Մակաբե Մանուելյան
Մակաբե Մանուելյան | |
---|---|
Ի ծնե | Մակաբե Մանուելյան |
Ծնվել է | 1929 փետրվարի 28 |
Ծննդավայր | Նովոչերկասկ |
Մահացել է | մարտի 1, 1980 | (տարիքը 51)
Վախճանի վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ (1951) |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Մակաբե Մեկենասի Մանուելյան (փետրվարի 28, 1929, Նովոչերկասկ, Դոնի շրջան, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 1, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1957)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակաբե Մանուելյանը ծնվել է Ռուսաստանի Նովոչերկասկ քաղաքում։ 1951 թվականին ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Նրա նախագծերով կառուցվել են բնակելի տուն Կալինինի փողոցի վրա (1951), ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի, մեխանիկայի և երկրաբանության ինստիտուտների մասնաշենքերը (Սամվել Սաֆարյանի հետ, 1960-ական թթ.), ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի համալիրը Աշտարակում (Սարգիս Գուրզադյանի հետ, 1961), ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի համալիրը բնակելի ավանով Աշտարակում (1965), ակումբ Արարատ գյուղում, պրոֆիլակտորիում Արզնիում, հյուրանոցներ Էջմիածնում և Թալինում, Երկաթուղայինների մշակույթի տունը Երևանում (Սարգիս Գուրզադյանի հետ, 1966), Մեծամորի թանգարանը (1969): 1981 թվականին Երևանում կազմակերպվել է Մանուելյանի գեղանկարչական գործերի ցուցահանդեսը (հետմահու)[1]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համամիութենական ճարտարապետական նվաճումների ստուգատեսների դափնեկիր (1962-1967)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 40։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]hushardzantest. «ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է «ՄԵԾԱՄՈՐ»-Ի ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՆԱԽԱԳԾԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ Մ. ՄԱՆՈՒԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 252)։ |