Մարիա Կիվանուկա
Մարիա Կիվանուկա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Կամպալա, Ուգանդա |
Քաղաքացիություն | Ուգանդա |
Կրթություն | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Մակերերեի համալսարան, Լոնդոնի բիզնես դպրոց և Gayaza High School? |
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ և գործարար |
Զբաղեցրած պաշտոններ | Finance Minister of Uganda? |
Մարիա Կիվանուկա (անգլ.՝ Maria Kiwanuka, մայիսի 12, 1955[1], Կամպալա, Ուգանդա), ուգանդացի տնտեսագետ, գործարար կին և քաղաքական գործիչ, Ուգանդայի ֆինանսների նախարար (2011 թվականի մայիսի 27 - 2015 թվականի մարտի 1)[2]։ 2015 թվականից Ուգանդայի նախագահի ֆինանսական հարցերով ավագ խորհրդատուն է և պատասխանատու է Բրետոն Վուդսի համակարգի համար[3]։
Նախքան կառավարության կազմում նշանակվելը եղել է Radio One-ի և դրա քույր ռադիոկայանի՝ Radio Two-ի գլխավոր գործադիր տնօրեն, որտեղ նրա ընտանիքին պատկանում է բաժնետոմսերի մեծ մասը։ Եղել է նաև Aga Khan հիմնադրամի (Արևելյան Աֆրիկա), Nabagereka Development Trust- ի, Նկումբայի համալսարանի, Ուգանդայի զարգացման բանկի և Stanbic Bank Uganda Limited-ի տնօրենների խորհրդի անդամ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Կիվանուկան ծնվել է Կամպալայում 1955 թվականի մայիսի 12-ին.[5]: Սովորել և 1973 թվականին ավարտել է Կամպալայի հյուսիսում գտնվող աղջիկների գիշերօթիկ Գայազա ավագ դպրոցը։ 1974 թվականին ընդունվել է Մակերերեի համալսարան, որտեղից 1977 թվականին ստացել է առևտրի բակալավրի աստիճան։ Հետագայում սովորել է Լոնդոնի բիզնես դպրոցում, որտեղից ստացել է բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան[6]։
1980-ական թվականներից Մարիա Կիվանուկան ավելի քան տասը տարի աշխատել է Համաշխարհային բանկում որպես Արևելյան Ասիայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանների տնտեսագետ և ֆինանսական վերլուծաբան։ Մասնավորապես լուսաբանել է Բիրմայում, Մալավիում, Սվազիլենդում և Ուգանդայում իրականացված ծրագրերը։ Համաշխարհային բանկից հեռանալուց հետո վերադարձել է հայրենի Ուգանդա և զբաղվել մասնավոր գործունեությամբ։ Ընտանիքի անդամների հետ միասին հիմնադրել է ձեռնարկություններ հեռարձակման, հրատարակման, անշարժ գույքի և տնտեսական խորհրդատվության բնագավառներում։ 2000-ական թվականներից Բուգանդայի Ննաբագերեկայի ֆինանսական խորհրդատուն է[7]։ 2015 թվականի մարտի 1-ին կառավարության վերակազմավորումից հետո դադարել է պաշտոնավարել և նշանակել է Նախագահի ավագ խորհրդատու[3]։
Անձնական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Կիվանուկան ամուսնացել է Oscar Industries Limited-ի գլխավոր գործադիր տնօրեն Մոհան Կիվանուկայի հետ։ 2007 թվականին, Մարիա Կիմանուկայի ֆինանսների նախարար նշանակվելուց չորս տարի առաջ, նրա ամուսինն ընդգրկվել է Ուգանդայի ամենահարուստ մարդկանց ցուցակում[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ Newvision Staff, . (2011 թ․ մայիսի 27). «Comprehensive List of New Cabinet Appointments And Dropped Ministers». New Vision via Facebook.com. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
{{cite web}}
:|first=
has numeric name (օգնություն) - ↑ 3,0 3,1 Uganda State House, . (2015 թ․ մարտի 1). «Full Cabinet List As At 1 March 2015» (PDF). Daily Monitor (Kampala). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
{{cite web}}
:|first=
has numeric name (օգնություն) - ↑ BusinessWeek, . (2013). «Executive Profile: Maria Kiwanuka BCom, MBA». BusinessWeek.Com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
{{cite web}}
:|first=
has numeric name (օգնություն);|last=
has generic name (օգնություն) - ↑ Uganda Parliament, . «Profile At Uganda Parliament Website». Parliament of Uganda. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
{{cite web}}
:|first=
has numeric name (օգնություն) - ↑ Mutenza, W (2011 թ․ սեպտեմբերի 30). «The East Africa's 10 Most Powerful Women». ThePromota.Co.Uk. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Kalinaki, Daniel (2012 թ․ մայիսի 30). «The Life And Mindset of A Finance Minister». Africareview.Com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Michael Kanaabi, and Ssebidde Kiryowa (2008). «The Deepest Pockets». New Vision Mobile. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Akumu, Patience (2013 թ․ հունվարի 1). «Celebrating The Men Behind Successful Women». The Observer (Uganda). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.