Մերի Դերոս
Մերի Դերոս հուն․՝ Μαρία Δέρος և անգլ.՝ Mary Deros | |
---|---|
Ծնվել է | 1951 |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ |
Կուսակցություն | Ensemble Montréal? |
Մերի (Մարիա) Դերոս (հունարեն՝ Μαρία Δέρος, անգլ.՝ Mary Deros, 1951, Աթենք, Հունաստան), հայկական արմատներով կանադացի քաղաքական գործիչ, Մոնրեալի փոխքաղաքապետ, Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ Պարկ-Էքստանսիոն ընտրատարածքից և Մոնրեալի գործադիր կոմիտեի անդամ (1998 թվականից)։ Équipe Denis Coderre կուսակցության անդամ (2013 թվականից)[1][2]։ Տիրապետում է հունարենին, ֆրանսերենին և անգլերենին։ Ակտիվ գործիչ Կանադայի հունական համայնքում և ամբողջ հունական սփյուռքում[3][4][5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ, ընտանիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Դերոսը ծնվել է Աթենքում (Ատտիկա, Հունաստան) հույնի և հայուհու ընտանիքում[7]։ Հայոց ցեղասպանության ժամանակ նրա հայրը փախել է Թուրքիայից՝ հաստատվելով հունական Սամոս կղզում (Արևելյան Սպորադներ)։ 1958 թվականին, երբ Մերին 7 տարեկան է եղել, ընտանիքը ներգաղթել է Կանադա՝ հաստատվելով Մոնրեալում[3][6]։
1970 թվականին Դերոսն ավարտել է Լասալ քոլեջը՝ ստանալով ճանապարհորդության և զբոսաշրջության մասնագիտության դիպլոմ[8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մունիցիպալ քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռ Բուրկի վարչակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին, առաջին անգամ մասնակցելով Մոնրեալի մունիցիպալ ընտրություններին «Vision Montreal» կուսակցությունից, որի ղեկավարն է եղել քաղաքապետ Պիեռ Բուրկը, Դերոսն ընտրվել է քաղաքային խորհրդի անդամ Պարկ-Էքստենսի շրջանից։ Նոյեմբերին նշանակվել է գործադիր կոմիտեի կազմում, որտեղ զբաղվել է սպորտի, հանգստի, սոցիալական զարգացման և քաղաքային շրջանների հետ կապված հարցերով[9][10]։ Նաև ծառայել է Մոնրեալի տարածաշրջանային առողջապահական մարմնի գործադիր կոմիտեում[10]։
2000 թվականին նա վերահսկել է որոշ մունիցիպալ բեյսբոլի դաշտերի վերափոխումը ֆուտբոլի դաշտերի՝ պնդելով, որ Մոնրեալում ֆուտբոլը դառնում է ավելի տարածված սպորտաձև։ Նույն թվականի սեպտեմբերին նշանակվել է քաղաքի ներկայացուցիչ նորաստեղծ Մեծ Մոնրեալի շրջանային կառավարությունում[11]։ Նույն ժամանակահատվածում նա աջակցել է քաղաքապետ Բուրկի արշավին՝ միավորելու Մոնրեալ կղզու բոլոր համայնքները մեկ համայնքային կառավարության մեջ[12][13]։
2001 թվականին մեծ դեր է խաղացել Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ Մոնրեալում տոնական շքերթի կազմակերպման գործում[14]։
Ժերալդ Թրամբլեի վարչակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Դերոսը վերընտրվել է։ Այդ ընտրություններում «Vision Montreal»-ը պարտվել է քաղաքապետ Ժերալդ Թրամբլեի «Montreal Island Citizens Union» (MICU) կուսակցությանը։ Նա թողել է գործադիր կոմիտեն Բուրկի վարչակազմի մնացած անդամների հետ միասին՝ դառնալով ընդդիմադիր պատգամավոր[15]։ 2005 թվականին նա վերընտրվել է երրորդ ժամկետով։
2007 թվականին Դերոսը հաջող արշավ է կազմակերպել՝ կանխելու Մոնրեալի պատմական Պարկ ավենյուի (Park Avenue) անվանափոխությունը՝ ի պատիվ Քվեբեկի նախկին վարչապետ Ռոբերտ Բուրասի[16]։ Նույն թվականի դեկտեմբերին «Vision Montreal»-ի հետ ինը տարի անց, նա տեղափոխվել է Թրամբլեյի «Union Montreal» կուսակցություն (նախկին MICU):
2009 թվականին նա կրկին նշանակվել է Մոնրեալի գործադիր կոմիտեում, որտեղ այս անգամ վերահսկել է համայնքի, սոցիալական զարգացման և ընտանիքների խնդիրները[17]։ Նույն թվականին նա վերընտրվել է չորրորդ ժամկետով, իսկ կոմիտեի վերափոխումից հետո սկսում է զբաղվել համայնքների մշակութային խնդիրներով[18], ավելի ուշ (2011 թվականից)՝ երիտասարդության հարցերով[19]։
Մայքլ Ապպելբաումի և Լորան Բլանշարի վարչակազմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Մոնրեալի քաղաքապետ է ընտրվել Մայքլ Ապպելբաումը։ Դերոսը մնացել է գործադիր կոմիտեի անդամ՝ միաժամանակ հրաժարվելով վերահսկել երիտասարդության խնդիրները[20]։ Նույն թվականի դեկտեմբերին նա հեռացել է «Union Montreal»-ից։
2013 թվականին Մոնրեալի քաղաքապետի ընտրություններում Լորան Բլանշարի հաղթանակից հետո նա պահպանել է իր պաշտոնը կոմիտեում։
Մոնրեալի քաղաքային խորհրդում ի պաշտոնե նա նաև հանդիսացել է Վիլրի-Սեն-Միշել-Պարկ-Էքսթանսիոն շրջանի մունիցիպալ խորհրդի անդամ (2005 թվականից) և փոխքաղաքապետ[1]։
Պոնտոսի հույների ցեղասպանության ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մայիսի 15-ին Մերի Դերոսի և Պիերֆոնդս-Ռոքսբորո վարչական օկրուգի քաղաքապետ Դիմիտրիոս Ջիմ Բեյսի (նույնպես ծագումով հույն) համատեղ նախաձեռնության և մեկամյա ջանքերի շնորհիվ[21][22], Մոնրեալի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը որպես պատմական փաստ՝ մայիսի 19-ը հռչակելով Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր[23][24]։ Մինչ այդ նույն տարվա սկզբին սենատորներ Լեո Հուսակոսը և Պանա Պապաս-Մերչանտը Օշավա քաղաքում (Օնտարիո)[25] ինչպես նաև մունիցիպալ խորհրդի անդամներ Վասիլիոս Կարիդոյանիսն ու Ագլայա Ռևելակին Լավա քաղաքում[26][27][28] հասել են նմանատիպ արդյունքների։ Ընդհանուր առմամբ, Պոնտոսի հույների ցեղասպանությունը Կանադայում ճանաչվել է 13 քաղաքների կողմից՝ Օտտավան (2016 թվական՝ Ջիմ Կարյանիսի ջանքերի շնորհիվ)[29][30], Տորոնտոն (2016 թվական՝ Ջիմ Կարյանիսի և Մերի Ֆրագեդակիսի շնորհիվ)[31], Լա Սալը[32], Օշավան[33], Մոնրեալը[34][35], Վանկուվերը[36][37], Էդմոնտոն, Ռեջայնա[38][39], Վոնը[40][41][42], Կոտ Սեն Լյույը (2017)[43], Վիլրեյ-Սեն-Միշել-Պարկ-Էքստանսիոնը, Լավալը[44][45][46] և Կալգարին (2018)[47][48]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Madame Mary Deros». Монреаль. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Denis Coderre unveils eight more candidates for his party. Montreal Gazette
- ↑ 3,0 3,1 «Mary Deros». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Μόντρεαλ: Ο Νίκος Παγώνης ευχαριστεί την Μαίρη Ντέρος και την Anie Samson». greekpost.ca. 03/30/2017.(չաշխատող հղում)
- ↑ Mike Boone, "Park Extension councillor is one for the books," Montreal Gazette, 8 April 2003, A6.
- ↑ 6,0 6,1 Marino, Zoe (2017 թ․ հոկտեմբերի 11). «Mairi Nteros: The Samiotissa Mayor of Montreal keeps Hellenism high». greekpost.ca. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Building Bridges: Armenians Enter the Canadian Political Arena». AGBU. 2000 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Mary Deros». Équipe Denis Coderre. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Aaron Derfel, "Stability takes top priority," Montreal Gazette, 3 November 1998, A1; Aaron Derfel, "Mayor taps Fortier as chairman: Executive committee is experienced," Montreal Gazette, 13 November 1998, A3; Note biographique de Mary Deros, conseillère de la Ville au district de Parc-Extension Արխիվացված 2012-06-03 Wayback Machine, City of Montreal, accessed 7 July 2011.
- ↑ 10,0 10,1 Rick Mofina and Rachel Pulfer, "Want to live longer? Go West, study shows," Montreal Gazette, 19 August 1999, A10.
- ↑ Michael Mainville, "Fields of dreams make way for soccer: Soccer has become so popular among children that Montreal says it must create new fields," Montreal Gazette, 7 April 2000, A1.
- ↑ Michael Mainville, "Bourque's bloc choices: Opposition furious that all his MMC team is from Vision Montreal Party," Montreal Gazette, 12 September 2000, A3.
- ↑ Allison Hanes, "Petition push falls short: But Bourque still confident he'll get 100,000 pro-merger signatures," Montreal Gazette, 18 December 2000, A1.
- ↑ Allison Hanes, "It's Greek day, snow or shine: Weather won't derail parade this time, organizers promise," Montreal Gazette, 1 April 2001, A4.
- ↑ "How Montreal voted," Montreal Gazette, 5 November 2001, A8.
- ↑ Jan Ravensbergen, Anne Sutherland, and Rene Bruemmer, "People power finally wins – 'Park Ave.'s safe'," Montreal Gazette, 7 February 2007, A3.
- ↑ "Mayor's cabinet shuffle isn't just a snow job," Montreal Gazette, 29 January 2009, A12; Note biographique de Mary Deros, conseillère de la Ville au district de Parc-Extension Արխիվացված 2012-06-03 Wayback Machine, City of Montreal, accessed 7 July 2011.
- ↑ "The Municipal Vote," Montreal Gazette, 3 November 2009, A8; James Mennie, "Mayor tries multi-party gambit; Will it work?; 'Tremblay was very courageous'," Montreal Gazette, 18 November 2009, A3.
- ↑ James Mennie, "Opposition out in city's cabinet shuffle; Tremblay appoints Applebaum to oversee finance," Montreal Gazette, 7 April 2011, A7.
- ↑ René Bruemmer, "City hall shuffle: Mayor Applebaum unveils executive committee," Postmedia Breaking News, 22 November 2012.
- ↑ «Μόντρεαλ: Ομόφωνη απόφαση του Δήμου για την αναγνώριση της Ποντιακής Γενοκτονίας με εισήγηση Μαίρη Ντέρος και Δημήτρη Μπέη». greekpost.ca. 05/16/2017.(չաշխատող հղում)
- ↑ «Dimitrios Jim Beis». Твиттер. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Η πόλη του Μόντρεαλ αναγνώρισε ομόφωνα την Γενοκτονία των Ελλήνων του Πόντου». The National Herald GR. Μαΐου 16, 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Montreal city council recognizes Greek genocide». Montreal Gazette. 2017 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Οι Έλληνες του Καναδά ζητούν από τον Τριντό την αναγνώριση της Γενοκτονίας των Ποντίων». Pontos News. Μαρτίου 17, 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Όλο το σκηνικό της αναγνώρισης της Γενοκτονίας των Ποντίων στο Λαβάλ του Καναδά». Pontos News. Μαΐου 6, 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Οι Έλληνες του Καναδά και οι δύο νίκες για την αναγνώριση της Γενοκτονίας». Pontos News. Μαΐου 4, 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Pontian Genocide Proclamation by the City of Laval». The Montreal Greek Times. 3/5/2017.
- ↑ «Μήνυμα του ομογενούς που πρωτοστάτησε στην αναγνώριση της Γενοκτονίας στο Τορόντο». Pontos News. Μαΐου 19, 2016. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Η Οτάβα αναγνώρισε τη Γενοκτονία των Ποντίων». Pontos News. Οκτωβρίου 7, 2016. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Η πόλη του Τορόντο αναγνώρισε τη Γενοκτονία των Ποντίων». Pontos News. Μαΐου 5, 2016. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Η πόλη Λασάλ του Καναδά αναγνώρισε την Γενοκτονία των Ελλήνων του Πόντου». Pontos News. Απριλίου 5, 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Κι άλλη πόλη του Καναδά αναγνώρισε τη Γενοκτονία των Ελλήνων του Πόντου». Pontos News. Απριλίου 13, 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Το Μόντρεαλ αναγνώρισε τη Γενοκτονία των Ποντίων». Pontos News. Μαΐου 16, 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Kolasa-Sikiaridi, Kerry (2017 թ․ մայիսի 16). «The Greek Genocide Formally Recognized by Montreal City Council». Greek Reporter. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «The Pontian Genocide recognized in Vancouver!». greekpost.ca. 2017 թ․ մայիսի 17.(չաշխատող հղում)
- ↑ «Και το Βανκούβερ αναγνωρίζει την Γενοκτονία των Ελλήνων του Πόντου με απόφαση του δημάρχου». The National Herald GR. Μαΐου 18, 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Recognition of the Pontian Genocide and Edmonton». greekpost.ca. 2017 թ․ մայիսի 18.(չաշխատող հղում)
- ↑ «Και το Εντμοντον στον Καναδά αναγνωρίζει την Γενοκτονία Ποντιακού Ελληνισμού». The National Herald GR. Μαΐου 19, 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «City of Ontario recognizes the Pontian Genocide». greekpost.ca. 2017 թ․ մայիսի 25.(չաշխատող հղում)
- ↑ «Οι Ελληνες του Μόντρεαλ σε πορεία κατά των Γενοκτονιών». The National Herald GR. Μαΐου 25, 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Canada: And the city of Vaughan, Ontario recognizes the Pontian Genocide». greekpost.ca. 2017 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Montreal: Another unanimous recognition of the Pontian Genocide». greekpost.ca. 2017 թ․ հունիսի 13.(չաշխատող հղում)
- ↑ «Δώδεκα οι πόλεις του Καναδά που αναγνώρισαν τη Γενοκτονία!». The Panhellenic Post. Φεβρουαρίου 22, 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Η ΕΛΛΗΝΙΔΑ ΤΗΣ ΧΡΟΝΙΑΣ ΕΙΝΑΙ ΑΝΑΜΦΙΣΒΗΤΗΤΑ Η ΔΗΜΟΤΙΚΗ ΜΑΣ ΣΥΜΒΟΥΛΟΣ ΑΓΛΑΙΑ ΡΕΒΕΛΑΚΗ, ΜΕ ΕΘΝΙΚΑ ΕΡΓΑ ΚΑΙ ΟΧΙ ΜΕ ΜΑΓΕΙΡΕΜΑΤΑ…ΑΠΟ ΤΟΥΣ "ΗΜΕΤΕΡΟΥΣ "». Canadian Hellenic Congress. 2018 թ․ մայիսի 2.
- ↑ «Η πόλη του Λαβάλ είναι η 12η στον Καναδά που αναγνωρίζει την Γενοκτονία των Ποντίων». The National Herald GR. Μαΐου 3, 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Ο δήμος του Κάλγκαρι Καναδά αναγνώρισε ομόφωνα την Ποντιακή Γενοκτονία». The National Herald GR. Μαΐου 23, 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Tsiliopoulos, E. (2018 թ․ մայիսի 22). «The City of Calgary recognized the Greek Genocide». New Greek TV. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.