Jump to content

Հրանտ Գազանճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Գազանճյան
ԾննդավայրԿ. Պոլիս
Ճյուղ(եր)ճարտարապետություն, նկարչություն
Գործունեությունճարտարապետ, նկարիչ

Հրանտ Գազանճյան, հայ նկարիչ, ճարտարապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, հետևել նկարչության։ 1896 թվականին մեկնել է Փարիզ, աշխատել դաշնամուրի նորոգման մի արհեստանոցում, ապա սովորել է Փարիզի գեղարվեստների վարժարանում, ավարտելուց հետո շրջագայել է Ֆրանսիայում, նկարել ծովը՝ իր տարբեր արտահայտություններով, աստիճանաբար դառնալով ճանաչված ծովանկարիչ Ֆրանսիայում։ 1919 թվականից վերջնականապես հաստատվել է Փարիզում, զբաղվել նկարչությամբ ու ճարտարապետությամբ։ Նրա նախագծով Ֆրանսիայում, Եգիպտոսում և Թուրքիայում կառուցվել են մի շարք շենքեր[1]։

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 213-214.