Jump to content

Հո Յոն Չոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հո Յոն Չոն
կորեերեն՝ 정호연
Հո Յոն Չոն 2021 թ
Ծնվել էհունիսի 23, 1994(1994-06-23)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՀարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունԴոնդուկ իգական համալսարան
Մասնագիտությունմոդել, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Կայքesaram.co.kr/en/Junghoyeon
 HoYeon Jung Վիքիպահեստում

Հո Յոն Չոն (կորեերեն՝ 정호연, հունիսի 23, 1994(1994-06-23)[1], Հարավային Կորեա), կորեացի մոդել։ «Vogue» ամսագիրը նրան անվանել է «թոփ մոդել կորեական ձևով» (Korea’s Next Top Model)[2], նաև մասնակցել է համանուն շոուի չորրորդ եթեշրջանում, որտեղ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[3]։ Ներկայումս ներառված է models.com-ի նորաձևության լավագույն 50 մոդելների ցանկում[4]։

Հայտնի է իր ալ-կարմիր մազերով և խանդավառ կերպարով[5][6][7], սկսել է իր մոդելային կարիերան 16 տարեկան հասակում։ Մասնակցել է «Սեուլի նորաձևության շաբաթ» փառատոնին առանց գործակալի, որտեղ ընդունվել է աշխատանքի առանց ESteem Models ընկերության հետ պայմանագիր կնքելու և մասնակցություն է ունեցել «թոփ մոդել կորեական ձևով» հանրային ցուցադրությունում[8]։ Շոուից հետո հայտնվել է Vogue Girl Korea, Nylon Korea և Wedding Elle Wedding ամսագրերում։

Համաշխարհային մակարդակում իր առաջնաելույթը կատարել է 2016 թվականին կայացած Louis Vuitton բացառիկ ցուցադրությունում, նաև Opening Ceremony-ում[9]։ Այդ շրջանում մասնակցություն է ցուցաբերել Մարկ Ջեյկոբսի, Ֆենդիի, Max Mara-ի, Ալբերտա Ֆերետիի, Rag & Bone-ի ցուցադրություններում[10]։

Մասնակցել է Ջերեմի Սքոթի, Թորի Բերչի, Topshop, Lanvin, Dolce & Gabbana, Missoni, Bottega Veneta, Էմիլիո Պուչիի, Շանելի, Miu Miu, Giambattista Valli, Prabal Gurung, Jason Wu, H&M, Jacquemus, Բարբերի, Acne Studios, Ռոբերտո Կավալի, Diesel, Versus (Versace), Narciso Rodriguez, Պակո Ռաբան, Schiaparelli, Dsquared2, Blumarine, Dundas, Zadig & Voltaire, Tod's, Etro և Gabriela Hearst ցուցադրություններում[11][12]։

Հայտնվել է Sephora «Let's Beauty Together»[13], Chanel[14], Gap[15], Hermès[16] և Louis Vuitton[17] ընկերությունների գովազդներում։ Եղել Է Vogue Japan, Vogue Korea, W Korea և Vogue ամսագրի հրատարակած հոդվածները որպես Harper's Bazaar Korea-ի լրացում[18], British Vogue, Dazed[19], Love magazine, CR Fashion Book[20] և Into the Gloss ամսագրերի շապիկին[21][22][23]։

2017 թվականին Models.com-ը ընտրել է նրան «Լավագույն առաջնաելույթ» (Top Newcomer) և «Տարվա մոդել» (Model of the Year) անվանակարգերում[24][25]։

2021 թվականի սեպտեմբերի 17-ին նա կատարել է իր դեբյուտը դերասանության մեջ՝ նկարահանվելով Նեթֆլիքսի «Կաղամարի խաղ» հեռուստասերիալում[26]։

2021 թվականի հոկտեմբերի 4-ին Չոնը դարձել է ինստագրամում ամենաշատ հետևորդներ ունեցող կորեացի դերասանուհին՝ հասնելով 18 միլիոն հետևորդի[27]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոնը ծնվել է Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում։ Նա ավարտել է Դոնգդուկի կանանց համալսարանը և մասնագիտացել մոդելինգում[28]։ Չոնը դերասան Լի Դոն Հվիի հետ հարաբերությունների մեջ է 2016 թվականից[29]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://www.vogue.com/article/hoyeon-jung-korean-model-seoul-fashion-week
  3. https://www.vogue.com/article/hoyeon-jung-korean-model-seoul-fashion-week?
  4. https://models.com/rankings/ui/Top50/25153#25153
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  6. https://www.vogue.com/article/model-hoyeon-jung-red-hair-korean-beauty-secrets
  7. https://i-d.vice.com/en_us/article/8xnzmp/the-springsummer-17-new-faces-who-rocked-our-world
  8. http://m.koreatimes.co.kr/pages/article.asp?newsIdx=195075
  9. https://www.interviewmagazine.com/fashion/hoyeon-jung
  10. https://www.elle.com/uk/fashion/news/a32220/model-newcomers-from-ss17-catwalk-season/
  11. https://www.fashionmodeldirectory.com/models/hoyeon_jung/
  12. https://www.wmagazine.com/gallery/hoyeon-jung-new-york-fashion-week-photos
  13. https://models.com/Work/sephora-sephora-ss-2017/668097
  14. https://www.fashionmodeldirectory.com/brands/chanel-beauty/advertisements/2018/spring-summer/39578/hoyeon-jung-869962/
  15. https://models.com/work/gap-campaign-amy-troost/879991
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  17. https://models.com/work/louis-vuitton-louis-vuitton-fw-2017-series7
  18. https://models.com/work/american-vogue-seize-the-day
  19. https://www.fashionmodeldirectory.com/magazines/dazed-confused-korea/editorials/may-2016/jung-ho-yeon-35342/
  20. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  21. https://www.entitymag.com/our-5-favorite-contestants-from-koreas-next-top-model/
  22. https://www.anneofcarversville.com/style-photos/2018/5/9/lbl5yibgw4o6hud0by6kdnxvbxna5d
  23. https://intothegloss.com/2016/12/drugstore-makeup-look-holiday/
  24. https://models.com/mdx/top-newcomers-ss-2017/
  25. https://models.com/mdx/model-of-the-year-awards-2017/
  26. Bae Hyo-joo (2021 թ․ օգոստոսի 11). «"이정재, 456억 향한 질주" 넷플릭스 '오징어 게임' 9월17일 공개[공식]» ["Lee Jung-jae, running towards 45.6 billion" Netflix 'Squid Game' released on September 17th [Official]] (կորեերեն). Newsen. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին – via Naver.
  27. Kim Min-ji (2021 թ․ հոկտեմբերի 4). «'오징어 게임' 정호연, SNS 팔로워 40만→1306만 폭증…韓 여배우 1위» ['Squid Game' Jung Ho-yeon, SNS followers surge 400,000 → 13,060,000... No. 1 Korean actress] (կորեերեն). News1. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին – via Naver.
  28. «'라디오스타' 이동휘, 연인 정호연 바라보는 눈빛 '♡ 뿅뿅'..."질투 유발자들"» ['Radio Star' Lee Dong-hwi, his lover Jung Ho-yeon's eyes '♡ Pyong-pyong'..."Jealousy Initiators"] (կորեերեն). Donga Ilbo. 2016 թ․ մարտի 31. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին – via Naver.
  29. Lee Seung-mi (2021 թ․ հունվարի 6). «이동휘♥정호연, 스타일 만큼 '쿨'한 LTE급 열애 인정(종합)» [Lee Dong-hwi ♥ Jung Ho-yeon, LTE-class devotees recognized as 'cool' as their style (comprehensive)] (կորեերեն). Sports Chosun. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին – via Naver.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հո Յոն Չոն» հոդվածին։