Մեգրելական ապստամբություն
Արտաքին տեսք
Մեգրելական ապստամբություն |
---|
Մեգրելական ապստամբություն վրաց գյուղացիության հակաճորտատիրական ապստամբություն, որը տեղի է ունեցել 1857 թվականին։ Սկսվել է 1856 թվականի վերջին, գյուղական դարբին Ուտու Միդավայի գլխավորությամբ, տարածվել գրեթե ամբողջ Մեգրելիայում։ Ապստամբները գրավել են մի քանի գյուղեր, 1857 թվականի մայիսի 12-ին՝ Մեգրելական իշխանության կենտրոն Զուգդիդին։ Հրաժարվել են կատարել ֆեոդալական պարհակներ, կազմակերպել են նոր վարչություն, սկսել են դատեր վարել, սահմանել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Չնայած գյուղացիների քաջարի դիմադրությանը, ցարական զորքերը և տեղական կալվածատերերի ջոկատները ճնշել են Մեգրելական ապստամբությունը, որի 38 ղեկավարներ աքսորվել են Ռուսաստանի հեռավոր շրջանները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 372)։ |