Jump to content

Մասնակից:Anitarzi/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաքարի ճակնդեղի բերքահավաքը կոմբայնով

Գյուղատնտեսական մշակաբույսեր, բուսատեսակներ, որոնք մշակում են սննդամթերք, տեխնիկական հումք և գյուղատնտեսական կենդանիների կեր ստանալու համար[1]:

«Սերմնաբուծության մասին» առաջին Ֆեդերալ օրենքի հոդվածի համաձայն՝ գյուղատնտեսական մշակաբույսերին են պատկանում հացահատիկային բույսերը, ընդեղենը, կերաբույսերը, ձիթատու մշակաբույսերը, եթերայուղատու մշակաբույսերը, տեխնիկական բույսերը, բանջարեղենային մշակաբույսերը, դեղաբույսերը, ծաղկային մշակաբույսերը, պտղատու մշակաբույսերը, հատապտղային մշակաբույսերը, կարտոֆիլը, շաքարի ճակնդեղը, խաղողը, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական արտադրության մեջ[2]:

Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության վրա ազդող գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության վրա ազդող հիմնական գործոններն են[3]

Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ բերքատվությամբ օժտված նոր սորտերի ներմուծումը մեծացնում է գյուղատնտեսական մշակաբույսերի արգասաբերությունը: Ռուսաստանում հացահատիկային մշակաբույսերի բերքատվության աճը տեղի է ունեցել արտադրության մեջ «Անքիստ» ցորենի տեսակի և նրա սորտերի ներմուծումից հետո: Ներդրվեցին կարծր ցորենի տեսակները, ինչպիսիք են «Առագաստ» և «Կորալ» սորտերը (անքիստ սորտի ցորենը, որը մեկ հեկտարից 90 ցենտներ բերք է տալիս), «Սարատովյան 46» և «Ժիգուլովյան» (գարնանացան ցորենի սորտեր, որոնք մեկ հեկտարից 50-60 ցենտներ բերք են տալիս): Ստեղծվեցին եգիպտացորենի հիբրիդներ,որոնք դիմացկուն են գետնամածումի և երաշտի ժամանակ և տարբերվում են սերմերի մեծ մթերատվությամբ («Կոդ 215», «Կոլեկտիվ 100 ՏՎ» և այլն)[3]:

Գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր հավաքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր բերքահավաք է կոչվում գյուղատնտեսական արտադրանքի փաստացի հավաքված ծավալը: Արտադրության հաշվառումը կատարվում է ցանքի ամբողջ տարածքով` ըստ առանձին մշակաբույսերի կամ որոշ մշակաբույսերի խմբերի: Այս ցուցանիշով հաշվարկում են 1954 թվականից: Գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր բերքահավաքի ծավալը հաշվարկվում է հազարավոր տոննաներով կամ ցենտներով[4]:

Հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր հավաքում Ռուսաստանում
(հազար ցենտներ )[5]
Գյուղատնտեսական մշակաբույսեր 2004 թվական 2005 թվական 2006 թվական 2007 թվական 2008 թվական
Հացահատիկ (քաշը վերջնական մշակումից հետո) 780 918,1 781 867 786 245,7 817 964,7 1 081 790,3
Շաքարի ճակնդեղ (արդյունաբերական) 218 483,2 214 201,1 308 612,3 289 613,2 289 952,8
Արևածաղկի սերմեր 48 007,1 64 409,1 67 528,3 56 565 73 502,4
Կարտոֆիլ 359 142,4 372 798,2 385 726,4 367 842 288 463,6
Բանջարեղեն 145 838,1 151 568,5 156 377,2 155 105,3 129 603,7
Հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր հավաքում Ղազախստանում (հազար տոննա)[6]
Գյուղատնտեսական մշակաբույսեր 2004 թվական 2005 թվական 2006 թվական 2007 թվական 2008 թվական
Հացահատիկ (քաշը վերջնական մշակումից հետո) 12 374,2 13 781,4 16 511,5 20 137,8 15 578,2
Շաքարի ճակնդեղ (արդյունաբերական) 397,9 310,8 339 309,4 103,2
Արևածաղկի սերմեր 265,5 267,4 268 205,8 185,8
Կարտոֆիլ 2260,7 2520,8 2361,6 2414,8 2354,4
Բանջարեղեն 2059,3 2168,8 2059,2 2196,4 2280


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Сельскохозяйственные культуры». Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին. Վերցված է 2010-04-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «О семеноводстве (с изменениями на 3 июля 2016 года), Федеральный закон от 17 декабря 1997 года №149-ФЗ». Վերցված է 2016-11-15-ին.
  3. 3,0 3,1 Степановских А. С. Прикладная экология: охрана окружающей среды. — М.: Юнити-Дана, 2005. — С. 418—419. — (Серия «Oikos»). — 30 000 экз. — ISBN 5-238-00484-2
  4. Կաղապար:Из
  5. «Валовой сбор основных сельскохозяйственных культур в России»Федеральная служба государственной статистики. Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին. Վերցված է 2010-04-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Валовой сбор основных сельскохозяйственных культур в Казахстане»Агентство Республики Казахстан по статистике. Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին. Վերցված է 2010-04-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)