Մաքսիմ Գոնալոն
Գոնալոնը Օլիմպիկ Լիոնի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 1989[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Վենիսյո | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Գրանադա (վարձավճարով Ռոմայից) | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-2000 | Վիլֆրանշ | ||
2000-2009 | Օլիմպիկ Լիոն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2017 | Օլիմպիկ Լիոն | 242 | (8) |
2017-ներկա | Ռոմա | 16 | (0) |
2018-2019 | → Սևիլյա | 10 | (0) |
2019-ներկա | → Գրանադա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2007-2008 | Ֆրանսիա Մ19 | 7 | (0) |
2009-2010 | Ֆրանսիա Մ21 | 6 | (0) |
2011-2015 | Ֆրանսիա | 7 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մաքսիմ Գոնալոն (ֆր.՝ Maxime Gonalons, մարտի 10, 1989[1][2], Վենիսյո), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռոմայից վարձավճարով հանդես է գալիս Գրանադայի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիկ Լիոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոնալոնը Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է[4]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2009 թվականի հուլիսի 6-ին՝ ստանալով 41 համարի մարզաշապիկը[5]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2009 թվականի օգոստոսի 25-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Անդերլեխտի դեմ խաղում[6]։ Լիգա 1-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 12-ին՝ Լորյանի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 20-ին՝ Չեմպիոնների Լիգայի Լիվերպուլի դեմ խաղում՝ օգնելով Լիոնին հաղթել 2-1 հաշվով[8]։ Իր առաջին գոլը Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում խփեց 2010 թվականի հունվարի 16-ին՝ Նանսիի դեմ խաղում[9]։ 2010 թվականի հունվարի 26-ին ֆրանսիացին երկարաձգեց իր պայմանագիրը Լիոնի հետ մինչև 2014 թվականը։ 2014 թվականի նոյեմբերի 21-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ևս 4 տարով[10][11]։ Օլիմպիկ Լիոնի կազմում Գոնալոնը անցկացրեց 334 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի կազմում անցկացրած խաղերի ցուցանիշով նա 8-րդն է Լիոնի պատմության մեջ[12]։
Ռոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 3-ին Գոնալոնը 4 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[13][14][15]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բենևենտոյի դեմ խաղում[16]։ 2017-18 մրցաշրջանում Գոնալոնը անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի օգոստոսի 20-ին Գոնալոնը 1 տարվա վարձավճարով միացավ Սևիլյային[17][18][19][20]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի Սիգմա Օլոմոուցի դեմ խաղում[21]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ փոխարինելով Էվեր Բանեգային Վիլյառեալի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի Սիգմա Օլոմոուցի դեմ պատասխան խաղում[23]։ Սևիլյայի կազմում Գոնալոնը անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[24]։
2019 թվականի սեպտեմբերի 2-ին Գոնալոնը վարձավճարով տեղափոխվեց Գրանադա[25][26][27][28]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոնալոնը ներկայացրել է Ֆրանսիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2011 թվականի նոյեմբերի 11-ին՝ փոխարինման մտնելով Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղում[29][30]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 15-ին՝ Ուրուգվայի դեմ խաղում[31][32]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[33]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օլիմպիկ Լիոն | 2009–10 | Լիգա 1 | 15 | 1 | 1 | 0 | 9 | 1 | 2 | 0 | 27 | 2 |
2010–11 | 23 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 28 | 0 | ||
2011–12 | 35 | 2 | 5 | 0 | 8 | 1 | 4 | 0 | 52 | 3 | ||
2012–13 | 35 | 3 | 1 | 0 | 6 | 1 | 1 | 0 | 43 | 4 | ||
2013–14 | 36 | 0 | 2 | 0 | 12 | 1 | 4 | 0 | 54 | 1 | ||
2014–15 | 35 | 1 | 2 | 0 | 4 | 1 | 1 | 0 | 42 | 2 | ||
2015–16 | 33 | 0 | 3 | 0 | 5 | 0 | 2 | 0 | 43 | 0 | ||
2016–17 | 30 | 1 | 2 | 0 | 12 | 0 | 1 | 0 | 45 | 1 | ||
Ընդհանուր | 242 | 8 | 16 | 0 | 60 | 5 | 16 | 0 | 334 | 13 | ||
Ռոմա | 2017–18 | Սերիա A | 16 | 0 | 1 | 0 | 6 | 0 | — | 23 | 0 | |
Սևիլյա (վարձավճար) | 2018–19 | Լա Լիգա | 10 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 13 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 268 | 8 | 17 | 0 | 69 | 6 | 16 | 0 | 370 | 14 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[33]
Ֆրանսիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 2 | 0 |
2012 | 4 | 0 |
2015 | 1 | 0 |
Ընդհանուր | 7 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիկ Լիոն
- Ֆրանսիայի գավաթ․ 2011–12[34]
- Ֆրանսիայի սուպերգավաթ․ 2012[35]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «France - M. Gonalons - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «FEATURE | Maxime Gonalons – an unhappy decline | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Maxime Gonalons passe pro». www.OL.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «RSC Anderlecht - Olympique Lyon, Aug 25, 2009 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Olympique Lyon - FC Lorient, Sep 12, 2009 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Liverpool FC - Olympique Lyon, Oct 20, 2009 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «AS Nancy-Lorraine - Olympique Lyon, Jan 16, 2010 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Gonalons signs new Lyon contract - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Gonalons signs new Lyon contract until 2018». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Roma sign Lyon's Gonalons on four-year deal». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Official: Roma sign Gonalons | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Gonalons completes Roma move». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ hermesauto (2017 թ․ հուլիսի 4). «Football: Roma sign Maxime Gonalons from Lyon». The Straits Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Benevento Calcio - AS Roma, Sep 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Sevilla loan Maxime Gonalons | Sevilla FC». www.sevillafc.es. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Serie A transfer news: Maxime Gonalons joins Sevilla on loan from Roma | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Sevilla sign Gonalons on loan from Roma». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ AS, Diario (2018 թ․ օգոստոսի 20). «Sevilla: Gonalons joins LaLiga club on loan from Roma». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «SK Sigma Olomouc - Sevilla FC, Aug 23, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Sevilla FC - Villarreal CF, Aug 26, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Sevilla FC - SK Sigma Olomouc, Aug 30, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Maxime Gonalons | Football Stats | Roma | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Gonalons joins Granada». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Granada loan for Roma's Maxime Gonalons | Football Espana». football-espana.net. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «BRIEF-Granada Club de Futbol Signs Maxime Gonalons On Loan From AS...». Reuters (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Official: Gonalons joins Granada from Roma». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «France - United States, Nov 11, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «France vs. United States - Football Match Report - November 11, 2011 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «France - Uruguay, Aug 15, 2012 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «LIVE France - Uruguay - International friendlies - 15 August 2012». Eurosport. 2012 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 33,0 33,1 «Maxime Gonalons». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ uefa.com (2012 թ․ ապրիլի 28). «Lyon ease past Quevilly to win French Cup». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «LYON WIN SEVENTH TROPHÉE DES CHAMPIONS». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոնալոնի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Գոնալոնի պաշտոնական Տվիտերի էջը
- Գոնալոնի պաշտոնական Ինստագրամի էջը
- Գոնալոնը transfermarkt-ում
- Գոնալոնը soccerbase.com-ում
- Գոնալոնը WhoScored.com կայքում
- Գոնալոնը Ռոմայի պաշտոնական կայքում
- Գոնալոնը Լիգա 1-ի պաշտոնական կայքում
- Գոնալոնը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Գոնալոնը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-08-18 Wayback Machine
- Գոնալոնը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Գոնալոն» հոդվածին։ |
|
- Մարտի 10 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Գրանադայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ