջապես արժեզրկվեցին, և դրանց զգալի մասը այդպես էլ չդրվեց շրջանառության մեջ` իր աննշան անվանական գնի պատճառով։

Հիպերինֆլյացիան գրականության և մշակույթի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստորեն հիպերինֆլյացիան հետաքրքիր է (Վայմարյան Գերմանիայում) նկարագրված է Ռեմարկի «Սև կոթող» վեպում։ Գիտաֆանտաստիկ գրականության մեջ հիպերինֆլյացիայի հարցը բարձրացրեց Ալեքսեյ Տոլստոյը «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը» վեպում։

     Alert (ծայրաստիճան բացասական)      Warning (բացասական)      Moderate (ընդունելի)      Sustainable (նմուշային)      No Information (տվյալներ չկա)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Известия Императорской археологической комиссии. Вып. 22 прибавление. — 1907. — С. 13.
  2. Ткачоў М. А. Абарончыя збудованнi заходніх зямель Беларусi XIII—XVIII ст. ― Минск, 1978.(բելառուս.)
  3. Иодковский И. И. Церкви, приспособленные к обороне в Литве и Литовской Руси // Древности. Труды комиссии по сохранению древних памятников. ― М., 1915. ― Т. 6.
  4. Ռոտբարդ Մյուրեյ, Man, Economy, and State, էջ. 990
  5. (Ротбард, 1019—1020).
  6. «В Зимбабве можно расплатиться банкнотой в 200 млн местных долларов». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 1-ին.
  7. «Asia Times». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 1-ին.
  8. «The European experience». Արխիվացված է օրիգինալից 2007-10-13-ին. Վերցված է 2023-01-01-ին.
  9. «Center for Technology and Teacher Education — Social Studies Module: Financing the Confederacy's War Effort». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Инфляция и экономический рост. Теория и практика. М.: Финансы и статистика, 2007. —288с. ISBN 978-5-279-03256-3.
  • Кизилов В.,Сапов Гр. Инфляция и её последствия / под ред. Е.Михайловской. — М.: Центр Панорама, 2006. — 146 с. — ISBN 5-94420-025-1
  • Красавина Л. Н., Пищик В. Я. Регулирование инфляции. Мировой опыт и российская практика. М.: Финансы и статистика, 2009. —280с. ISBN 978-5-279-03315-7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]