Jump to content

Մարիա Իվակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Իվակովա
Ծնվել էհունիսի 16, 1986(1986-06-16) (38 տարեկան)
ԾննդավայրՏեմիրտաու, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, մոդել, դերասանուհի և վիդեո բլոգեր
mashaivakova.com

Մարիա Իգորևնա Իվակովա (ռուս.՝ Мария Игоревна Ивакова, հունիսի 16, 1986(1986-06-16), Տեմիրտաու, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս հաղորդավարուհի, ֆոտոմոդել, դերասանուհի և վիդեոբլոգեր։ Առավել հայտնի է «Орёл и решка. Шопинг» և «Утро Пятницы» հաղորդումներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Իվակովան ծնվել է 1986 թվականի հունիսի 16-ին Կարագանդայի մարզի Տեմիրտաու բնակավայրում, զինվորականի ընտանիքում։ Մանկության տարիներին ապրել է Ռուսաստանի տարբեր կայազորներում և Գերմանիայում։ Միայն աղջկա տասը տարին լրանալուց հետո է նրա ընտանիքը հաստատվել Սանկտ Պետերբուրգում։ Մաշան ունի քույր՝ Ալյոնան։

Դպրոցն ավարտելուց հետո Մարիա Իվակովան ընդունվել է Համառուսաստանյան հարկային ակադեմիայի «Ֆինանսներ և կրեդիտ» ֆակուլտետ և ծրագրել է հետագայում զբաղվել բիզնեսով։ Ուսման ընթացքում ընդունվել է աշխատանքի ներդրումային ընկերությունում, որտեղ երկու տարի աշխատելու ընթացքում ստացել է զարգացման գծով տնօրենի պաշտոն։

2013 թվականին Մարիա Իվակովան Գերման Սիդակովի դրամայի դպրոցում ավարտել է բազային դասընթացը «Դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան» մասնագիտությամբ[1]։

Կարիերան հեռուստատեսությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Մարիա Իվակովան սկսել է YouTube ալիքով վարել «От бедра» կոչվող վիդեոբլոգ նորաձևության վերաբերյալ, որի շնորհիվ արժանացել է ճանաչման[2]։

2012 թվականին Մարիա Իվակովան դարձել է MTV Ռուսաստան ալիքի՝ նորաձևության և ոճի աշխարհին նվիրված «Trendy» ծրագրի հաղորդավարներից մեկը, որի հաղորդավարները պատմել են նորաձևության նորությունների մասին, այցելել բարձր խավի գլխավոր միջոցառումները և զրուցել համաշխարհային աստղերի հետ[3]։ Այդ նախագծում Մարիան աշխատել է շուրջ մեկ տարի։

2013 թվականին կատարել է հարսի դեր «Բաժանվելու սովորություն» (ռուս.՝ «Привычка расставаться») ֆիլմում։

2014 թվականին դարձել է «Орёл и решка. Шопинг» ծրագրի հաղորդավար։ Հեռուստանախագծի պրեմիերան կայացել է փետրվարի 15-ին «Пятница!» և «Интер» հեռուստաալիքներով։ Ծրագրի շրջանակներում հաղորդավարները պատմել են այն քաղաքի խանութների, շուկաների ու սրճարանների մասին, որտեղ գտնվել են, ինչպես նաև ներկայացրել են այս կամ այն ապրանքների գները։ Մաշան եղել է հաղորդավար նախագծի սկզբից մինչև նրա ավարտվելը В ходе программы ведущие подсказывали названия магазинов, рынков и кафе города, в котором находятся, и рассказывают о стоимости той или иной вещи. Маша пробыла в роли в թվականի վերջին[4]։ Տարբեր ժամանակներում նրա հետ միասին հաղորդումը վարել են Կոնստանտին Օկտյաբրսկին, Անտոն Լավրենտևը և Եգոր Կալեյնիկովը։

2017 թվականի մարտի 13-ից «Пятница!» ալիքով մեկնարկել է նոր շոու՝ «Утро Пятницы», որը Մարիան վարել է դերասանուհի և ֆոտոմոդել Վալերիա Դերգիլյովայի հետ[5][6]։ Նույն թվականին նրանց առավոտյան հաղորդումը ներկայացվել է ՏԷՖԻ մրցանակի[7]։

2017 թվականի նոյեմբերին դարձել է «Орёл и решка» հաղորդման աստղային թողարկման հաղորդավար Միխայիլ Բաշկատովի հետ միասին։ Նա նաև եղել է «Орёл и решка. Россия» ծրագրի հաղորդավարներից մեկը։

2018 թվականին Մարիա Իվակովան և Վալերիա Դերգիլյովան ներկայացվել են ՏԷՖԻ մրցանակի «Առավոտյան ծրագրի հաղորդավար» անվանակարգում «Утро Пятницы» հաղորդման համար[8][9]։

Հագուստի արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Մաշան քրոջ՝ Ալյոնայի հետ ստեղծել է The Tailor Shop ատելիեն, որը հագուստ կարելուց բացի զբաղվում է նաև հագուստի շարքերի մշակմամբ[10]։

2012 թվականին Մարիա և Ալյոնա Իվակովաները հաղթել են World Fashion Awards մրցանակաբաշխության «Կոնցեպտուալ նախագիծ։ Նոր անուն» անվանակարգում։

Ֆոտոսեսիաներ և նկարահանումներ գովազդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Իվակովան մասնակցում է նորաձևության տարբեր նախագծերի, ֆոտոսեսիաների և նկարահանվում գովազդներում։

2015 թվականին նա դարձել է Maybelline New York ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն ու դեմքը Ռուսաստանում[11]։

2017 թվականի ամռանը Մաշա Իվակովան դարձել է իտալական Calzedonia ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը Ռուսաստանում[12]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին տեղի է ունեցել Մարիա Իվակովա նորամուտը կինոյում։ Նա նկարահանվել է «Բաժանվելու սովորությունW մելոդրամայի էպիզոդներում։ Դրան հաջորդել են դերերը «8 նոր ժամադրություններ», «8 լավագույն ժամադրություններ» և այլ ֆիլմերում[13]։

2018 թվականի սեպտեմբերին սկսել է նկարահանվել «Ոչ ֆուտբոլ» ֆիլմում[14]։

  • 2013 – Բաժանվելու սովորություն (ռուս.՝ Привычка расставаться) – հարս
  • 2015 – 8 նոր ժամադրություններ (ռուս.՝ 8 новых свиданий)
  • 2016 – 8 լավագույն ժամադրություններ (ռուս.՝ 8 лучших свиданий) – հրշեջ մասի հերթապահ
  • 2019 – Ոչ ֆուտբոլ (ռուս.՝ Нефутбол)

Կրկնօրինակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք
2012 «World Fashion Awards» Կոնցեպտուալ նախագիծ։ Նոր անուն Հաղթանակ
2015 «Glamour» ամսագրի մրցանակ Տարվա հայտնություն[16] Հաղթանակ
2017 ՏԷՖԻ-2017 Առավոտյան հաղորդման վարող[17] Առաջադրված
2017 «Glamour» ամսագրի մրցանակ Телезвезда года[18] Առաջադրված
2017 OK! Awards «Ավելին, քան աստղեր» Տարվա ժպիտ R.O.C.S. Աղջիկներ[19] Առաջադրված
2018 Glamour Influencers Awards glam_жизньврозовомцвете[20] Հաղթանակ
2018 ՏԷՖԻ-2018 Առավոտյան հաղորդման վարող[21] Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Мария Ивакова « Московская киношкола - Школа Драмы Германа Сидакова».
  2. «Мария Ивакова: «Как можно всё время жить на одном месте?!». Ведущая программы «Орёл и решка. Шопинг» Мария Ивакова похожа на заряженную батарейку: она невероятно живая, бойкая, с активной жестикуляцией». OK!. 2016 թ․ մարտի 1.
  3. «Мария Ивакова: «Я развиваю свою пластику, чтобы максимально точно выражать себя посредством внешности»». Woman.ru. 2015 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  4. «Мария Ивакова сообщила о закрытии шоу «Орёл и Решка. Шопинг» (фото)». Теленеделя UA. 2016 թ․ դեկտեմբերի 26.
  5. «Ивакова и Дергилева заставят звёзд просыпаться ранним утром». Woman.ru. 2017 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  6. «Утро на «Пятнице!»: проснись со звёздами». Cosmopolitan. 2017 թ․ մարտի 7.
  7. «Утренняя программа». ТЭФИ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  8. «Названы лауреаты премии ТЭФИ-2018 в категории "Дневной эфир"». Интерфакс. 2018 թ․ հոկտեմբերի 3.
  9. «ТЭФИ—2018». Коммерсантъ.
  10. «Мария Ивакова: «Я развиваю свою пластику, чтобы максимально точно выражать себя посредством внешности»». Woman.ru. 2015 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  11. «Мария Ивакова — новое лицо Maybelline NY в России». Woman.ru. 2015 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  12. «Мария Ивакова представила новую коллекцию купальников Calzedonia на острове Миконос». Hello!. 2017 թ․ հունիսի 16.(չաշխատող հղում)
  13. «Мария Ивакова – КиноПоиск». КиноПоиск.
  14. «Фильм Нефутбол».
  15. «Российские звёзды кино и ТВ озвучат мультфильм "Зверополис"». Российская газета. 2015 թ․ հոկտեմբերի 30.
  16. «Полина Гагарина стала "Женщиной года" по версии журнала Glamour». Hello!. 2015 թ․ նոյեմբերի 10.(չաշխատող հղում)
  17. «Ведущий утренней программы». ТЭФИ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  18. «Телезвезда года: номинанты». Glamour. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  19. «Премия ОК! «Больше чем звёзды»: голосование открыто!». OK!. 2017 թ․ սեպտեմբերի 19.
  20. «Influencers Awards 2018: главные моменты и победители премии Glamour». Glamour. 2018 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  21. «Ведущий утренней программы». ТЭФИ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.