Jump to content

Հողմահարման կեղև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողմահարման կեղև, կոնտինենտալ երկրաբանական ֆորմացիա, առաջանում է Երկրի մակերևույթին՝ ապարների հողմահարման հետևանքով։ Փոփոխության արգասիքները, որոնք մնում են սկզբնական տեղադրման վայրում, անվանում են մնացորդային, իսկ փոքր տարածություն տեղափոխված, սակայն մայր ապարի հետ կապը պահպանած արգասիքները՝ վերանստեցված հողմահարման կեղև։ Ըստ տեղադրման ձևի լինում են՝ մակերեսային հողմահարման կեղև, որը զրահով ծածկում է արմատական ապարները (հզորությունը՝ տասնյակ սմ-ից մինչև տասնյակ մ), և գծային հողմահարման կեղև, երբ ձգված է մի ուղղությամբ և ճեղքերով թափանցում է արմատական ապարի խորքը (մի քանի տասնյակ մետր Երկրի մակերևույթից, սակավ՝ 100—200— 1500 լ)։ Կախված կլիմայական և երկրաբանական պայմաններից՝ ձևավորվում են հողմահարման կեղևի տարբեր տիպեր՝ լատերիտային, կաոլինային և այլն։ Հողմահարման կեղևի առաջացումը տեղի է ունեցել երկրաբանական բոլոր ժամանակաշրջաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 537