Հմայակ Հակոբյան (աճպարար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հմայակ Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հմայակ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1956[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, հաղորդավար, հեռուստահաղորդավար, աղբյուրագետ, կրկեսի դերասան, ձեռնածու-աճպարար և աճպարար |
Ժանրեր | աճպարար |
Ծնողներ | հայր՝ Հարություն Հակոբյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Հմայակ Հարությունի Հակոբյան (դեկտեմբերի 1, 1956[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս դերասան, կրկեսի արտիստ։ ՌԴ վաստակավոր արտիստ (1977)։
ՀԽՍՀ (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982) Հարություն Հակոբյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հմայակ Հակոբյանը ծնվել է 1956 թվականին, Մոսկվայում։ 6-րդ դասարանից ընդունվել է Սուրիկովի անվան գեղարվեստի դպրոց, սակայն չի ավարտել այն։ Ուսումը շարունակել է Մոսկվայի էստրադային կրկեսի ուսումնարանում, սակայն ողնաշարի կոտրվածքի պատճառով չի ավարտել այն։ Հետագայում ընդունվել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտ, միաժամանակ զբաղվել է սպորտով։ 1980-ականներին հեռուստատեսությամբ վարել է «Առավոտյան փոստարկղ», 1996-2001 թվականներին՝ «Բարի գիշեր երեխաներ» հաղորդաշարերը։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ սկզբից որպես աճպարար, ապա՝ դերասան։ 1977 թվականին արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Աճպարարների միջազգային միության անդամ է[2]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեծ ատրակցիոն», 1974
- «Հմայիչ տղամարդը», 1978
- «Էլեկտրոնիկի արկածները», 1979
- «Թեհրան-43», 1980
- «Խեղճ Մաշան», 1981
- «Բուդուլայի վերադարձը», 1985
- «Օրենքով գողերը», 1988
- «Բնավորությամբ անհամապատասխան», 1989
- «Կատաղած ավտոբուս», 1990
- «Վարպետը և Մարգարիտան», 1994
- «Գողը», 1994
- «Գորինիչը և Վիկտորիան», 2005
- «Երջանիկ միասին», 2008
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որդին՝ Ֆիլիպ Հակոբյանը (1983), ապրում է ԱՄՆ-ում, զբաղվում է բարձր տեխնոլոգիաներով և նեոէլեկտրոնիկայով։ Նրա մայրը՝ Յուլիա Լևինան, եղել է Մեծ թատրոնի բալետի մենապարուհի[3][4]
- Հայրական կողմից մեծ եղբայրը՝ Արթուր Հակոբյանը, բնակվում է Իսրայելում[3][5]
- Հայրական կողմից մեծ քույրը բնակվում է Իսրայելում[3].
- Մայրը՝ Լիա Իվանովնա Հակոբյանը, եղել է Հարություն Հակոբյանի ասիստենտը, հետագայում դարձել է օպերային երգչուհի[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Հմայակ Հակոբյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ 3,0 3,1 3,2 «Веб-сайт «Магия изобретения»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Амаяк Акопян». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 5,0 5,1 «Хронографъ — неизвестные страницы истории». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հմայակ Հակոբյան (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Կրկեսի հայ դերասաններ
- Հայ աճպարարներ
- Հայկական ծագմամբ ռուսներ
- Ռուս դերասաններ
- Ռուս հաղորդավարներ