Մարի-Ռոզ Աբուսեֆյան
Արտաքին տեսք
Մարի-Ռոզ Աբուսեֆյան արմտ. հայ.՝ Մարի Ռոզ Աբուսէֆեան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի, գրող և հետազոտող |
Աշխատավայր | Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն և Հայֆիլմ |
Պարգևներ և մրցանակներ | |
marieroseabousefian.jimdofree.com | |
Մարի-Ռոզ Աբուսեֆյան (օգոստոսի 10, 1944[1], Հալեպ, Սիրիա), կինոյի և թատրոնի հայ դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի-Ռոզ Աբուսեֆյանը թատերական կրթություն է ստացել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[2]։
Երկար տարիներ աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում[2], խաղացել է մի շարք դերեր գրական-թատերական հեռուստա- և ռադիոհաղորդումներում[3]։ Նկարահանվել է նաև Հայֆիլմ կինոստուդիայում[2]։
1983 թվականից ապրում է Սան Ֆրանցիսկոյում[3]։
2010 թվականին Հայերի ցեղասպանության 95-ամյակին Երևանում, իսկ 2012 թվականին Բեյրութում[4] ներկայացրել է «Գրիգոր Զոհրապ. Գողգոթայի ճանապարհին» բեմադրությունը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1980 | Կտոր մը երկինք | գործարանատիրոջ կին |
1979 | Օ՜, Գևորգ | |
1978 | Արևիկ | հարսնացու |
1975 | Շեկ ինքնաթիռը | Սաքոյի կին |
1969 | Մորգանի խնամին | Լիդյա |
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայության պահպանման և հայկական մշակույթի հանրայնացման համար ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե հուշամեդալի (2010)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Մարի-Ռոզ Աբուսեֆյան
- ↑ 2,0 2,1 2,2 «Մարի Ռոզ Աբուսեֆյան. Եթե ելույթ ունենայի անգլերեն, շատ ավելի մեծ փառքի կհասնեի». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Մարի-Ռոզ Աբուսեֆյան». zarkfoundation.com.
- ↑ Սուքիասյան, Լուիզա (մայիսի 22, 2012 թ․). «www.aravot.am». Առավոտ. Վերցված է դեկտեմբերի 9, 2017 թ․-ին.