Jump to content

Ձմեռը Պրոստոկվաշինոյում (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռը Պրոստոկվաշինոյում
Зима в Простоквашино
Տեսակմուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ և հեքիաթ
Հիմնված էԷդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն» գրքի մոտիվներով
Շարքի մասն էԵրեքը Պրոստոկվաշինոյից
ՌեժիսորՎլադիմիր Պոպով[1]
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի
ՀնչյունավորումԼև Դուրով
Վալենտինա Տալիզինա
Բորիս Նովիկով
Մարիա Վինոգրադովա
Գերման Կաչին
Օլեգ Տաբակով
Բեմադրող նկարիչԱրկադի Շեր և Ալեքսանդր Վինոկուրով
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Հնչյունային օպերատորԲորիս Ֆիլչիկով
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն15,48 րոպե
ՇարքԵրեքը Պրոստոկվաշինոյից
ՊրիկվելԱրձակուրդները Պրոստոկվաշինոյում
ՍիկվելԳարունը Պրոստոկվաշինոյում
Թվական1994

Ձմեռը Պրոստոկվաշինոյում (ռուս.՝ Зима в Простоквашино), 1984 թվականին նկարահանված խորհրդային մուլտֆիլմ։ Պրոստոկվաշինո գյուղի և նրա բնակիչների մասին պատմող մուլտֆիլմի վերջին մասը։ Դրան նախորդում են «Երեքը Պրոստոկվաշինոյից» և «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մասերը։ Այն ստեղծվել է Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» պատմվածքի մոտիվներով։

Մատրոսկինն ու Շարիկը վիճել են և միմյանց հետ չեն խոսում։ Ապրում են ինչպես «շուն ու կատու»։ Վեճի պատճառն այն է եղել, որ Շարիկը Մատրոսկինի գումարով իրեն նորաոճ մարզակոշիկներ է գնել։ Նրանք միմյանց հետ շփվում են Պեչկինի միջոցով։ Մատրոսկինը նամակ է ուղարկում Ֆյոդորին և հայտնում կատարվածի մասին։ Դժվար է պատկերացնել՝ ինչով կավարտվեր այս ամենը, եթե Նոր տարուն Պրոստոկվաշինո չժամանեին Քեռի Ֆյոդորն ու հայրը. մայրը մնում է քաղաքում, որովհետև Ամանորին ելույթ պետք է ունենար։ Նրանք ժամանում են հին մեքենայով, որը ձյան պատճառով մնում է ճանապարհին։ Մատրոսկինն ու Շարիկը շտապում են օգնությամբ։

Մատրոսկինն ու Շարիկը հաշտվում են և սկսում պատրաստել Ամանորին։ Պեչկինն ուզում էր գնալ, որովհետև հեռուստացույցը չէր աշխատում, իսկ նա չէր պատկերացնում Ամանորն առաց հեռուստահաղորդումների։ Որոշում են վերանորոգել։ Պեչկինը մնում նաև։ Շուտով պետք է ելույթ ունենար Ֆյոդորի մայրը, բայց հեռուստացույցի ձայնը չէր աշխատում։ Բոլորն սկսում են նայել ելույթը և ի զարմանս նրանց հայտնվում մայրը՝ դահուկներով։

Մուլտֆիլմն ավարտվում է վերջինիս խոսքերով՝ «Չէ որ ես ասել էի, որ առանց Պրոստոկվաշինոյի չեմ կարող ապրել»։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր Եվգենի Կրիլատովը գրել է երաժշտությունը։ «Եվ ես գնալով ավելի լավ եմ հասկանում» երգը (ռուս.՝ «А я всё чаще замечаю» կատարում է Օլեգ Տաբակովը, իսկ «Кабы не было зимы» երգը կատարում է Վալենտինա Տոլկունովան։ Այս երգը թողարկվել է «Մելոդիա» ընկերության «Երգեր մուտֆիլմերից» մանկական ձայնասկավառակում, ապա նաև «Սվեմա» աուդիոձայներիզում։ 1990 թվականին երգը թողարկվել է «Թվիք լիրեկ» ընկերության մի քանի ձայնասկավառակներով և կոմպակտ սկավառակներով։ Իսկ 1999-ին տարբեր ընկերություններ թողարկում են MP3 տարբերակով։

Ռեժիսոր Վլադիմիր Պոպով
Սցենարիստ Էդուարդ Ուսպենսկի
Նկարիչներ Արկադի Շեր
Լևոն Խաչատրյան
Անիմատորներ Ռենատա Միրենկովա
Վլադիմիր Վիշեգորոդցև
Մարինա Ոսկանյանց
Մարինա Ռոգովա
Նատալիա Բոգոմոլովա
Օպերատոր Քաբուլ Ռասուլով
Ղեկավար Լյուբով Բուտիրինա
Կոմպոզիտոր Եվգենի Կռիլատով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Մոնտաժ Նատալիա Ստեպանցևա
Կրկնօրինակողներ Մարիա Վինոգրադովա - քեռի Ֆյոդոր
Օլեգ Տաբակովակով - Մատրոսկին
Լև Դուրով - Շարիկ
Գերման Կաչին - հայր
Վալենտինա Տալիզինա - մայր
Բորիս Նովիկով - Պեչկին
Գեորգի Վիցին - Կուղբ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]