Jump to content

Մարիներ-8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիներ-8
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
Այլ нանվանումներMariner-H
NSSDCA IDMARINH
Ուղեծրի տեսակareocentric orbit?
Գործարկման ամսաթիվ1971 մայիսի 9, 01:11:02 UTC
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս Կենտավր
Զանգված997,9 կգ

Մարիներ 8 (անգլ.՝ Mariner 8), ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի ուղեծիր անցնելու և լուսանկարներ և հետազոտություններ կատարելու համար։ Կայանը ՆԱՍԱ-յի միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված Մարիներ ծրագրի ութերորդ կայանն էր։ Մարիներ 8 կայանը նախագծվել էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայում։

Արձակումը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 9-ին Ատլաս Կենտավր կրող հրթիռի միջոցով Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայանից։ Կրող հրթիռի հիմնական շարժիչը արձակումից 265 վայրկյան հետո բռնկվեց, և հրթիռի վերին աստիճանը սկսեց տատանվել և դուրս եկավ վերահսկողությունից։ Հրթիռի վերին աստիճանը կայանի հետ միասին նորից մտան Երկրի մթնոլորտ մոտավորապես 1500 կմ հեռավորության վրա և ընկան Ատլանտյան օվկիանոս՝ Պուերտո Ռիկոյից մոտ 560 կմ հյուսիս[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Pyle, Rod (2012). Destination Mars. Prometheus Books. էջեր 73–78. ISBN 978-1-61614-589-7. «Mariner 8 launched ... but failed early in flight and ended its mission by splashing into the Atlantic Ocean. ... [Mariner 9] was the first spacecraft to enter orbit around another world. ... [It] continues to orbit Mars to this day, sailing around the planet deaf and dumb in the cold darkness. ... [Mariners 1-10 were] a demonstration of what a bargain these early missions were. For a total cost of $554 millions, the inner solar system had been opened, and brilliantly.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]