Մարմնի անապականություն
Մարմնի անապականությունը կաթոլիկ և արևելյան ուղղափառ հավատք է, ըստ որի աստվածային միջամտության շնորհիվ որոշ անհատների (մասնավորապես սրբերի և սրբացվածների) մարմիններ մահից հետո ամբողջությամբ կամ մասամբ խուսափում են քայքայման բնականոն գործընթացից՝ ի նշան իրենց սրբության։
Ենթադրվում է, որ մարմնի անապականությունը տեղի է ունենում նույնիսկ այն գործոնների առկայության դեպքում, որոնք սովորաբար արագացնում են քայքայումը, ինչպես եղավ սրբեր Եկատերինա Ջենովացու, Ջուլի Բիլիարտի և Ֆրանցիսկոս Քսավյերի դեպքում[1]։
Կաթոլիկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթոլիկության մեջ, եթե մահից հետո մարմինն անապական է մնում, դա հաճախ դիտվում է որպես անհատի սուրբ լինելու նշան։ Կանոնական իրավունքը թույլ է տալիս զննել մարմինը, այնուհետև մասունքներն ուղարկել Հռոմ։ Մասունքները պետք է կնքեն մոմով, իսկ ստուգումից հետո մարմինը վերադարձնեն իր սկզբնական տեղը։ Այս ծիսական ստուգումները իրականացվում են շատ հազվադեպ և դրանք կարող է կատարել միայն եպիսկոպոսը՝ կանոնական իրավունքի պահանջներին համապատասխան։ Հայրապետական հանձնաժողովը իրավասու է հաստատել մասունքների ստուգումը և պահանջել գրավոր զեկույց[2]։ Մասունքների հանդիսավոր ստուգումից հետո որոշում է կայացվում մարմինը տեղադրել բաց սուրբ մասունքների արկղում և ցուցադրել այն հարգանքի տուրք մատուցելու համար։ Կաթոլիկ օրենքը թույլ է տալիս սրբերին թաղել զոհասեղանի տակ, ինչը հնարավորություն է տալիս պատարագ մատուցել անմիջապես նրանց աճյունների վերևում։
Բեռնադետ Սուբիրուսի մնացորդները բազմիցս զննվել են, և եկեղեցական տրիբունալի զեկույցները հաստատել են, որ մարմինը պահպանվել է։ 1919-ին և կրկին 1925-ին դագաղի բացմանը մասնակցել են բազմաթիվ կանոններ, քաղաքապետը և եպիսկոպոսը[3]։ Այնուամենայնիվ, դեմքն ու ձեռքերը ծածկված էին մոմե դիմակով[4]։
Սակայն ոչ բոլոր սրբերն են անապական դիակ ունենում։ Թեև հավատացյալները մարմնի անապականությունը դիտարկում են որպես գերբնական երևույթ, այն այլևս հրաշք չի համարվում սրբերի ճանաչման գործընթացում[5]։
Զմռսված մարմինները չեն համարվում մարմնի անապականություն։ Օրինակ, թեև Հովհաննես XXIII պապի մարմինը արտաշիրիմումից հետո զգալիորեն չքայքայված վիճակում էր, եկեղեցու պաշտոնյաները դա վերագրել են զմռսմանը[6] և փակ եռակի դագաղին, ինչի շնորհիվ թթվածնի պակաս է առաջացել[7]։
Մարմնի անապականությունը տարբերվում է մարմնի զուտ պահպանումից կամ մումիֆիկացիայից։ Հաճախ ասում են, որ անապական մարմիններն ունեն սրբության հոտ՝ արձակելով քաղցր կամ ծաղկային, հաճելի բուրմունք։
Սրբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Զիտայի մարմինը, որը կաթոլիկ եկեղեցին համարել է անապական (մոտ 1218 – ապրիլի 27, 1272)։
-
Սուրբ Ռիտա Կասկիացու մարմինը, որը կաթոլիկ եկեղեցին համարել է անապական (1381 – մայիսի 22, 1457)։
-
Սուրբ Վիրջինիա Սենտուրիոնի մարմինը, որը կաթոլիկ եկեղեցին համարել է անապական (ապրիլի 2, 1587 – դեկտեմբերի 15, 1651)։
-
Սուրբ Բերնադետ Լուրդացու՝ մոմապատ ձեռքերով ու դեմքով մարմինը, որը 1909 թվականին հանձնաժողովը հայտարարեց անապական (հետագա արտաշիրիմումների ընթացքում հայտնաբերվել են քայքայման նշաններ), (հունվարի 7, 1844- ապրիլի 16, 1879)։
-
Սուրբ Ջոն Մերի Վիաննիի մարմինը, որը կրում էր մոմե դիմակ, կաթոլիկ եկեղեցին համարել է անապական (մայիսի 8, 1786 –օգոստոսի 4, 1859):
-
Սուրբ Եկատերինա Լաբուրեի մարմինը, որը կաթոլիկ եկեղեցին համարել է անապական (մայիսի 2, 1806 – դեկտեմբերի 31, 1876)։
Սրբացվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Մարգարիտ Կաստելլացի
- Ալֆրեդո Իլդեֆոնսո Շուստեր
- Պիեր Ջորջիո Ֆրասատի
- Չարլզ I Ավստրիացի
- Մարիա Անժելա Աստորչ
- Սեբաստիան դե Ապարիսիո
- Կարլո Ակուտիս
Արևելյան ուղղափառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան ուղղափառները տարբերակում են մումիֆիկացման միջոցով բնական պահպանությունը և գերբնական անապականությունը։ Թեև անապականությունը, որպես կանոն, չի համարվում սրբության նախապայման, ըստ տեղեկությունների, կան բազմաթիվ արևելյան ուղղափառ սրբեր, որոնց մարմինները հայտնաբերվել են անապական վիճակում և մեծ հարգանք են վայելում։ Նրանք են․
- Սուրբ Ալեքսանդր Սվիրացի- 1918 թվականի դեկտեմբերի 20-ին բոլշևիկները Սվիրի վանքից հանեցին սուրբի մասունքները՝ բռնագրավման մի քանի անհաջող փորձերից հետո։ Ի վերջո, այս սուրբ մասունքները տեղափոխվեցին Պետրոգրադի ռազմաբժշկական ակադեմիա։ Դրանք այնտեղ մնացին մոտ ութսուն տարի։ Սուրբ Ալեքսանդրի մասունքները երկրորդ անգամ բացվեցին 1997թ. դեկտեմբերին, նախքան վերադարձվեցին Սվիրի վանք[8]։
- Անտոնիոս, Հովհաննես և Եվստաթիոս սրբեր
- Սուրբ Դիոնիսիոս Զակինթացի
- Սուրբ Էլիզաբեթ
- Սուրբ Գերասիմոս Կեֆալոնացի
- Սուրբ Իոասաֆ Բելգորոդցի- 1918 թվականին բոլշևիկները հանեցին սուրբ Իոասաֆի մասունքները Բելգորոդի Սուրբ Երրորդություն տաճարում գտնվող նրա սրբավայրից, և մոտ յոթանասուն տարի նրանց գտնվելու վայրն անհայտ մնաց։ 1927 թվականին տաճարը քանդվեց։ 1980-ականների վերջին մասունքները հայտնաբերվել են Լենինգրադի կրոնի և աթեիզմի թանգարանում, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 16-ին հանդիսավոր կերպով վերադարձվեցին Բելգորոդի Փրկչի պայծառակերպության նոր տաճար՝ պատրիարք Ալեքսի II-ի ներկայությամբ[9]։
- Սուրբ Հոբ Պոչաևցի
- Շանհայի և Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես Մաքսիմովիչ
- Սուրբ Հովհաննես Ռուս
- Սուրբ Նեկտարիոս Էգինացի
- Բալկանների Սուրբ Պարասկևա
- Սուրբ Սպիրիդոն, Կերկիրա կղզի (Կորֆու)
- Սուրբ Թեոդորա կայսրուհի, Կերկիրա կղզի (Կորֆու)
- Երեց Վիսարիոն (+1991) Ագաթոնի սուրբ վանք, Հունաստան
- Սրբացված միանձնուհի Էիրինի Միրտիդիոտիսսա, Օենուսայ կղզի, Հունաստան
- Սուրբ Զոսիմա
- Արքեպիսկոպոս Դիմիտրի Ռոյսթեր[10]
Հուդայականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաբբի Լուիս Գինզբերգը հրեական Ապոկրիֆի և Ագգադահի վրա հիմնված իր «Հրեաների լեգենդները» (հատոր 4, գլուխ 10) նշանակալից աշխատության մեջ անդրադառնում է Երեմիայի գրագիր աստվածաշնչյան Բարուխի (որի գերեզմանը գտնվել է Իրաքում) մարմնական անապականության ենթադրյալ դեպքին[11]։ Նմանատիպ պատմություններ են պատմվում ավելի ուշ հասիդական սրբերի մասին, ինչպիսիք են Ռեբբե Էլիմելեխը Լիժենսկից և այլք։
Տե՛ս նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Quigley, Christine (2005). The Corpse: A History. McFarland. էջ 254. ISBN 978-0786424498.
- ↑ http://www.pravoslavie.ru/english/print49948.htm The Re-Vesting of the Relics of St. John of Shanghai & San Francisco
- ↑ «The Body of Saint Bernadette». www.catholicpilgrims.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «The Incorrupt Body of Saint Bernadette Soubirous | Miracles | ANF Articles».
- ↑ Archived at The Incorruptibles, The bodies of many medieval Catholic saints and martyrs have resisted decay for centuries— just the sort of mystery that begs for scientific inquiry, By Heather Pringle, Discover Vol. 22 No. 6 (June 2001)
- ↑ Sandri, Luigi (2001 թ․ հունիսի 1). «Blessed John XXIII's Remains Are Now On View At St Peter's». Christianity Today. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Tomov, Nikola. «Preserving the Pontiff: an account of the body preservation methods used by the Roman Catholic Church». Acta Morphologica et Anthropologica. 25 (1–2): 117–121.
- ↑ The Marvelous Wonderworker of All Russia, Holy Venerable Alexander of Svir. St. Petersburg: Holy Trinity Monastery of St. Alexander of Svir, 2002. Արխիվացված 2012-04-02 Wayback Machine
- ↑ ST. IOSAF THE DIVINE PROTECTOR at angelfire.com
- ↑ «PHOTOS: PERSONAL TESTIMONY TO ARCHBISHOP DIMITRI'S INCORRUPT RELICS». OrthoChristian.com. 2016 թ․ մարտի 7.
- ↑ The Legends of the Jews By Louis Ginzberg. Volume 4. Chapter 10. 1909.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cruz, Joan Carroll (1977 and 1991). The Incorruptibles: A Study of the Incorruption of the Bodies of Various Catholic Saints and Beati, by, OCDS, TAN Books. 0-89555-066-0.
- Jeremiah, Ken (2012). Christian Mummification: An Interpretive History of the Preservation of Saints, Martyrs and Others, OCDS, McFarland & Co., Inc. 0786465190.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարմնի անապականություն կատեգորիայում։ |
- «Incorrupt Bodies Of the Saints». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 14-ին.
- St Dionysios of Zakynthos
- St Spyridon the Wonderworker and Bishop of Tremithus