Jump to content

Մասնակից:Yelena18/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեյն Օսթին (անգլ.՝ Jane Austen) (դեկտեմբերի 16, 1775 - հուլիս 18, 1817), անգլիացի վիպագիր, հայտնի է իր վեց հիմնական վեպերով, որոնցով հեղինակը փորձում է ներկայացնել, նաև քննադատել 18-րդ դարի վերջի Բրիտանական ազնվականությանը: Օսթինի ստեղծագործությունները հիմնականում միտված են բացահայտելու կանանց կախվածությունը ամուսնությունից` սոցիալական և տնտեսական ապահովություն ստանալու նպատակով: Նրա ստեղծագործությունները քննադատում են 18-րդ դարի վերջի սենտիմենտալ վեպերը և 19-րդ դարում գրական իրապաշտության անցման մասն են կազմում [1][Ն 1]: Սուր հեգնանքը, իրապաշտությունը, հումորը և սոցիալական խավերի նկարագրություններըը օգնել են նրան համբավ ձեռք բերել քննադատների, գիտնականների և ժամանակակից հանդիսատեսի շրջանում[3]:

«Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility, 1811), «Հպարտություն և նախապաշարմունք» (անգլ.՝ Pride and Prejudice, 1813), «Մենսֆիլդ պարկ» (անգլ.՝ Mansfield Park, 1814), «Էմմա» (անգլ.՝ Emma, 1816) վեպերի հրատարակությունների շնորհիվ Օսթինը ձեռք է բերել գրողի համբավ:

Օսթինը գրել է նաև երկու հավելյալ վեպ «Նորթենգերի աբբայություն» (անգլ.՝ Northanger Abbey) և «Բանականության փաստարկներ» (անգլ.՝ Persuasion), որոնք հրատարակվել են հետմահու 1818 թվականին, նաև սկսել էր աշխատել մեկ այլ վեպի վրա՝ «Սենդիթոն» (անգլ.՝ Sanditon), որը մնաց անավարտ: Անավարտ մնացին նաև պատանեկան գրականության 3 ձեռագիր հատոր, այդ թվում էպիզոդիկ վեպը (անգլ.՝ episodic novel) «Լեդի Սյուզան»֊ն (անգլ.՝ Lady Susan) ու «Ուոթսոնները» (անգլ.՝ The Watsons) անավարտ վեպը: Նրա վեց ամբողջական վեպն էլ հազվադեպ են դուրս եկել տպագրությունից, չնայած այն հանգամանքին, որ հրատարակվում էին անանուն և քիչ փառք ու հայտնություն էին բերել նրան կյանքի ընթացքում:

1833 թվականին ,արդեն իսկ հետմահու, նրա հանրաճանաչությունը մեծապես աճեց, երբ նրա վեպերը վերահրատարակվեցին Ռիչարդ Բենտլիի «Ստանդարտ վեպերի շարք»-ում (անգլ.՝ Standard Novels series), որը նկարազարդել էր Ֆերդինանդ Պիկերինգը, և վաճառվում էին որպես ժողովածու[4]: 1869 թվականին, նրա մահից 52 տարի անց, Օսթինի զարմիկ Ջեյմսի (անգլ.՝ James Edward Austen-Leigh) «Ջեյն Օսթինի հուշագրություններ» (անգլ.՝ A Memoir of Jane Austen) հրատարակությունը ամբողջությամբ ներկայացրեց նրա գրական կարիերայի և թվացյալ անհետաքրքիր կյանքի ազդեցիկ տարբերակը։

Օսթինի ստեղծագործությունները եղել են բազմաթիվ քննադատական էսսեների, գրական անթոլոգիաների և ֆիլմերի հիմք, 1940 ականների «Հպարտություն և նախապաշարմունք» - ից (անգլ.՝ Pride and Prejudice) մինչև «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility, 1995), «Էմմա» (անգլ.՝ Emma, 1996), «Մենսֆիլդ պարկ» (անգլ.՝ Mansfield Park, 1999), «Հպարտություն և նախապաշարմունք» - ից (անգլ.՝ Pride and Prejudice, 2005), «Սեր և ընկերություն» (անգլ․՝ Love & Friendship, 2016):

Կենսագրական աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Օսթինի մասին կենսագրական տեղեկությունները շատ քիչ են և հայտնի են հիմնականում մի քանի պահպանված նամակներից և ընտանիքի

Օսթինի քրոջը՝ Կասսանդրային, գրած նամակի վերջին էջը, 11 Հունիս, 1799

անդամների կատարած կենսագրական տվյալների գրառումներից: [6] Օսթինը իր կյանքի ընթացքում գրել է ավելի քան 3000 նամակ, որից մեզ են հասել միայն 161ը[5]: Նամակների մեծ մասը ուղղված է Օսթինի ավագ քրոջը` Կասանդրային, ով 1843 թվականին այրել է դրանց մեծ մասը, իսկ մյուս մասը` պատռել: Հավանաբար, Կասանդրան ոչնչացրել է նամակները, որպեսզի դրանք չհայտնվեին հարազատների կամ այլոց ձեռքերում, և որ «փոքր զարմիկները չկարդան Օսթինի անկեղծ կամ թթու մտքերը հարևանների կամ ընտանիքի անդամների մասին»[6][Ն 2]: Օսթինի կյանքի մասին գրառությունների պակասությունը նվազեցնում է ժամանակակից կենսագիրների աշխատելու հնարավորությունը[7]:

Իրավիճակը բարդացավ, երբ հաջորդ սերունդները վերացրին Օսթինի կենսագրական տվյալների արդեն իսկ աղոտ մանրամասները: Ջեյնի եղբոր՝ Ֆրանսիս Օսթինի ժառանգները ոչնչացրել են ավելի շատ նամակներ: Նրա եղբոր գրած «Կենսագրական ակնարկ»-ում (անգլ.՝ Biographical Notice, 1818) բացակայում են որոշ մանրամասներ։ Նրա զարմիկի հեղինակած «Օսթինի հուշագրություններ»-ում (անգլ.՝ A Memoir of Jane Austen, 1869), ինչպես նաև Ուիլիամ ու Ռիչարդ Արթուր Օսթին Լեյի «Ջեյն Օսթին։ Կյանքը և նամակները» (անգլ.՝ Jane Austen: Her Life and Letters, 1913) կենսագրական աշխատանքում բացակայում են ընտանիքի մասին տեղեկությունները[8]: Ընտանիքը և հարազատները ստեղծել էին «լավ ու հանգիստ մորաքույր Ջեյնի» մասին լեգենդը՝ ներկայացնելով մի կնոջ, ով ուներ երջանիկ կյանք, ում համար ընտանիքը կյանքի հիմնական մասն էր[9]: Գիտնական Յան Ֆերգուսը պնդում է, որ մերօրյա կենսագիրները հակված են ներառել նամակներում և ընտանիքի կենսագրական աշխատանքներում բացակայող մանրամասները, սակայն մարտահրավերը կայանում է նրանում, որ պետք է խուսափել այն բևեռացված տեսակետից, ըստ որի Օսթինը եղել է դժբախտ, «դառնացած ու հիասթափված կին, ով հայտնվել էր տհաճ ընտանիքի թակարդում»[10]:

Ջեյն Օսթինը ծնվել է 1775 թվականի դեկտեմբերի 16ին Սթիվենթոն, Համփշիրում (անգլ.՝ Steventon, Hampshire): Նա ծնողների ակնկալած ժամանակից 1 ամիս ուշ է ծնվել, և նրա հայրը նամակում գրել է, որ նրա մայրը «սպասում էր, որ անկողինը կբերեն դեռ մեկ ամիս առաջ»։ Նա նաև հավելել է, որ նրա գալուստը որպես «իր քրոջ ապագա ուղեկից» հատկապես բարի էր[11]։ Ձմեռը առանձնակի խիստ էր 1776թ․-ին, և միայն ապրիլի 5-ին նա մկրտվեց տեղի եկեղեցում և ստացավ Ջեյն անունը[12]:

Սթիվենթոնի եկեղեցին, ինչպես նկարագրված է «Օսթինի հուշագրություններ»-ում[13]

Ջեյնի հայր Ջորջ Օսթինը (անգլ.՝ George Austen, 1731–1805թթ․) եղել է Սթիվենթոնի անգլիական ծխական դպրոցի ռեկտորը[14][Ն 3]: Նա սերում էր հարգված և հարուստ փայտամշակների ընտանիքից: Քանի որ դարեր շարունակ հարստությունը ժառանգում էին ընտանիքի ավագ որդիները, Ջորջի ընտանիքի ճյուղը հայտնվում է աղքատության մեջ: Նա և երկու քույրերը որբ էին և պետք է որդեգրվեին հարազատների կողմից: Նրա քույր Ֆիլադելֆիան մեկնեց Հնդկաստան, որպեսզի ամուսնանա, իսկ Ջորջը ընդունվեց Օքսֆորդի սուրբ Ջոնի քոլեջ (անգլ.՝ St John's College, Oxford), որտեղ էլ հանդիպեց Կասսանդրա Լեյին (1739–1827թթ․)[16]: Նա սերում էր նշանավոր Լեյ ընտանիքից: Նրա հայրը «Բոլոր հոգիների քոլեջ»-ի (անգլ.՝ The Warden and the College of the Souls of All Faithful People Deceased in the University of Oxford, England) ռեկտորն էր, որտեղ էլ նա մեծացել էր ազնվականների միջավայրում: Նրա ամենամեծ եղբայր Ջեյմսը հսկայական կալվածքներ էր ժառանգել իր հորեղբայր Պերոտից՝ իր անունը Լեյ-Պերոտ փոխելու պայմանով[17]:

Ջորջն ու Կասսանդրան նշանադրվեցին 1763թ․-ին[18]։ Կասսանդրայի հոր մահից 2 ամիս անց 1764 թվականի ապրիլի 26-ին նրանք Բաթումում ամուսնացան հասարակ արարողակարգով Բաթի (անգլ.՝ Bath) եկեղեցում և նույն օրը մեկնեցին Համփշիր[19]: Նրանց համեստ ապրուստը Ջորջի տարեկան փոքրիկ եկամուտն էր: Կասանդրան մոր մահից հետո ստացավ փոքրիկ ժառանգություն[20]: Օսթինները ժամանակավոր կացարան գտան մոտակա Դեանում մինչ 16-րդ դարի Սթիվենթոնի բնակարանի վերանորոգումը: Այդտեղ ապրելու տարիներին Կասանդրան 3 երեխա ունեցավ` Ջեյմսը 1765-ին, Ջորջը 1766-ին, և Էդվարդը 1767-ին[21]: Նա խնամում էր նորածիններին մի քանի ամիս, հետո նրանց տալիս հարևանությամբ ապրող բուժքույր Էլիզաբեթ Լիթլհուդին, ով խնամում էր երեխաներին մինչ 18 ամսական դառնալը[22]։

1768-ին ընտանիքը տեղափոխվեց Սթեվենթոն, իսկ 1771-ին ծնվեց նրանց առաջնեկը՝ Հենրին[23]: Հենց այս ժամանակ Կասսանդրան փոքրիկ Ջորջի մոտ նկատատեց թերզարգացվածության նշաններ: Նա ագրեսիվ էր, միգուցե խուլ կամ համր, և Կասսանդրան որոշեց հանձնել երեխային հատուկ խնամքի[24]: 1773-ին ծնվեց Կասսանդրան, 1774-ին ծնվեց Ֆրանսիսը, իսկ 1775 թվականին `Ջեյնը[25]:

Ըստ Հոնանի, Օսթինների ընտանիքում տիրում էր բաց, զվարճալի, ինտելեկտուալ մթնոլորտ, որտեղ քննարկվում էին այն անհատների

Սթիվենթոնի ծխական տունը, ինչպես նկարագրված է «Ջեյն Օսթինի հուշագրություններ»-ում, որը գտնվում էր հովտում, շրջապատված մարգագետիններով[13]

գաղափարները, որոնց հետ Օսթինը կարող էր քաղաքական կամ հասարակական տարակարծություն ունենալ[26]: Ընտանիքը ապավինում էր ազգականների հովանավորությանը և հյուրընկալում տարբեր ընտանիքների[27]: Կասսանդրա Օսթինը 1770 թվականի ամառը անցկացրեց Լոնդոնում, Ջորջի քրոջ` Ֆիլադեֆիայի և նրա դուստր Էլիզայի հետ[28][Ն 4]: Ըստ Լե Ֆայեի, Ֆիլադելֆիա և Էլիզա Հանքոքները «գյուղական Համփշիրի խաղաղ երկնքում փայլող պայծառ աստղեր էին, արտագնա ճանափարհորդությունների և Լոնդոնյան նորաձև կյանքի ներկայացուցիչներից, ովքեր օգնել են Ջեյնին ընդլայնել մտահորիզոնը և իրենց ուրույն ազդեցությունն են ունեցել նրա հետագա կյանքի ու աշխատանքների վրա»[29]:

1770-1780-ական թվականներին Կասսանդրա Օսթենի զարմիկ Թոմաս Լեյը հաճախ էր այցելում նրանց՝ հրավիրելով երիտասարդ Կասսիին այցելելու նրանց Բաթում 1781 թվականին: Ջեյնի մասին առաջին հիշատակումները հայտնվում են ընտանեկան փաստաթղթերում իր վերադարձի մասին․ «նրանք արդեն տուն էին հասնում, երբ տեսան Ջեյնին ու Չարլզին, ընտանիքի երկու փոքրերին, ովքեր միասին պետք է հասնեին Նյու Դաուն և կառքով վերադառնային տուն»[30]: Լե Ֆաեն գրում է. «Օսթինի կանխատեսումերը աղջկա մասին իրականացան: Քույրերը երբեք այդքան մոտ չեն եղել, որքան Կասսանդրան ու Ջեյնը: Յուրահատուկ կապվածություն ունեին նաև Կասսանդրան և Էդվրդը ,Ջեյնն ու Հարրին»[31]:

1773-ից 1796թվականներին Ջորջ Օսթինը ավելացրեց իր եկամուտը հողագործությամբ և 3 կամ 4 տղաների հետ տանը պարապելով[32]: Օսթինների եկամուտը մոտ 200 եվրո էր, որը բավականին համեստ եկամուտ էր այդ ժամանակների համար[33]: Համեմատության համար նշենք, որ բարձր խավի պատկանող ընտանիքի եկամուտը 1000- ից 5000 եվրո էր, իսկ դարբինի կամ գորգագործի եկամուտը` 100 եվրո[33]:

Կյանքի այս հատվածում Օսթինը հաճախ էր այցելում եկեղեցի, շփվում հարևանների և ընկերների հետ[Ն 5], կարդում իր հեղինակած վեպերը ընտանեկան երեկույթների ժամանակ: Հարևանների հետ շփվելը ենթադրում էր պարել` որևէ մեկի տանը կամ քաղաքային սրահում կազմակերպած երեկույթներին[34]: Նրա եղբայր Հենրին ասում էր. «Ջեյնը պաշտում էր պարելը ու պարում էր գերազանց»[35]:

1783 թվականին Օսթինին և քրոջը` Կասանդրային, ուղարկեցին Օքսֆորդ` տիկին Աննա Քոլեի մոտ կրթվելու, ով մեկ տարի անց տեղափոխվեց

Ջեյնի քրոջ և ամենամոտ ընկերոջ՝ Կասսանդրա Օսթինի ուրվանկարը

Սաութհեմփթոն և քույրերին տարավ իր հետ: Աշնանը 2 քույրերին ուղարկեցին տուն, քանի որ նրանք վարակվել էին տիֆով, և Օսթինը մահամերձ էր[36]: Այդուհետ Օսթինը շարունակեց կրթություն ստանալ տանը, հետո 1785-ից քրոջ հետ սկսեց հաճախել դպրոց, որը ղեկավարում էր տիկին Լա Տորնելը[37]: Դպրոցի ուսումնական ծրագիրը ներառում էր ֆրանսերեն, ուղղագրություն, ասեղնագործություն, պար, երաժշտություն, թատրոն: 1786 թվականի դեկտեմբերին աղջիկները տուն վերադարձան, քանի որ 2 աղջիկների վարձը վճարելը Օսթինների ընտանիքի համար ծանր էր[38]: 1786 թվականից հետո Օսթինը «իր ընտանիքի սահմաններից դուրս այլևս ոչ մի տեղ չապրեց»[39]:

Կրթության բաց մնացած հատվածը նա լրացրեց ընթերցանության շնորհիվ` հոր և եղբայրների` Հենրիի և Ջեյմսի ուղղորդմամբ[40]: Ըստ Իռեն Կոլինսի, «Օսթինը ինչպես և տղաները օգտվում էին նույն գրքերից», որոնցով իր հայրը դասավանդում էր[41]: Հոր և ընտանիքի բարեկամ Վարեն Հասթինգի գրադարանները բաց էին Օսթինի առաջ: Այս գրքերի հավաքածուն հսկայական ու բազմաբնույթ գրադարան էր կազմում: Նրա հայրը քաջալերում էր Օսթինի` երբեմն համարձակ գրելու փորձերը և երկու քրոջն էլ ապահովում էր թղթերով և գրելու ու նկարելու համար անհրաժեշտ այլ իրերով[42]:

Թատրոնը Օսթինի կրթության կենսական մասն էր: Վաղ մանկությունից սկսած նրա ընտանիքի անդամներն ու ընկերները ռեկտորական ամբիոնում բեմադրում էին բազմաթիվ ներկայացումներ, այդ թվում նաև՝ Ռիչարդ Բրինսլի Շերիդանի (անգլ.՝ Richard Brinsley Butler Sheridan) «Մրցակիցները» (անգլ.՝ The Rivals, 1775) և Դեյվիդ Գարիկի «Բոն Տոն»(անգլ.՝ Bon Ton): Օսթինի մեծ եղբայր Ջեյմսը գրում էր նախաբաններ և էպիլոգներ, և հավանաբար, Օսթինը մասնակցում էր այդ գործերին, սկզբում որպես դիտող, հետո նաև որպես մասնակից[43]: Հիմնականում ներկայացումները կատակերգական էին, որտեղից էլ կարող ենք ենթադրել, թե ինչպես է Օսթինը օժտվել երգիծելու կարողությամբ[44]: 12 տարեկանում նա փորձում էր դրամաներ գրել և իր դեռահասության տարիներին 3 դրամա գրեց[45]:

Ջուվենիլիա (անգլ․՝ Juvenilia) (1787–1793)

[խմբագրել | խմբագրել կոդը]

11 տարեկանից, գուցե նաև ավելի շուտ, Օսթինը պատմություններ ու պոեմներ էր գրում իր ու ընտանիքի զվարճանքի համար[46]: Այս աշխատանքներում ամենօրյա կյանքի մանրամասները չափազանցված էին, ըստ Ջանետ Թոդի, «պատմությունները լի են կանանց հզորության, արտոնությունների, անօրինական պահվածքի, ընդհանուր բարձր ոգու մասին երևակայությամբ»[47]: Հետագայում Օսթինը համախմբեց 1787-ից 1793 թվականներին գրված իր 29 վաղ գործերի պատճեները 3 տետրերում, որոնք ներկայումս հայտնի են «Ջուվենիլիա» (անգլ.՝ Juvenilia) անվամբ: Նա 3 տետրերը կոչում էր «Առաջին հատոր», «Երկրորդ հատոր», «Երրորդ հատոր», և նրանք պահպանում էին այդ թվականներին Օսթինի գրած 90․000 բառեր[48]: Գիտնական Ռիչարդ Ջենկինսը «Ջուվենիլիա»-ն (անգլ.՝ Juvenilia) որակում է որպես մոլեգին ու անարխիկ և համեմատում այն 18-րդ դարի վիպագիր Լաուրենս Ստերենի աշխատանքների հետ[49]:

Այս աշխատանքների մեջ կա նաև 1790 թվականին գրված «Սեր ու ընկերություն» (անգլ.՝ Love and Friendship) երգիծական վեպը, որտեղ նա ծաղրում է

Հենրի 4րդի դիմանկարը:

հանրահայտ սենտիմենտալիզմի էլեմենտներով հագեցած վեպերը[50]: Հաջորդ տարի նա գրեց «Անգլիայի պատմությունը» (անգլ.՝ The History of England)՝ նրա քրոջ Կասանդրայի կողմից արված 34 էջանոց ջրաներկով մանրանկարի ձեռագիր տարբերակը: Օսթինի գրած պատմությունը նմանակում է հանրաճանաչ պատմական ստեղծագործությունները, մասնավորապես Օլիվեր Գոլդսմիթի «Անգլիայի պատմությունը» (անգլ.՝ The History of England) (1764)[51]: Հոնանը պնդում է, որ «Սեր և ընկերություն»-ը(անգլ.՝ Love and Friendship) գրելուց հետո Օսթինը որոշեց գրել գումարի համար` գրելը դարձնելով իր հիմնական աշխատանքը, այլ կերպ ասած, որոշեց դառնալ պրոֆեսիոնալ գրող: 18 տարեկանում Օսթինը սկսեց գրել ավելի երկար և բարդ ու մտածված ստեղծագործություններ[52]:

1792 թվականի Օգոստոսին` 17 տարեկանում, Օսթինը սկսեց գրել «Կատերին կամ Բոուերը» (անգլ.՝ Catharine or the Bower), որը նրա հասուն աշխատանքների սկիզբն էր[52]: Մեկ տարի անց նա սկսեց, բայց անավարտ թողեց «Պարոն Չառլ Գրադիսոն կամ երջանիկ մարդը, կատակերգություն 6 մասով» (անգլ.՝ Sir Charles Grandison or the happy Man, a comedy in 6 acts) կատակերգությունը[53]:

Երբ 18 տարեկանում, առաջին անգամ, Օսթինը դարձավ հորաքույր, նա նորածին զարմիկին ուղարկեց 5 կարճ պիեսներ «Ջուվենիլիա»-ից (անգլ.՝ Juvenilia) ,որոնք ներկայումս հայտնի են «Հատվածներ» (անգլ.՝ Scraps), և ներկայացնում են «Երիտասարդ կնոջ վարքի մասին կարծիքները և նկատողությունները»: 1793 թվականին մեկ այլ զարմուհու համար Օսթինը գրեց ևս 2 պիես: Սրանք ձեռագիր վկայություններ էին, որոնց վրա Օսթինը շարունակեց աշխատել 1811թվականին, իսկ 1814 թվականին զարմիկները հավելումներ կատարեցին[54]:

1793- ից 1795 թվականներին Օսթինը գրեց «Լեդի Սյուզան» (անգլ.՝ Lady Susan) էպիզոդիկ վեպը, որը հաճախ համարվում է նրա ամենանպատակային և խորը ստեղծագործություններից մեկը[55]: Այն նման չէ Օսթինի մյուս գործերին: Օսթինի կենսագիր Քլարի Թոմարին նկարագրում է վեպի հերոսուհուն որպես «գիշատիչ, ով օգտագործում է իր խելքն ու հմայքը` խաբելու, օգտագործելու և գայթակղելու իրեն սիրողներին, ընկերներին, ընտանիքի անդամներին»:



  1. Grundy (2014), 195–197
  2. MacDonagh (1991), 65, 136–137.
  3. Looser, Devoney (2017). The Making of Jane Austen. Baltimore, MD: Johns Hopkins University Press. էջ 2. ISBN 978-1-4214-2282-4.
  4. Looser, Devoney (2017). The Making of Jane Austen. Baltimore, MD: Johns Hopkins University Press. ISBN 978-1-4214-2282-4.
  5. Le Faye (2005), 33
  6. Le Faye (2004), 270; Nokes (1998), 1; Le Faye (2005), 33
  7. 7,0 7,1 Nokes (1998), 1–2; Fergus (2005), 3–4
  8. Nokes (1998), 2–4; Fergus (2005), 3–4; Le Faye (2004), 279
  9. Fergus (2005), 3–4
  10. Fergus (2005), 4
  11. Le Faye (2004), 27; Nokes (1998), 51
  12. Le Faye (2004), 27
  13. 13,0 13,1 Le Faye (2004), 20
  14. Todd (2015), 2
  15. Collins (1994), 86
  16. Le Faye (2004), 3–5, 11
  17. Le Faye (2004), 8; Nokes (1998), 51
  18. Le Faye (2004), 11
  19. Le Faye (2004), 11; Nokes (1998), 24, 26
  20. Le Faye (2004), 12; Nokes (1998), 24
  21. Le Faye (2004), 11, 18, 19; Nokes (1998), 36
  22. Le Faye (2004), 19
  23. Nokes (1998), 37; Le Faye (2004), 25
  24. Le Faye (2004), 22
  25. Nokes (1998), 37; Le Faye (2004), 24–27
  26. Honan (1987), 211–212
  27. Todd (2015), 4
  28. Nokes (1998), 39; Le Faye (2004), 22–23
  29. Le Faye (2004), 29
  30. Le Faye (2004), 46
  31. Le Faye (2004), 26
  32. Honan (1987), 14, 17–18; Collins (1994), 54.
  33. 33,0 33,1 Irvine (2005) p.2
  34. Tomalin (1997), 101–103, 120–123, 144; Honan (1987), 119.
  35. Quoted in Tomalin (1997), 102; see also Honan (1987), 84
  36. Le Faye (2004), 47–49; Collins (1994), 35, 133.
  37. Todd (2015), 3
  38. Tomalin (1997), 9–10, 26, 33–38, 42–43; Le Faye (2004), 52; Collins (1994), 133–134
  39. Le Faye (2004), 52
  40. Grundy (2014), 192–193; Tomalin (1997), 28–29, 33–43, 66–67; Honan (1987), 31–34; Lascelles (1966), 7–8
  41. Collins (1994), 42
  42. Honan (1987), 66–68; Collins (1994), 43
  43. Le Faye (2014), xvi–xvii; Tucker (1986), 1–2; Byrne (2002), 1–39; Gay (2002), ix, 1; Tomalin (1997), 31–32, 40–42, 55–57, 62–63; Honan (1987), 35, 47–52, 423–424, n. 20.
  44. Honan (1987), 53–54; Lascelles (1966), 106–107; Litz (1965), 14–17.
  45. Tucker (1986), 2
  46. Le Faye (2004), 66; Litz (1986), 48; Honan (1987), 61–62, 70; Lascelles (1966), 4; Todd (2015), 4
  47. Todd (2015), 4–5
  48. Southam (1986), 244
  49. Jenkyns (2004), 31
  50. Litz (1965), 21; Tomalin (1997), 47; Honan (1987), 73–74; Southam (1986), 248–249
  51. Honan (1987), 75
  52. 52,0 52,1 Honan (1987), 93
  53. Southam (1986), 187–189
  54. Sutherland (2005), 14; Doody (2014) 87–89
  55. Honan (1987), 101–102; Tomalin (1997), 82–83


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found