Մեծ իլիկակտցար
Մեծ իլիկակտցար | |
Մեծ իլիկակտցար | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
Ընտանիք | Մորակտցարներ (Scolopacidae) |
Ցեղ | Limosa |
Տեսակ | Մեծ իլիկակտցար (L. limosa) |
Միջազգային անվանում | |
Limosa limosa | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Մեծ իլիկակտցար (լատին․՝ Limosa limosa ), քարադրների ընտանիքին պատկանող թռչուն։
Տարածված է Իսլանդիայից մինչև Կամչատկա, դեպի հարավ Սև ծովի ափերին, Հարավային Կովկասում, Կասպից ծովում, Սիրդարիայի հովտում և Մոնղոլիայում։ Ձմեռում է Հարավային Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ասիայում և Ավստրալիայում։ Գարնանային ու աշնանային չուի ընթացքում Հայաստանում գրանցված է Արարատյան հարթավայրի և Սևանա լճի ճահճուտներում։ Գարնանային չուն տեղի է ունենում մարտ-ապրիլ ամիսներին, առաջին անհատները նկատվում են Արարատյան հարթավայրի ջրավազաններում, իսկ այնուհետև` (ապրիլի կեսերից մինչև վերջ) Սևանա լճի ավազանում, հավանաբար նաև Արփա լճում։
Աղավնուց քիչ փոքր թռչուն է, որի քաշը 235-367 գրամ է, թևերի բացվածքը՝ 69-80 սմ։ Մարմնի վերին մասը խայտաբղետ շիկագորշագույն է, գլուխն ու կուրծքը՝ ժանգաշիկավուն, որովայնը սպիտակ է՝ մուգ լայնակի շերտով, պոչը սև է, իսկ հիմքը սպիտակ, կտուցը՝ չնչին կեռված դեպի վեր։ Բնորոշ է թևի վրայի սպիտակ շերտը, որը լավ նկատելի է թռիչքի ընթացքում։ Թռչելիս աչքի են ընկնում երկար ոտքերը, որոնք զգալի չափով դուրս են գալիս պոչի սահմաններից։ Ձմռանը գլուխը և մարմնի ստորին մասը մոխրագույն են։
Սնվում է միջատներով և նրանց թրթուրներով, սարդերով, մանր խեցգետնակերպերով, երկփեղկավոր փափկամարմիններով, օղակավոր և բազմախոզան որդերով, ավելի հազվադեպ՝ գորտնկիթներով և ձկնկիթներով, շերեփուկներով։ Բնակալող ժամանակաշրջանում ռացիոնում հայտնվում են ծղրիդներ և այլ մորեխազգիներ։ Չուի և գաղթի ժամանակ օգտագործում են նաև բուսական սնունդ՝ հատապտուղներ, սերմեր, բրինձ։
Ցամաքում սնունդ հայտնաբերում են հողի և խոտի վրայից կամ կտուցը ավազի մեջ մտցնելով։ Ջրում սնվում է պլանկտոնով։ Հասարակական թռչուն է, հիմնականում սնվում են մեծ խմբերով, երբեմն կտցարների (Tringa totanus) հետ միասին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Իսլանդիայից մինչև Կամչատկա, Սև ծովի հարավային շրջաններում, Անդրկովկասում, Կասպից ծովում, Միջին Ասիայում և Մոնղոլիայում։ Ձմեռում է Եվրոպայում, Հարավային Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում։ Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի շրջաններում Սևանա և Արփի լճերի ավազաններում և Արարատյան հարթավայրում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախընտրում են գետաբերանները, ճահճուտները և գերխոնավ տարածքները։ Բները պատրաստում են ջրին մոտ՝ խոտաբույսերի մեջ և թփուտների տակ։ Դնում են բաց կանաչավուն, 48-59 մմ չափեր ունեցող 4 ձու, թխսում՝ 24 օր։ Ձագերն աճում են շատ արագ և մեկ ամիս հետո կարողանում են թռչել[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի համար հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը արագորեն կրճատվում է։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում խոցելի տեսակ կարգավիճակով։
Թվաքանակի համար հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել։
Վտանգման հիմնական գործոններից է չուի շրջաններում որսագողությունը։
Պահպանվում են «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ իլիկակտցար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ իլիկակտցար» հոդվածին։ |
|