Հունական լեպտոն
Ենթակատեգորիա | • hundredth • ցենտ |
---|
Լեպտոն, հոգնակին՝ լեպտա ( հուն․՝ λεπτόν, λεπτά), տարբեր կոտորակված, մանրադրամային արժութային միավորների անվանում, որը հին ժամանակներից մինչև օրս օգտագործվում է հունալեզու աշխարհում։ Բառը, հունարենից թարգմանած, նշանակում է «փոքր» կամ «բարակ», մանր։ Ե՛վ դասական, և՛ հելլենիստական ժամանակներում լեպտոնը միշտ եղել է փոքրարժեք մետաղադրամ[1]։
Աստվածաշնչյան Այրի կնոջ լումայի մասին դասի մեջ հիշատակվող մետաղադրամը ( Mark 12:41-44, Luke 21:1-4 ) լեպտոնն է (այն պարզ արտացոլված է ռուսերեն «Лепта вдовицы», «внести свою лепту» արտահայտություններում)։ Ղուկասի Ավետարանում նույնպես հիշատակվում է լեպտոնը կամ լումա-ցիտին․ նշվում է, որ այն մարդը, ով ժամանակին հաշտություն չի կնքում. իր հակառակորդի հետ, ստիպված կլինի վճարել «մինչև վերջին լուման»՝ նախքան բանտից դուրս գալը[2]։ Հասմոնյան թագավորությունում լեպտոնն առաջին անգամ հատվել է Ալեքսանդր Յաննեոսի օրոք՝ մ.թ.ա. 76 թվականից առաջ։
Ժամանակակից Հունաստանում լեպտոն -ը (ժամանակակից բառաձևը՝ lepto, λεπτό) հունական պետության բոլոր պաշտոնական արժույթների՝ փյունիկի (1827–1832), դրախմայի (1832–2001) և եվրոյի (2002 թվականից ի վեր) 1⁄100 մասի անվանումն է, այսինքն՝ «ցենտ»-ի հունարեն ձևն է։ Դրա ոչ պաշտոնական արժութային նշանն է Λ (լամբդա)[1]։ 1870-ականների վերջից մինչև 2001 թվականին եվրոյի ներդրումը 5 լեպտայից ցածր անվանական արժեքով հունական ոչ մի մետաղադրամ չի հատվել։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
20 լեպտոնանոց մետաղադրամ, փյունիկյան ստորաբաժանում, 1831 թ.
-
5-լեպտոնանոց դրամ, դրախմայի ենթաբաժին, 1833 թ.
-
10-լեպտոնանոց մետաղադրամ, դրախմայի ենթաբաժին, 1849 թ.
-
1879 թվականի մեկ լեպտոնանոց մետաղադրամ, թողարկված դրախմայի վերջին մեկ լեպտոնանոց մետաղադրամը։
-
2 լեպտոնանոց մետաղադրամ 1869. Վերջին երկու լեպտոնանոց մետաղադրամները հատվել են 1878 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Fleur de Coin - Greek 50 Lepta Coins
- ↑ Luke 12:59
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունական լեպտոն» հոդվածին։ |
|