Մատիտի թանգարան
Մատիտի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Կեսուիկ[1] |
Հասցե | Southey Works, Keswick CA12 5NG[2] |
Հիմնադրվել է | 1981 |
Կայք | pencilmuseum.co.uk |
Մատիտի դերվենթյան թանգարան, տեղակայված է Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կեսվիկ քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բացվել է 1981 թվականին[3]։ Այս թանգարանում պահվում է աշխարհի ամենամեծ գունավոր մատիտներից մեկը[4], որն ստեղծվել է թանգարանի տեխնիկական տնօրեն Բարբարա Մյուրեյի մտահղացման հիման վրա։ Դեղին մատիտը, որի երկարությունը 7,91 մետր է, զանգվածը՝ 446,36 կգ, վերջնական տեսքի է բերվել 2001 թվականի մայիսի 28-ին[5]։
Կեսվիկում մատիտի առաջին գործարանը բացվել է 1832 թվականին։ Երկրորդ՝ այժմյան գործարանը, 1920-ական թվականներին է հիմնվել, իսկ բացումը տեղի է ունեցել 1950 թվականին (փակվել է 2007 թվականին, երբ գործարանի ղեկավարն արտադրությունը տեղափոխեց Վորկինգտոն[6]։
Ներկայում թանգարանի այցելուների տարեկան թիվը կազմում է 80 000 մարդ՝ աշխարհի բոլոր ծայրերից։ Թանգարանը հատկապես մեծ հայտնիություն ունի Յորքշիր դքսության բնակիչների շրջանում, քանի որ 1930-ական թվականներին տեղական տնտեսության զարգացումը մեծապես կախված էր մատիտի արտադրությունից։ 2012 թվականին թանգարանը որպես դեկորացիա է ծառայել «Раз! Два! Три! Умри!»[7] ֆիլմի համար։
Դեսմոնդ փոթորիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերին թանգարանը և նրա ցուցադրանմուշները մեծապես տուժել են ջրհեղեղից, երբ Գրետա գետը Դեսմոնդ փոթորկի պատճառով դուրս եկավ ափերից[8]։ Չնայած հազվագյուտ հավաքածուներից մեկը ոչնչացվեց, այնուամենայնիվ, բազմաթիվ ցուցադրանմուշներ փրկվեցին[9]։
Թանգարանը վերաբացվեց 2017 թվականի հունիսի 15-ին[8], իսկ Countryfile ծրագրում ցուցադրվեց, թե ինչպես է Ջոն Քրեյվենը վերաբացման արարողության ժամանակ կտրում կարմիր ժապավենը[10]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կեսվիկի մատիտի թանգարանի նոր տեսքը
-
Աշխարհի ամենամեծ մատիտի գրածայրը
-
Լեյքլենդի մատիտները՝ Մատիտի թանգարանում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.derwentart.com/en-gb/c/about/company/derwent-pencil-museum/how-to-find-the-pencil-museum
- ↑ Mapping Museums — 2016.
- ↑ «Popular Cumbrian pencil museum to reopen» (անգլերեն). ITV News. 2017 թ․ հունիսի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ derwentart.com(անգլ.)
- ↑ «The UK's oddest days out». BBC News Magazine (բրիտանական անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «End of an era at pencil factory». BBC News (բրիտանական անգլերեն). 2007 թ․ հունիսի 5. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Movie review: Sightseers, Hitchcock meets Leigh in grisly, giggly» (անգլերեն). The Independent. 2012 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 8,0 8,1 «Popular Cumbrian pencil museum to reopen». ITV News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ John Craven will officially reopen Keswick's pencil museum // News & Star. — 2017.
- ↑ «John Craven will officially reopen Keswick's pencil museum». News and Star (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիտի թանգարան» հոդվածին։ |