Jump to content

Մանկական մատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական մատ
շախի ալգորիթմ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիամատ, շախմատային պարտիա, Փղի սկզբնախաղ Խմբագրել Wikidata
Մասն էշախմատային տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
Շախմատային նոտագրությունe4 e5, Bc4 Nc6, Qh5 Nf6, Qxf7# Խմբագրել Wikidata
Մանկական մատ

Մանկական մատ, շախմատային պարտիայում մատ, որը ստացվում է 1. e4 2. Փc4 3. Թh5 4. Թ։f7× քայլերից հետո։ Խաղաքարերը կարող են տեղաշարժվել այլ հերթականությամբ, սակայն հիմնական գաղափարն այն է, որ թագուհին և փիղը գրոհում են f7 դաշտը։

Ի տարբերություն հիմար մատի, որը հազվադեպ է հանդիպում, մանկական մատը հաճախ է հանդիպում սկսնակների պարտիաներում։ Դրանից հեշտ է խուսափել, սակայն 1. e4 e5 2. Թh5 Աc6 3. Փc4 քայլերից հետո մանկական մատ կարող է ստացվել 3. Աf6 4. Թ։f7× քայլերից հետո (տե՛ս տրամագիրը)։ 3. …g6 քայլը սպիտակ թագուհուն ստիպում է նահանջել (4. Թf3-ից հետո, որը սպառնում է 5. Թ։f7×-ով, սևերը խաղում են 4. …Աf6)՝ հետագայում փիղը տեղադրելով g7 դաշտում։

Մանկական մատի հիմնական գաղափարը միայն սև արքայի կողմից պաշտպանվող թույլ f7 դաշտը գրոհելն է, ինչը բնորոշ է շախմատային շատ սկզբնախաղերի։

Քայլերը մեկնաբանություններով

[խմբագրել | խմբագրել կոդը]

1. e4 e5
2. Թh5?! Ռիսկային քայլ է, քանի որ խաղասկզբում խաղադաշտի կենտրոն դուրս բերված թագուհին հեշտ է գրոհել։ Ճիշտ պաշտպանվելու դեպքում սևերը կարող են առաջ անցնել խաղաքարերը զարգացնելիս։
2. …Աc6
3. Փc4 Աf6?? Այս դեպքում ճշգրիտ են g6! կամ Թe7 քայլերը, որոնք պաշտպանում են f7 դաշտը։
4. Թ։f7×